Ազիմզադե Ազիմ Ասլան օղլի(ադրբ.՝ Əzim Əzimzadə), (ապրիլի 25 (մայիսի 7), 1880, Նովխանի, Բաքվի գավառ, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հունիսի 15, 1943(1943-06-15)[2], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), ադրբեջանցի խորհրդային նկարիչ, ադրբեջանական երգիծական գծանկարչության հիմնադիր։ Ադրբեջանի ԽՍՀ ժողովրդական նկարիչ (1927)։ ԽՄԿԿ անդամ 1923 թվականից։ Ծնվել է ապրիլի 25 (մայիսի 7)–ին, Նովխանա գյուղում (Բաքվի մոտ)։ Ազիմազադեի ծաղրանկարները տպագրվել են 1906 թվականից, «Մոլլա Նասրեդդին» և այլ ամսագրերում՝ սկզբնավորելով ադրբեջանական երգիծական գրաֆիկան։ Ազիմզադեի գործերին բնորոշ են դիտողականությունը, գծի լակոնիկ և արտահայտիչ օգտագործումը (Սաբիրի «Հոպ–հոպ–նամե»–ի նկարազարդումները, «Հարյուր տիպ նախահեղափոխական Բաքվից», «Հարուստների ռամազանը» և այլն)։ Մահացել է հունիսի 15-ին Բաքվում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 119)։