Աեզան Կարակոչ
Աեզան Կարակոչ թուրքերեն՝ Sezai Karakoç | |
---|---|
Ծնվել է | հունվարի 22, 1933 |
Ծննդավայր | Արկնի, Դիարբեքիրի մարզ, Թուրքիա |
Վախճանվել է | նոյեմբերի 16, 2021[1] (88 տարեկան) |
Վախճանի վայր | Ֆաթիհ, Ստամբուլի մարզ, Թուրքիա |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող և քաղաքական գործիչ |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Կրթություն | Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետ և Անկարայի համալսարան |
Պարգևներ | |
Sezai Karakoç Վիքիպահեստում |
Աեզան Կարակոչ (հունվարի 22, 1933, Արկնի, Դիարբեքիրի մարզ, Թուրքիա - նոյեմբերի 16, 2021[1], Ֆաթիհ, Ստամբուլի մարզ, Թուրքիա), թուրք բանաստեղծ, գրող, հրատարակիչ, փիլիսոփա և քաղաքական գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1933 թվականին Էրղանի քաղաքում՝ Յասինի և նրա կնոջ՝ Էմինեի ընտանիքում։ Պաշտոնական աղբյուրներում որպես բանաստեղծի ծննդյան ամսաթիվ նշված է հունվարի 22-ը, սակայն նրա մայրը պնդում էր, որ նա ծնվել է մայիսին։ Մանուկ հասակում Կարակոչայի ընտանիքը հոր աշխատանքի հետ կապված բազմիցս տեղափոխվել է։ 1950 թվականին ավարտել է Գազիանթեփի միջնակարգ դպրոցը, 1955 թվականին՝ Անկարայի համալսարանը։ 1956 թվականից աշխատել է որպես ֆինանսական աուդիտոր։ Աշխատանքից ազատվել է 1973 թվականին[2]։
1953 թվականին սկսել է բանաստեղծություններ գրել։ 1955 թվականին փորձել է հրատարակել գրական ամսագիր, սակայն երկու համար հրատարակելուց հետո ստիպված է եղել դադարեցնել հրապարակումը[2]։
Իմաժիզմի ժանրին վերաբերվող մի շարք ստեղծագործություններում արտահայտված է բանաստեղծի վերաբերմունքը տարբեր քաղաքական իրադարձությունների նկատմամբ։ Այսպես, Ես քեզ ամեն ինչ չեմ ասի պոեմում մուսուլման աղջկա մենախոսության միջոցով, որը վիճում է քաղաքակիրթ մարդու հետ, ցույց է տալիս բանաստեղծի վերաբերմունքը Ֆրանսիայի կողմից Ալժիրի անկախության համար մղվող պայքարում։ 1957 թվականին նույն ժանրում գրել է բանաստեղծություն Հունգարիայում հակախորհրդային ապստամբության մասին, որի համար Կարակոչը «Աքսորի մեջ հունգարական գրողների ասոցիացիայից» Ազատության մեդալ է ստացել[2]։
Սկզբում աջ գաղափարների կողմնակից էր, բայց Նեջիպ Ֆազիլի ազդեցությամբ անցել է իսլամիզմի դիրքերին։ 1960-ական թվականների երկրորդ կեսին մշակել է սեփական փիլիսոփայական համակարգը, որն անվանվել է «Իսլամական վերածնունդ»։ Հիմնադրել է «Diriliş» հրատարակչությունը (Վերածնունդ), թողարկել է նույն անունով ամսագիրը։ 1990 թվականին զբաղվել է քաղաքականությամբ, հիմնել է «Diriliş Partisi» պահպանողական կուսակցությունը[2]։
«Թուրքիայի Հանրապետության նախագահի մշակույթի և արվեստի բնագավառում մեծ մրցանակի» դափնեկիր (2011)[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աեզան Կարակոչ» հոդվածին։ |
|
- Հունվարի 22 ծնունդներ
- 1933 ծնունդներ
- Թուրքիայում ծնվածներ
- Նոյեմբերի 16 մահեր
- 2021 մահեր
- Թուրքիայում մահացածներ
- Անկարայի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Թուրքիայի քաղաքական գործիչներ
- 20-րդ դարի քաղաքական գործիչներ
- Փիլիսոփաներ այբբենական կարգով
- Թուրք գրողներ
- Թուրք բանաստեղծներ
- Թուրք հրատարակիչներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով