Jump to content

Ալդո Զադրիմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալդո Զադրիմա
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝շախմատիստ
Երկիր՝ Ալբանիա
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 15, 1948(1948-01-15) (76 տարեկան)
Ծննդավայր՝Տիրանա, Ալբանիա

Ալդո Զադրիմա (ալբ․՝ Aldo Zadrima, հունվարի 15, 1948(1948-01-15), Տիրանա, Ալբանիա) , ալբանացի շախմատիստ, սպորտի ազգային վարպետ[1]։

Ալբանիայի հավաքականի կազմում մասնակցել է շախմատի հինգ օլիմպիադաների (1980, 1982, 1984, 1994, 2002), 1972 թվականի օլիմպիադայում էլ եղել է պահեստային խաղացող[2]։ 1994 թվականին նվաճել է Ալբանիայի չեմպիոնի կոչումը[3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալդո Զադրիման ծնվել է 1948 թվականի հունվարի 15-ին, Ալբանիայի մայրաքաղաքում՝ Տիրանայում։ Միջազգային մրցասպարեզներում հանդես է եկել 1972-ից մինչև 2003 թվականը[4]։ Իր մարզական բարձրագույն վարկանիշին՝ 2270 միավորի, հասել է 1995 թվականի հունվարին[5]։ 2015 թվականի հոկտեմբերին նրա վարկանիշը 2255 միավորի էր հավասար։

Կարևորագույն արդյունքները

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարին Քաղաքը Մրցաշարը + = Արդյունքը Տեղը
1980 Վալետա, Մալթա 24-րդ օլիմպիադա 2 1 3 2 մ. 6-ից
1982 Լյուցեռն, Շվեյցարիա 25-րդ օլիմպիադա 0 2 3 1մ. 5-ից
1984 Սալոնիկ, Հունաստան 26-րդ օլիմպիադա 4 7 1 7½ մ. 12-ից 18
1994 Մոսկվա, Ռուսաստան 31-րդ օլիմպիադա 5 1 6 5½ մ,12-ից 85
2002 Բլեդ, Սլովենիա 35-րդ օլիմպիադա 1 0 4 1 մ. 5-ից

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Albanian Chess History
  2. Zadrima, Aldo
  3. Encyclopedia of Play in Today's Society
  4. «Zadrima, Aldo». Արխիվացված է օրիգինալից 8 серпня 2016-ին. Վերցված է 23 травня 2019-ին.
  5. Zadrima, Aldo

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]