Քրիստոնեական սոցիալիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Քրիստոնեական սոցիալիզմ, հասարակական մտքի ուղղություն, որը ձգտում է քրիստոնեությանը հաղորդել սոցիալիստական երանգավորում։

Առաջացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջացել է 19-րդ դարի 30-40-ական թվականներին (Ֆ․ Լամենե (Ֆրանսիա), Ֆ․ Դ․ Մորիս, Չ․ Քինգսլի (Մեծ Բրիտանիա), Ֆ․ Բաադեր, Ի․ Հուբեր, Վ․ Է․ Կետտելեր (Գերմանիա) և ուրիշներ)։ Քրիստոնեական սոցիալիզմի ներկայացուցիչներից շատերը, ձգտելով ազատել շահագործվողներին թշվառությունից, նշում են ոչ իրական ուղիներ և միջոցներ (դասակարգերի համագործակցություն, կրոնաբարոյական կատարելագործում)։ Քրիստոնեական սոցիալիզմը ձևավորվել է իբրև բուրժուական գաղափարախոսության հիմնական տարատեսակություններից մեկը, որը հակադրվում է գիտական սոցիալիզմին և հեղափոխական բանվորական շարժմանը։ Քրիստոնեությանը նոր սոցիալական երանգավորում հաղորդելու և արդի պայմաններին համապատասխանեցնելու փորձեր են կատարում կաթոլիկական եկեղեցին և նրա դրոշի տակ հանդես եկող քրիստոնեադեմոկրատական կուսակցությունները, արհմիությունները են։ Քրիստոնեական սոցիալիզմի գաղափարախոսները վերջին հաշվով, հանդես են գալիս որպես սոցիալ–ռեֆորմիստներ, կոչ են անում կատարելագործել բուրժուական հասարակական հարաբերությունները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 494 CC-BY-SA-icon-80x15.png