Jump to content

Աթաբասկյան լեզուներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աթաբասկյան լեզուներ
Տարածված՝ Արևմտյան-Հյուսիսային Ամերիկա
Դասակարգում՝ Դենե-Ենիսեյան լեզուներ
 Նա-դենե լեզուներ
  Աթաբասկյան լեզուներ
Կազմ՝
Հյուսիսային աթաբասկերեն
Խաղաղօվկանիանոսյան աթաբասկերեն
Հարավային աթաբասկերեն
ISO 639-2 և 639-5՝ ath

Նա-դենե լեզուների տարածումը

Աթաբասկյան լեզուներ կամ աթապասկյան լեզուներ, հյուսիս-ամերիկյան հնդկացիական լեզվաընտանիք, որը մտնում է նա-դենե խմբավորման մեջ։ Լեզուները կառուցվածքով բազմահամադրական են։ Որոշ լեզվաբաններ աթաբասկյան լեզուները բաժանում են երեք ենթախմբի՝ դենե՝ հյուսիսարևմտյան Կանադայում, հուպա-մատոլե՝ Կալիֆոռնիայում, ապաչե-նավանո՝ ԱՄՆ-ի հարավում[1]։ Կան նաև այլ բաժանումներ։ Այսպես, ըստ աշխարհագրական տարածման՝ լեզուները բաժանում են՝ հյուսիսային, խաղաղօվկանոսյան և հարավային աթաբասկյան լեզուների։ Այս լեզվաընտանիքի մեջ մտնող լեզուներից են՝ նատոլ, կարրիեր, հուպա, ապաչե, դենե, նավանո և այլն։ Աթաբասկյան լեզուները տարածված են Հյուսիսային Ամերիկայի արևմտյան հատվածում՝ Ալյասկայից մինչև ԱՄՆ-ի հարավ-արևմուտք։ Աթաբասկյան լեզուները Հյուսիսային Ամերիկայի ամենամեծ լեզվական միավորումներից մեկն են։ Այն ներառում է 53 լեզու, որոնք տարածված են 3 հիմնական արեալներում։ Աթաբասկյան լեզուների խոսողների ընդհանուր թիվը մոտ 180 հազար է (1990 թվական, գնահատական)։

Աթաբասկյան լեզուներ անվանումը 1826 թվականին Կանադայի Աթաբասկա լճի (կրի լեզվով՝ Aδapaska˙w) անվան հիման վրա արհեստականորեն հորինել է Գալլատինը՝ Թոմաս Ջեֆերսոնի ընկերը և ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը[2]։ Չնայած այս անվանումը տարածված է լեզվաբանների և մարդաբանների շրջանում, հետազոտողները ավելի ու ավելի հաճախ են սկսում օգտագործել «դենե լեզուներ» անվանումը, որը գործածում են լեզվակիրները։ Օրինակ՝ 2012 թվականին մասնակիցների պահանջով «Աթաբասկյան լեզուների կոնֆերանսը» վերանվանվեց «Դենե լեզուների կոնֆերանսի»։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 3։
  2. Bright, William (2004). Native American Place Names of the United States. Norman: University of Oklahoma Press, pg. 52