Ալբերտ Նորդեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալբերտ Նորդեն
Albert Norden
Ծնվել էդեկտեմբերի 4, 1904(1904-12-04)[1][2]
Mysłowice, Սիլեզիայի վոյեվոդություն
Մահացել էմայիսի 30, 1982(1982-05-30)[1][2] (77 տարեկան)
Արևելյան Բեռլին[3]
ԳերեզմանՍոցիալիստների հուշահամալիր
Քաղաքացիություն Արևելյան Գերմանիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ, լրագրող և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)HU Berlin
Պաշտոն(ներ)ԳԴՀ Ժողովրդային պալատի անդամ
ԱնդամակցությունԳերմանիայի սոցիալիստական միասնական կուսակցության կենտրոնական կոմիտե
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1]
Պարգևներ
ԿուսակցությունԳերմանական սոցիալիստական միասնական կուսակցություն և Գերմանիայի կոմունիստական կուսակցություն
ՀայրՋոզեֆ Նորդեն
 Albert Norden Վիքիպահեստում

Ալբերտ Նորդեն (գերմ.՝ Albert Norden, դեկտեմբերի 4, 1904(1904-12-04)[1][2], Mysłowice, Սիլեզիայի վոյեվոդություն - մայիսի 30, 1982(1982-05-30)[1][2], Արևելյան Բեռլին[3]), ԳԴՀ-ի քաղաքական գործիչ, հրապարակախոս, պատմաբան։

1920 թվականին մտել է Գերմանիայի կոմկուսի մեջ։ Որպես ակտիվ հակաֆաշիստ, 1933 թվականին տարագրվել է։ Ֆաշիստական Գերմանիայի ջախջախումից հետո վերադարձել է Արլ․ Գերմանիա (ԳԴՀ)։ 1955 թվքականից ԳՍՄԿ քարտուղար է, 1958 թվականից՝ ԳՍՄԿ ԿԿ-ի Քաղբյուրոյի անդամ։ 1953 թվականից՝ Բեռլինի Հումբոլդտների անվան համալսարանի պրոֆեսոր։ Իր աշխատություններում մարքսիստորեն վերլուծել է գերմանական ֆինանսական կապիտալի դերը («Գերմանական պատմության դասերը»), բացահայտել ԳԴՀ և ՍՍՀՄ հեղափոխական կապերի նշանակությունը, հակահարված տվել դրանց բնույթը խեղաթյուրող կեղծարարներին։ Խաղաղության համաշխարհային խորհրդի նախագահության անդամ է։ Պարգևատրվել է ԳԴՀ շքանշաններով ու մեդալներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #118588605 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբերտ Նորդեն» հոդվածին։