Ադել Նյուհաուզեր
Ադել Նյուհաուզեր | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հունվարի 17, 1959[1][2][3] (65 տարեկան) |
Ծննդավայր՝ | Աթենք, Հունաստան[4] |
Քաղաքացիություն՝ | Ավստրիա |
Մասնագիտություն՝ | թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0626944 |
Ադել Նյուհաուզեր (գերմ.՝ Adele Neuhauser հունվարի 17, 1959[1][2][3], Աթենք, Հունաստան[4]), ավստրիական կինոյի և թատրոնի դերասանուհի, Ավստրիայի կինոյի ակադեմիայի անդամ[6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1959 թվականի հունվարի 17-ին Աթենքում։ Չորս տարեկանում ընտանիքի հետ Հունաստանից տեղափոխվել է Ավստրիա, ապրել Վիեննայում։ Երբ ծնողները բաժանվել են, նա մնացել է ապրելու իր հույն հոր՝ Գեորգի հետ։ Տասը տարեկան հասակում նա կտրել է իր դաստակները, այնուհետև փախել ընտանիքից, կատարել է ևս մի քանի ինքնասպանության փորձ։
Ադելը ցանկացել է դերասանուհի դառնալ դեռ փոքր հասակում։ 1976-1978 թվականներին սովորել է Կրաուսի թատերական ուսումնարանում։ Քսան տարեկանում տեղափոխվել է Գերմանիա և սկսել է հանդես գալ Մյունստերում, Էսսենում, Մայնցում և երբեմն ՝ Վիեննայում։ Միաժամանակ նկարահանվել է կինոյում և հեռուստատեսությունում։ 2008 թվականին Նյուհաուզերը վիրահատության է ենթարկվել։
2011 թվականից առ այսօր նա խաղում է ավստրիական ORF հեռուստաալիքի «Tatort[de]» հեռուստասերիալում[7]։ 2014 թվականից մասնակցում է նաև «Die letzten ihrer Art» գրական-երաժշտական բեմադրությանը ՝ իր որդու հետ։
Ադել Նոյհաուզերը նաև զբաղվում է հասարակական գործունեությամբ, մասնակցում է երեխաների օգնությանը Plan International Deutschland կազմակերպությունում, որի հոգաբարձուների խորհրդի անդամ է նաև ինքը։ 2016 թվականին "«atort»ի մյուս մասնակիցների հետ մասնակցել է ասոցիացիայի հոբելյանական բարեգործական արշավին[8]։
Արժանացել է մի շարք մրցանակների, մի քանի անգամ արժանացել է Romy-ին ՝ 2012, 2013 և 2014 թվականներին ՝ որպես սերիալի ամենահանրաճանաչ կատարող, 2016 և 2017 թվականներին ՝ որպես ամենահանրաճանաչ դերասանուհի։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2016: «Թաթոր ՝ Die Kunst des Krieges»
- 2009: «Անապատի ծաղիկ»
- 2009: «Ոստիկանական հեռախոսահամար 110»
- 2006: «Որտե՞ղ է Ֆրեդը»
- 2003: «Աշակերտուհիներ»
- 2008–2011: «Բժշկի օրագիրը»
Ընտանիքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր ամուսնու՝ դերասան և ռեժիսոր Փոլ Զոլտանի հետ բաժանվելուց հետո ՝Ջnուլիան Փեյսի հետ (ջազ երաժիշտ, նվագում է կիթառով, ավարտել է Գրազի երաժշտության և թատրոնի համալսարանը) ապրում է Վիենայում։
Նրա տատն ու պապը արվեստագետներ էին։ Պապը Վիեննայի նկարիչների տանը ստեղծել է գրաֆֆիտո, տատն աշխատում էր Վիեննայի արհեստանոցներում։ Նրանց եղբայր Պիտեր Մարկանտը նույնպես դառնալով նկարիչ է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #128584297 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://www.sn.at/kultur/allgemein/neuhauser-nestroyring-traegerin-150218854
- ↑ Adele Neuhauser
- ↑ Frank Rauscher, Teleschau-Mediendienst: Adele Neuhauser. – Kommissarin an der Wand. Interview anlässlich Tatort: Ausgelöscht am 29. Mai 2011. In: tatort-fundus.de. Abgerufen am 14. Juni 2011.
- ↑ «Adele Neuhauser: "Opfer nicht alleine lassen"». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադել Նյուհաուզեր» հոդվածին։ |
|