Ադրբեջանական լվացքատուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ադրբեջանական լվացքատուն (անգլ.՝ Azerbaijani Laundromat), «նշանավոր եվրոպացիների ֆինանսավորման, €2,9 մլրդ ընդհանուր գումարի պերճանքի իրերի գնման և կիսաթափանցիկ բրիտանական ընկեությունների միջոցով փողերի լվացման» գաղտնի սխեմայի անվանում, որի մասին հայտնի է դարձել 2017 թվականի սեպտեմբերին The Guardian թերթի կողիմց անցկացրած լրագրողական հետաքննության արդյունքում[1]։

Լրատվամիջոցների փոխանցմամբ, The Guardian-ի հետաքննության արդյունքում պարզված տեղեկություն վկայում է այն բանի մասին, որ մարդու իրավունքների խախտման, համակարգային կաշառակերոթւթյան և ընտրությունների արդյունքների կեղծման մեջ մեղադրվող Ադրբեջանի ղեկավարությունը 2012-2014 թվականների ժամանակահատվածում երկրից դրամական միջոցներ հանելով կատարել է ավելի քան 16 հազար փոխանցում։ Այդ գումարների մի մասը փոխանցվել է քաղաքական գործիչներին և լրագրողներին՝ միջազգային լոբբիստական գործողության շրջանակներում ուղղված քննադատության չեզոքացմանը և Ադրբեջանի՝ որպես հարուստ նավթային երկրի դրական իմիջի առաջխաղացումը[1]։

Ադրբեջանից և Ռուսաստանից փոխանցված գումարները ոչ թափանցիկ կերպով փոխանցվում էին բրիտանական ընկերություններին՝ առանց որևէ խնդրի արևմտյան ֆինանսական համակարգի օգտագործմամբ։ Եվրոպայի խոշորագույն բանկերից մեկը՝ Danske-ն, վճարումներ էր կատարում Էստոնիայում իր բաժանմունքներից մեկով[1]։

Արդյունքում գաղտնի սխեման ստացել է ադրբեջանական լվացքատուն անվանումը։ Բանկային գաղտնի փաստաթղթերը հայտնվել են Berlingske թերթի մոտ, որն էլ կիսվել է Կաշառակերության և կազմակերպված հանցավորության հետազոտության կենտրոնի հետ, The Guardian-ի և այլ մեդիագործընկերների հետ։ Տվյալներն ընդգրկում են 30 ամիս ժամանակահատված, սակայն դա, ըստ Կոմերսանտի, սառցասարի միայն գագաթն է[1]։

Հասարակական-քաղաքական հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանական իշխանություններն այդ շրջանում քաղաքական շարժառիթներով պայմանավորված մեղադրանքների անվան տակ ձերբակալեցին մարդու իրավունքների համար պայքարող ավելի քան 90 ակտիվիստի, ընդդիմադիր քաղաքական գործիչների և լրագրողների (Խադիջա Իսմայիլովա, Ինտիգամ Ալիև, Ռասուլ Ջաֆարով, Լեյլա Յունուս)։ Մինչդեռ մարդու իրավունքների հանդեպ ոտնձգությունները համատարած դատապարտվում էին մարդու իրավունքների հարցերով միջազգային խմբերի կողմից, «լվացքատնից» օգտված մի շարք եվրոպական քաղաքական գործիչներ քարոզչական հաղթանակների և ադրբեջանական կառավարության համար միավորներ հավաքելու նպատակով կարողացան իրենց ձեռքում պահել միջազգային կաևոր այնպիսի կառույցներ, ինչպիսիք էին եվրոպայի խորհդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) և ըստ պնդումների նաև՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն։

Արձագանք և հետաքննություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաքվում հազարավոր անձինք դուրս եկան ցույցերի «Վերադարձրե՛ք գողացված փողերը ժողովրդին» կարգախոսով՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու երկրի իշխանական վերնախավի կողմից իրականացվող կոռուպցիայի և հարկային զեղծարարության դեմ։

Բուլղարիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2017թ. սեպտեմբերին գլխավոր դատախազությունը նախաքննություն սկսեց «լվացքատան» սխեմայից 425,000 եվրո ստացած Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ներկայացուցիչ Կալին Միտրեվի դեմ։ Վերջինս հերքեց անօրինական որևէ գործունություն՝ պնդելով որ իր շվեյցարական և բուլղարական հաշիվներին արված փոխանցումներն օրինական խորհրդատվության նպատակ են հետապնդել և արվել են մինչև իր կողմից Լոնդոնում բանկի խորհրդին միանալը։ 2018 դեկտեմբերին Բուլղարիայի դատախազները հայտնեցին, որ 2012-2015թթ. ներառող Միտրեվի հարկային գործունեության հետաքննության և աուդիտի արդյունքում չի հայտնաբերվել հարկերից խուսափելու և փողերի լվացման հետ կապված որևէ փաստ «և ո՛չ էլ հարկատուի ունեցվածքի, կրած ծախսերի և եկամտի միջև որևէ անհամապատասխանություն»։

Դանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանական և ռուսական «լվացքատան» բացահայտումների արդյունքում հայտնի դարձավ Եվրոպայում փողերի լվացման թերևս ամենախոշոր՝ Դանիական բանկի փողերի լվացման սկանդալը։ Berlingske պարբերականում արված հրապարակումից շատ չանցած Դանիական բանկը ծառայողական հետաքննություն սկսեց իր էստոնական մասնաճյուղում։ 2018թ. սեպետեմբերին արված արդյյունքների հրապարակումից հետո պաշտոնանկ եղավ բանկի գործադիր տնօրեն Թոմաս Բորգենը։ Նույն տարի դեկտեմբերին դանիացի դատախազները նրան մեղադրեցին իր պատասխանատվություններն անտեսելու մեջ, ինչպես նաև մեղադրանք առաջադրեցին բանկի ֆինանսական վերահսկողության վարչության նախկին նախագահ Հենրիկ Ռամլաու-Հանսենին։

Դանիան անցավ փողերի լվացման դեմ ավելի կոշտ միջոցների. խորհրդարանն ութ անգամ մեծացրեց նախատեսվող տուգանքները՝ դրանք դարձնելով Եվրոպայում ամենախիստը։

Էստոնիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էստոնայի իշխանությունները նույնպես քննություն սկսեցին. 2018թ. դեկտեմբերին ձերբակալվեց Դանիական բանկի տաս նախկին աշխատակից։ Էստոնական կառավարությունը 2019-ին բանկից պահանջեց փակել երկրում գտնվող իր մասնաճյուղը։

Եվրոպայի խորհուրդ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017թ. հունվարին հրապարակված մի շարք զեկույցների և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) անդամների ներկայացրած մտահոգությունների արդյունքում ԵԽԽՎ բյուրոն որոշում կայացրեց ստեղծել կոռուպցիայի պնդումները հետաքննող անկախ արտաքին մարմին։ 2018թ. ապրիլին հետաքննող մարմինը հրապարակեց իր վերջնական զեկույցը, որում ներկայացվում էին «հիմնավոր կասկածներ վեհաժողովի անդամների կոռուպցիոն վարքագծի շուրջ» և հիշատակվում Վեհաժողովի Վարքագծի կանոնները խախտած մի շարք անդամների և նախկին անդամների անուններ։ Չորս անդամի զրկեցին իրավունքներից, ևս 14-ին մեղադրեցին ադրբեջանական կառավարությունից նվերներ և կաշառք ընդունելու համար։ Այդ անձինք Վեհաժողովից հեռացվեցին։

2019թ. մարտին ԵԽԽՎ Իրավաբանական և մարդու իրավունքների հանձնաժողովը հրապարակեց «Լվացքատներ. արձագանքում միջազգային կազմակերպված հանցավորությանը, կոռուպցիային և փողերի լվացմանը» վերնագրով իր նոր զեկույցը[2]։

Գերմանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2018թ. հուլիսին ԵԽԽՎ-ն որոշեց իր տարածքից ցմահ հեռացնել Գերմանիայի Բունդեսթագի անդամներ Կարին Ստրենցին, ինչպես նաև Քրիստոնեական սոցիալիստական միության ներկայացուցիչ Էդուարդ Լինթներին։ 2019թ. հունվարին Բունդեսթագը Կարին Ստրենցի նկատմամբ Ադրբեջանից ստացված եկամուտը հայտարարագրելու փաստով կիրառեց կարգապահական միջոց՝ խորհրդարանական կանոնակարգը խախտելու համար։ 2020թ. հունվարին Ֆրանկֆուրտում Գլխավոր դատախազությունը Ստրինցի և Լինթների նկատմամբ հետախուզում հայտարարեց։ Բունդեսթագը հրաժարվեց ճանաչել Սրտենցի անձեռնմխելիությունը և հավանության արժանացրեց Ադրբեջանի համար լոբբիինգ իրականացնող Լինթների սեփականությունը համարվող ընկերությունից գումար ստանալու համար նախատեսվող խուզարկության և առգրավման օրդերները։ Ֆեդերալ քրեական ոստիկանությունը խուզարկություն անցկացրեց տրենցի աշխատասենյակում և բնակարանում։ Գերմանական դատարանի պահանջով խուզարկության ենթարկվեցին նաև Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախկին քաղաքական գործիչ Ալեն Դեստեքսի և Ստեֆ Գորիսի բնակարանները։

