Ալբերտ Վիլսոն
Ալբերտ Վիլսոն Albert George Wilson | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 28, 1918[1] Հյուստոն, Տեխաս |
Մահացել է | օգոստոսի 27, 2012[2] (94 տարեկան) Sebastopol, Սոնոմա շրջան, Կալիֆոռնիա |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | աստղագետ |
Ալմա մատեր | Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[3] |
Գիտական ղեկավար | Harry Bateman?[4] |
Ալբերտ Վիլսոն (անգլ.՝ Albert George Wilson, 28 հուլիսի 1918 Հյուստոն, Տեխաս - 27 օգոստոսի 2012 Սեբաստոպոլ, Կալիֆոռնիա), ամերիկացի աստղագետ[5][6], աշխատել է Լոուելի աստղադիտարանում։
Ստացել է իր դոկտորական կոչումը մաթեմատիկայի բնագավառում Քալիփոռնիայի համալսարանում 1947 թվականին։
1949 թվականին ընդունվել է աշխատելու Պալոմարյան աստղադիտարանում, և սկսեց ղեկավարել Պալոմարի երկնքի հետազոտություն ծրագիրը։ 1953 թվականին նա դարձավ Լոուելի աստղադիտարանի տնօրենի օգնական, և հետագայում զբաղեցրել է տնօրենի պաշտոնը 1954-1957 թվականները։ Հետագայում աշխատել է նաև Ռենդ Քորփորեյշնում, ինչպես նաև այլ մասնավոր կազմակերպություններում։ 1962 թվականին Վիլսոնը դարձավ Իկարուս աստղագիտական ամսագրի հիմնադիր խմբագիրը։ 1966 թվականին նա դարձավ ՄակԴոնել-Դուգլասի առաջադեմ հետազոտական լաբորատորիաների տնօրենը, զբաղեցնելով այս պաշտոնը մինչև 1972 թվականը։ Հետագայում դասավանդել է փիլիսոփայություն և գիտություն Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում մինչև թոշակի անցնելը։
Վիլսոնը հայտնաբերել է մի քանի աստերոիդներ, ինչպես նաև համատեղ Ռոբերտ Հարինգտոնի հետ հայտնաբերել է 107P/Վիլսոն-Հարինգտոն պարբերական գիսաստղը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ SNAC — 2010.
- ↑ BAAS Obituary
- ↑ CONOR.Sl
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ «Albert George Wilson». lowell. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ American Astronomical Society. «BAAS Obituary | American Astronomical Society». Aas.org. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 9-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|