Վիեննայի նկարիչների տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

🌐k-haus.at
Քարտեզ
Քարտեզ

Վիեննայի նկարիչների տուն (գերմ.՝ Künstlerhaus Wien), ցուցահանդեսային համալիր Վիեննա քաղաքի կենտրոնում, որի գլխավոր մուտքը Կարլսպլաց հրապարակից է` Ռինգշտրասեի հարևանությամբ։ Սեփականատերը համարվում է «Ավստրիայի նկարիչների միությունը» (գերմ.՝ Gesellschaft bildender Künstler Österreichs, Künstlerhaus), որը Ավստրիայում գոյություն ունեցող արվեստի ամենահին կազմակերպությունն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքը կառուցվել է 1865-1868 թվականներին և կատարել է եռակի ֆունկցիա. եղել է գեղանկարչության, քանդակագործության, ճարտարապետության և դեկորատիվ-կիրառական արվեստի ցուցահանդեսային կենտրոն, ծառայել է որպես ակումբ բոլոր նկարիչների համար` անկախ նրանց տեսակետից, աշխատանքի որակից և ոճից, համարվել է վիեննացի նկարիչների մասնագիտական կենտրոն։ Նկարիչների ընկերությունը եղել է միավորում, որտեղ յուրաքանչյուր մարդու իրավունքները հարգվում են ժողովրդավարության համընդհանուր սկզբունքների հիման վրա[1]։

Հոբելյանական ցուցահանդեսի պաստառ, 1898 թ.

Շենքի ճարտարապետը եղել է Ավգուստ Վեբերը[2]։ Շինարարության ընթացքում օգտագործվել է Վիեննական Անտոն Վասերբուրգեր ընկերության ավստրիական տարբեր տեսակի քարեր։ Շենքի փականաքարը դրել է կայսր Ֆրանց Յոզեֆ I-ը։ Շենքը կառուցվել է իտալական վերածննդի ոճով, որի բացումը կատարվել է 1868 թվականի սեպտեմբերի 1-ին։ Բացման պահին եղել է Ռինգշտրասեի առաջին քարե շենքերից մեկը։ 1882 թվականին շենքը ընդարձակվեց, կցակառուցելով երկու կողաշենքեր։

Ամեն գարուն նկարիչների տանը անցկացվում է ամենամյա ցուցահանդես, որտեղ ցուցադրվում են վերջին տասներկու ամիսների ընթացքում ստեղծված աշխատանքները։ Յուրաքանչյուր չորս տարին մեկ անցկացվում է խոշոր միջազգային գեղարվեստական ցուցահանդես։

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

1949 թվականին շենքի աջ թևում բացվեց կինոթատրոն, որը օգտագործվում էր Վիեննայում կազմակերպվող ամենամյա Viennale կինոփառատոնի ֆիլմերի ընտրության համար։ 2012 թվականի դեկտեմբերի 20-ին Վիեննայի նկարիչների տունը 20 տարվա պայմանագիր կնքեց Վիեննայի կինոփառատոնի ղեկավարության հետ, որի համաձայն «Վիեննայի քաղաքային կինոթատրոնը» Շվարցենբերգպլատց հրապարակի № 8 շենքից տեղափոխվեց Նկարիչների տան կինոթատրոն։ «Քաղաքային կինոթատրոնի» բացումը տեղի ունեցավ 2013 թվականի սեպտեմբերի 26–ին, «Զինվոր Ժաննետտ», «Ռադիոյի տուն» և «Հարմոնիայի դասերը» ֆիլմերի ցուցադրությամբ։ 2014 թվականից ի վեր այն համարվում է Վիեննայի կինոփառատոնի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնային կենտրոն[3]։ 1974 թվականին այստեղ բացվել էր նաև թատրոն[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. HGWulz. «KH Doku». www.wulz-art.net. Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.
  2. Österreichische Nationalbibliothek. «ÖNB-ANNO - Allgemeine Bauzeitung» (գերմաներեն). anno.onb.ac.at. Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.
  3. m.b.H., STANDARD Verlagsgesellschaft. «Stadtkino übersiedelt definitiv ins Künstlerhaus». derStandard.at. Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.
  4. https://austria-forum.org/, Austria-Forum |. «Künstlerhaus». Austria-Forum (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին. {{cite news}}: External link in |last= (օգնություն)

Լրացուցիչ գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]