2021թ. մարտին Մյունխենի Գլխավոր դատախազությունը կոռուպցիայի նախնական կասկածով հետախուզում հայտարարեց մեկ այլ պատգամավորի՝ Քրիստոնեական սոցիալիստական միության ներկայացուցիչ Ալեքս Ֆիշերի նկատմամբ։ Բունդեսթագի կողմից նրան անձեռնմխելիությունից զրկելուց հետո ոստիկանությունը խուզարկեց նրա նստավայրը։

Հունգարիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքննության արդյունքում պարզ դարձավ, որ MKB Բանկի Բուդապեշտի հաշվին արվել են ընդհանուր առմամբ ավելի քան 9 միլիոն ԱՄՆ դոլարի հասնող փոխանցումներ ճիշտ այն ժամանակ, երբ հունգարական կառավարությունը Ադրբեջանին է արտահանձնել հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար դատապարտված ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովին։ Որոշ լրատվամիջոցներ իրենց հրապարակումներում որպես դրա հիմքում ընկած փաստ հիշատակում էին վարչապետ Վիկտոր Օրբանի հունիսին Բաքու կատարած այցելությունը և նրա բանկային հաշվին արված 7.6 միլիոն ԱՄՆ դոլար կազմող առաջին փոխանցումը (հաշվի առնելով, որ մինչև օգոստոսի վերջ Սաֆարովը Ադրբեջանին հանձնվեց)։

Հունգարիայի արտգործնախարար Պիտեր Սիարտուն հանդես եկավ հայտարարությամբ, որում հույս հայտնեց, որ «որ ազգային և միջազգային մակարդակներում անցկացված քննություններով բացահայտվել է՝ ինչ է իրականում տեղի ունեցել, որովհետև քանի դեռ հայտնի չէ ճշմարտությունը, յուրաքանչյուր ոք կարող է ցանկացած վարկաբեկող հայտարարություն անել։ Ես կոշտագույնս հրաժարվում եմ այնպիսի միջամտությունից կամ ակնարկից, որով աղերսներ կանցկացվեն Հոնգարական արտաքին քաղաքական որոշումների և քրեական հանցագործություն կազմող վերը նշված արարքների միջև»։

Իտալիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլանի դատախազությունը ԵԽԽՎ-ում Եվրոպական ժողովրդական կուսակցություն (ԵԺԿ) խմբակցության նախկին անդամ Լուկա Վոլոնտեին մեղադրեց կոռուպցիայի և փողերի լվացման մեջ։ Ըստ Դատախազության նա Եվրոպայի խորհրդում ադրբեջանցի պաշտոնյաներին սատարելու համար 2.39 եվրո գումար էր ստացել։ 2021թ. հունվարին դատարանը ադրբեջանցի քաղաքական գործիչներից կաշառք ստանալու համար Վոլոնտեին դատապարտեց չորս տարվա ազատազրկման[3]։

Շվեդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2019թ. մարտին Սվիդբանկի գործադիր տնօրեն Բրիջիթ Բաննոսենը փողերի լցացման սկանդալի պատճառով կորցրեց իր աշխատանքը[4]։ Շվեդիայի Տնտեսական հանցագործությունների վարչությունը նրան մեղադրանք առաջադրեց կոպիտ խարդախության և փողերի լվացմանը նպաստելու (այդ թվում` ռուսական և ադրբեջանական «լվացքատներին» աջակցելու) փաստով[5]։

