Jump to content

Ալաչաթը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ալաչաթը
թուրքերեն՝ Alaçatı
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՀամայնքÇeşme?
ԲԾՄ16±1 մետր
Ժամային գոտիUTC+3 և TRS?
Փոստային դասիչ35937[1]
Ալաչաթը (Թուրքիա)##
Ալաչաթը (Թուրքիա)
Ալաչաթըի հանրային լողափերից մեկը

Ալաչաթը (հաճախ անվանում են նաև Ալաչաթի, թուրքերեն՝ Alaçatı, հուն․՝ Αλάτσατα), քաղաք Թուրքիայի ծայր արևմուտքում` Իզմիրի մարզում։ Քաղաքը գտնվում է Չեշմեի մոտակայքում` Էգեյան ծովի ափին։ Ալաչաթըի մոտակայքում կան մի շարք աղի լճեր։ Քաղաքը բավականին հայտնի հանգստավայր է ոչ միայն Թուրքիայում, այլ նաև Եվրոպայում և Մերձավոր Արևելքում։ Տարեկան շուրջ մեկ միլիոն մարդ է այցելում Ալաչաթը։

Ալաչաթըի տարածքը Օսմանյան կայսրության տարածքի մեջ ներառվել է XIV դարում։

Մինչ 1922 թվականը հիմնականում քաղաքը հունաբնակ էր։ 1922 թվականի սեպտեմբերին Զմյուռնիայի կոտորածից հետո քաղաքից փախած հույն բնակչությունը Կրետե կզու Իռակլիոն քաղաքում հիմնեցին Նոր (Նեա) Ալաչատի թաղամասը[2]։

Ներկայումս Ալաչաթըն հիմնականում հայտնի է վինդսերֆինգով և ծովային զբոսաշրջությամբ։ Ջրի հարթությունը, ծանծաղությունը և միալար քամին այն դարձնում են հետաքրքրաշարժ, ինչպես նոր, այնպես էլ փորձառու սերֆերների համար։

Ալաչաթըում հիմնականում տները քարից են։ Փողոցները նույնպես քարեպատ են և նեղ։ Ալաչաթըի կենտրոնում կան մի շարք տներ, որոնք ունեն շուրջ 100 տարվա պատմություն։ 2005 թվականին քաղաքի կենտրոնական հատվածը հայտարարվել է պետության կողմից պահպանվող տարածք։

Հայտնի բնակիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ջորջ Դիլբոյ (1896—1918)` հույն զինվոր, «Առաջին համաշխարհային պատերազմի 10 ամենամեծ հերոսներից մեկը (ամերիկյան բանակի)» և առաջին հունական ծագմամբ ամերիկացին է, ով ստացել է Փառքի շքանշան
  • Նիկոդիմ (1881—1966)` Յոհանեսբուրգի և Պրետորիայի մետրոպոլիտ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալաչաթը» հոդվածին։