Ազարիա Ադելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազարիա Ադելյան
Ծնվել էհունիսի 17, 1871(1871-06-17)[1][2]
ԾննդավայրՄեղրի[1][2]
Վախճանվել էնոյեմբերի 9, 1903(1903-11-09)[1][2] (32 տարեկան)
Վախճանի վայրՆախիջևան, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2]
Մասնագիտությունգրող
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունԲաքվի ռեալական ուսումնարան[1] և Ռիգայի տեխնիկական համալսարան (1901)[1]
Ազարիա Ադելյան Վիքիդարանում

Ազարիա Մարտիրոսի Ադելյան (Դանիելյան) (հունիսի 17, 1871(1871-06-17)[1][2], Մեղրի[1][2] - նոյեմբերի 9, 1903(1903-11-09)[1][2], Նախիջևան, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2]), հայ գրող, գյուղագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հունիսի 17-ին, Մեղրիում։ Սովորել է Բաքվի ռեալական ուսումնարանում, ավարտել Ռիգայի պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիական ֆակուլտետը (1901)։ Ուսանողական տարիներին մտերմացել է Ստեփան Շահումյանի հետ, ընդգրկվել «Թեորետիկ» մարքսիստական խմբակում։

Ազարիայի պատմվածքներում («Ներհակ Առաքելը», «Նրա ցավը», «Հիվանդոտ խիղճը», «Երկու կրակի մեջ») և վիպակներում («Տգիտության զոհեր», «Սկեսուր») պատկերված են 19-րդ դարի 70-90-ական թվականների հայ գյուղի սոցիալական ներհակությունները[3]։ Նարոդնիկական գաղափարների ազդեցությամբ Ազարիան տարվել է մտավորականության գյուղափրկչական-լուսավորական ծրագրերով, բայց որպես ռեալիստ հանգել է այդ ճանապարհով գյուղը վերափոխելու անհնարինությանը։ Ազարիան գյուղական սպառողական առաջին կոպերատիվի կազմակերպիչներից է Հայաստանում (Մեղրի, 1901)[4][5]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է նոյեմբերի 9-ին, Նախիջևանում։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ներհակ Առաքելը, պատմվածք։
  • Նրա ցավը, պատմվածք։
  • Երկու կրակի մեջ, պատմվածք։
  • Տգիտության զոհեր, վիպակ։
  • Սկեսուր, վիպակ։
  • Երկերի ժողովածու, Երևան, 1950։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. «Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/569 — Վիքիդարան». hy.wikisource.org. Վերցված է 2019 թ․ մայիսի 19-ին.
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  5. «AV Production - Ազարիա Ադելյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 19-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 70
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազարիա Ադելյան» հոդվածին։