Միացյալ Թագավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանական և ռուսական «լվացքատներում» ՄԹ ընկերությունների նեիրգրավվածությունը քննադատությունների տեղիք տվեց՝ խոշորացույցի տակ առնելով հիշյալ իրավաբանական անձանց կանոնակարգման հարցը։ Արդյունքում, Ազգային քրեական գործակալությունը (ՍՔԳ) այս սխեմաների շրջանակում հետաքննություն սկսեց սահմանափակ գործընկերությունների (ՍԳ) և սահմանափակ պատասխանատվությամբ գործընկերությունների (ՍՊԳ) նկատմամբ, և 2018թ. դեկտեմբերին ՄԹ կառավարությունը ներկայացրեց մի շարք միջոցառւմներ ՍՊԳ-ների միջոցով փողերի լվացումը նվացեցնելու, թափանցիկությունը մեծացնելու և կոռուպցիոն հանցագործությունները քննելու համար։

Կառավարության կողմից ՄԹ-ում փողերի լվացման նպատակով սահմանափակ գործընկերությունների դեմ ձեռնարկված պատժիչ գործողությունների ժամանակ ԱՔԳ-ն սառեցրեց ադրբեջանական լվացքատան հետ կապված մի շարք բանկային հաշիվներ։

Լոնդոնյան իրավաբանական ընկերության ներկայացուցիչ Խալիդ Շարիֆը «փողերի լվացման ստուգումներ չկատարելու և մասնագիտական վարքի կանոնները խախտելու» համար տուգանվեց 45,000 և 40,000 եվրոյի չափով։ Գործը վերաբերում էր Ադրբեջանի նախագահի դուստրեր Լեյլա և Արզու Ալիևաներին, որոնք ցանկանում էին Լոնդոնում անշարժ գույք ձեռք բերել[6]։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ազգակից Իզզաթ Խանիմ Ջավադը (որը Լոնդոնում հայտնի էր որպես Միքայելա Ջավ անունով դիջեյ) և նրա ամուսին Սուլեյման Ջավադովը համաձայնեցին «Լվացքատնից» ստացված դրամական միջոցներից ԱՔԳ-ին վճարել 4 միլիոն եվրո գումար։

2021թ. նոյեմբերին ԱՔԳ-ն ադրբեջանցի բարձաստիճան քաղաքական գործիչ Ջավանշիր Ֆեյզիևի կնոջ, որդու և զարմիկի բանկային հաշիվներից 15 միլիոն ֆունտ ստերլինգ սառեցնելու և բռնագանձելու վարույթ է հարուցում[7][8]։ 2022թ. հունվարին գործակալությունը Ֆերզիևի հաշվից բռնագանձում է 5.6 միլիոն ֆունտ ստերլինգ գումար՝ փաստելով, որ տվյալ այդ փողերը ադրբեջանական «լվացքատան» սխեմայի մաս են կազմում[9][10]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Ինչպես է աշխատում ադրբեջանական լվացքատունը (ռուս.)
  2. Parliamentary Assembly of the Council of Europe, Report | Doc. 14847 (March 25, 2019). "Laundromats: responding to new challenges in the international fight against organised crime, corruption and money laundering". PACE. Archived from the original on March 30, 2019. Retrieved March 4, 2021.
  3. Ljubas, Zdravko. "Italian Court Sentences Former Council of Europe MP for Bribery". www.occrp.org. Retrieved February 21, 2021.
  4. "Swedbank's CEO Fired as Money Laundering Scandal Grows". www.occrp.org. Retrieved October 4, 2022.
  5. "Så kan Swedbanks kunder kopplas till tidigare penningtvättshärvor". SVT Nyheter (in Swedish). Retrieved October 4, 2022.
  6. "Azerbaijan leader's daughters tried to buy £60m London home with offshore funds". the Guardian. December 21, 2018. Retrieved March 2, 2021.
  7. Lozovsky, Miranda Patrucic and Ilya. "UK Aims to Seize £15 Million From Family of Azeri Politician". www.occrp.org. Retrieved November 2, 2021.
  8. "NCA Eyes £15M Linked To 'Azerbaijani Laundromat' Scandal - Law360". www.law360.com. Retrieved November 2, 2021.
  9. News, Bloomberg (January 31, 2022). "U.K. Crime Agency Seizes $7.5 Million From Azerbaijan Laundromat - BNN Bloomberg". BNN. Retrieved February 16, 2022
  10. "Court approves £5.6m seizure over money laundering". BBC News. January 31, 2022. Retrieved February 16, 2022.