Ազեմմուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ազեմմուր
արաբ․՝ أزمور‎‎[1]
ֆր.՝ Azemmour[1]
ԵրկիրՄարոկկո Մարոկկո
Բնակչություն40 920 մարդ (2014)[1][2]
Ազեմմուր (Մարոկկո)##
Ազեմմուր (Մարոկկո)
Ազեմմուրը Ուեմ-էր-Ռբիյա գետից
Լքված սինագոգան Ազեմմուրում

Ազեմմուրը[3] (արաբ․՝ أزمور‎‎, Азимур[4])‎, քաղաք Մարոկկոյում։ Գտնվում է Ում-էր-Ռիբյա գետի ձախ ափին Ատլանտյան օվկիանոսին միախառնվելու մոտ, Էլ Ջադիդա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք և Կասաբլանկա քաղաքից՝ 72 կմ հարավ-արևմուտք։ Անվանունը գալիս է Լիբյա-բերբերական azemmur ձիթենի բառից։ Քաղաքը պահպանել է 1362 թվականին միջնադարյան տեսքը, որը շրջապատված է չորս դարպասներով։

Քաղաքի հիմնադրման տարեթիվն անհայտ է, ավելին, անհայյտ է՝ երբ է այն կառուցվել փյունիկյան կամ հռոմեական ժամանակներում, թե հենց բերբերների կողմից։ Քաղաքը իսլամացվել է 667 թվականին։ Հետագայում այն մշտապես կախված էր Մաղրիբի տարբեր նահանգներից, մասնավորապես 1144 թվականին այն կործանվեց Ալ-Մորավիների պետության կողմից Ալմոհանդների հետ իրենց մրցակցության շրջանակներում։ Իսլամական աստվածաբան Ալ-Շուայբի՝ 1176 թվականին մահից հետո սկսեց համարվեց քաղաքի հովանավոր սուրբը։ 1461թվականին Ազեմմուրը կրկին ամրացվել է։

1480 թվականից սկսած եվրոպացիները, նախ իսպանացիները, սկսեցին հարձակվել Ազեմմուրի վրա, որը գտնվում էր Մաղրիբի ամենամեծ գետերից մեկի գետաբերանում և, հետևաբար, մեծ ռազմավարական նշանակություն ուներ, իսկ 1461 թվականին քաղաքը գրավվեց պորտուգալիացիների կողմից։ Ազեմմուրի բնակիչները դարձան Պորտուգալիայի թագավոր Ժոան 2-րդ Կատարյալի վասալները և 1481 թվականին ստիպված եղան տուրք վճարել Պորտուգալիային։ Մարոկկոյի այս հատվածի պատկանելիությունը Պուրտուգալիային հաստատվեց 1497 թվականին Տորդեսիլյասի պայմանագրով։ 1513 թվականին քաղաքը հրաժարվեց տուրք տալուց, որից հետո պորտուգալիացիները պատժիչ արշվախումբ ուղարկեցին հինգ հարյուր նավերով Բրագանի դուքս ֆեռնան Մագելանի գլխավորությամբ։Պորտուգալական նավատորմը գրավեց քաղաքն առանց դիմդրության։ Ազեմմուրը կրկին ամրացվեց, և քաղաքում տեղակայացված էր պորտուգալական կայազորը։1541 թվականին տնտեսական դժվարությունների պատճառով պորտուգալիացիները ստիպված եղան լքել։Դրանից հետո քաղաքն ընկավ սաադիների տիրապետության տակ, այնուհետև ֆրանսիական պրոտեկտորատի գոտում և ամբողջությամբ կորցրեց տնտեսական և ռազմավարական նշանակությունը։

Ազեմմուրում մնացել են բազմաթիվ եվրոպացիներ, որոնք ամբողջությամբ 1967 թվականին արտագաղթեցին Իսրայել Վեցօրյա պատերազմից անմիջապես հետո հաջորդած աքսորների հետևանքով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 2014 Moroccan census / High Commission for Planning
  2. http://rgph2014.hcp.ma/file/166326/
  3. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 10.
  4. Инструкция по передаче на картах географических названий арабских стран. — М.: «Наука», 1966. — С. 20. — 94 с.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jean Darlet, Monographie de la ville d’Azemmour (1953)
  • R. Ricard, Êtudes sur l’histoire des Portugais au Maroc, Coimbra 1955

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազեմմուր» հոդվածին։