Jump to content

Ալեքս Պինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքս Պինա
Դիմանկար
Ծնվել էհունիսի 23, 1967(1967-06-23)[1] (57 տարեկան)
ԾննդավայրՊամպլոնա, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա
ԿրթությունՆավառայի համալսարան[2]
Մասնագիտությունսցենարիստ, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր և հեռուստատեսային պրոդյուսեր
 Álex Pina Վիքիպահեստում

Ալեքս Պինա (իսպ.՝ Álex Pina; հունիսի 23, 1967(1967-06-23)[1], Պամպլոնա, Իսպանիա), իսպանացի հեռուստատեսային պրոդյուսեր, գրող, հեռուստասերիալների հեղինակ և ռեժիսոր, ով առավել հայտնի է «Թղթե տունը» (իսպ.՝ La Casa de Papel) սերիալով։ Նրա նախորդ շոուների մեջ էին «Դեմ առ դեմ» «Նավամատույց» և «Պակոյի մարդիկ» սերիալները[3]։ Պինայի վերջին աշխատանքը՝ «Կարմիր երկինք»-ը, սկսել է նկարահանվել 2019 թվականի նոյեմբերին[4]։ Իսկ «Սպիտակ գծեր»-ը՝ «Թագը» սերիալի աշխատակազմի հետ համագործակցությունը Նեթֆլիքսի համարտադրությամբ, գտնվում է հետարտադրության փուլում[5]։ The Hollywood Reporter-ն ընդգրկել է Պինային իր «2019 թվականի թոփ միջազգային շոուրաններներ» ցանկում[6]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա սկսել է իր կարիերան որպես լրագրող այնպիսի հրատարակություններում, ինչպիսիք են Diario Vasco-ն և Diario de Mallorca-ն, իսկ հետո՝ Եվրոպա Պրեսում։

1993-1996 թվականների ընթացքում նա աշխատել է որպես սցենարիստ և մոնտաժոր Videomedia-յի համար՝ մինչև Globomedia-յին միանալը 1996 թվականին։

1997 թվականին՝ նույն արտադրական ընկերության համար աշխատելիս, նա սկսել է հեռուստատեսությունում իր սցենարիստի կարիերան «Ավելի քան ընկերներ»-ից։ Այդ ժամանակից ի վեր նա սկսել է կատարել հեղինակի և գործադիր պրոդյուսերի դերերը տարբեր իսպանական նախագծերում, այդ թվում նաև «Սերրանո», «Պակոյի մարդիկ» և «Նավ» սերիալներում[7]։

2016 թվականի վերջին Antena 3-ով «Դեմ առ դեմ»-ի լույս տեսնելուց հետո, Պինան լքել է Globomedia-ն և հիմնել Vancouver Media-ն՝ իր սեփական արտադրական ընկերությունը։ Դրա առաջին արտադրությունը՝ «Թղթե տունը», թողարկվել է 2017 թվականի մայիսի 2-ին և հավաքել ավելի քան 4 միլիոն դիտողներ[8]։ Սերիալի դիստրիբյուտորը Նեթֆլիքսն է։ Այս նախագիծը դարձել է նրա կարիերայի մեծագույն հաջողությունն, ինչը նրան օգնել է բացառիկ պայմանագիր կնքել սթրիմինգային հարթակի հետ[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 MAK (польск.)
  2. https://navarra.elespanol.com/articulo/revista/netflix-fichaje-guionista-navarro-alex-pina-creador-casa-papel/20180717124913210175.html
  3. Ramos, Dino-Ray; Ramos, Dino-Ray (2018 թ․ հուլիսի 12). «Netflix Sets Overall Deal With 'La Casa De Papel' Creator Alex Pina». Deadline Hollywood. Վերցված է 2019 թ․ մարտի 1-ին.
  4. «Silvestre, Etxeandia y Auquer, en la nueva serie española de Netflix». elperiodico.com (իսպաներեն). 2019 թ․ նոյեմբերի 14. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 14-ին.
  5. Pérez, Laura (2019 թ․ դեկտեմբերի 18). «Álex Pina y Esther Martínez Lobato: "Las decisiones que tomemos con 'La casa de papel' serán polémicas sí o sí"». eldiario.es (իսպաներեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 18-ին.
  6. Roxborough, Scott (2019 թ․ նոյեմբերի 25). «TV's Global Elites: Meet the Top International Showrunners of 2019». hollywoodreporter.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  7. «Álex Pina, creador de Periodistas o Vis a vis, deja Globomedia. Noticias de Televisión». El Confidencial (իսպաներեն). 2016 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
  8. Moreno, Adriano (2017 թ․ մայիսի 3). «'La Casa de Papel' barre en su estreno con más de 4 millones de espectadores». Cadena SER (իսպաներեն). Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.(չաշխատող հղում)
  9. Solà Gimferrer, Pere (2018 թ․ ապրիլի 17). «'La casa de papel' es la serie de habla no inglesa más vista de la historia de Netflix». La Vanguardia (իսպաներեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքս Պինա» հոդվածին։