Ալբերտի կամուրջ (Լոնդոն) (անգլ.՝ Albert Bridge), ավտոմոբիլային կամուրջ Լոնդոնում (Մեծ Բրիտանիա)՝ Թեմզա գետի վրայով։ Կամուրջը կապում է Չելսիի տարածքը Քենսինգթոնի շրջանի հետ և Չելսին Թեմզայի հյուսիսային ափի Վանդսուարտաի Բատտեռսեա տարածքը, որը գտնվում է` հակառակ ափին։ Կախովի կամրջի երկարությունը կազմում է 216 մետր, լայնությունը` 12,5 մետր։ Կամուրջը անվանվել է Արքայազն Ալբերտ Սաքսեն-Կոբուրգ-Գոտիկների պատվին[4]։
Չնայած, որ Մեծ Բրիտանիայի Խորհրդարանը թույլատրել էր կամրջի կառուցումը 1864 թվականին, շինարաությունը սկսվեց միայն 1871 թվականին, որպեսզի համապատասխանացնեն գետի մյուս ափի ճանապարհի շինարարության հետ։ Գլխավոր ինժեներ է նշանակվել Ռոուլանդ Մեյսոն Օրդիշը, քանի որ կամուրջը կառուցվել է Օրդեշի պատենտավորած սկզբունքով՝ ճոպանները ուղղակիորեն ամրացված են պիլոններին։ Ալբերտի կամրջի շինարարությունը 90 000 Ֆունտ արժեցավ։ կամրջի պաշտոնական բացումը տեղի ունեցավ 1873 թվականի օգոստոսի 23-ին։ Բացի Ալբերտի կամրջից Albert Bridge Company ընկերությանն էր պատկանում նաև հարևան Բաթերսիի Կամուրջը, բայց երկու կամուրջների սպասարկման ծախսերը ավելին էին, քան շահագործումից ստացած եկամուտը։ 1878 թվականին երկու կամուրջներն էլ գնվեցին Metropolitan Board of Works ընկերության կողմից, որը մեկ տար անց հանեց ուղևորավարձը՝ կամուրջով անցնելու համար։ 1884 թվականին Ջոզեֆ Բազալգետի ղեկավարությամբ Ալբերտի կամուրջը ամրացվեց և թարմացվեց։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո պարզվեց, որ կամուրջը շատ թույլ է նոր տրանսպորտային միջոցների համար։ Երբ Լոնդոնի Վարչության խորհուրդը (Մեծ Լոնդոնի Խորհրդի նախորդը) որոշեց քանդել կամուրջը Ջոն Բեթժենմանի ղեկավարությամբ մի շարք բողոքի ակցիաներ սկսվեցին և նրանք հասան իրենց նպատակին․ Ալբերտի Կամուրջը ներառվեց Լոնդոնի հուշարձանների ցանկում։ Որպեսզի խուսափեն կամրջի քանդվելուց 1973 թվականին ամրացվեց կամրջի հիմքը, կամրջի մեջտեղում տեղադրվեցին հավելյալ հենարաններ, փոխեց ճանապարհի մակերևույթը՝ ավելի թեթևով և սահմանափակեց առավելագույն տրանսպորտային քաշը՝ մինչև 2 տոննա։ Որպեսզի ավելի նկատելի դարձնեն կամուրջը Թեմզայով անցնող նավերի համար, այն ներկվեց վառ գույներով։