Jump to content

Ագուլիսի հայոց հոգևոր դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ագուլիսի հայոց հոգևոր դպրոց
Տեսակդպրոց
Հիմնադրված է1867
Լուծարված է1909
ՀիմնադրիրՊերճ Պռոշյան
Երկիր Ռուսական կայսրություն
ՏեղագրությունՆերքին Ագուլիս

Ագուլիսի հայոց հոգևոր դպրոց, հիմնվել է 1867 թվականին, Պերճ Պռոշյանի ջանքերով[1], տեղի բնակիչների միջոցներով։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապես եղել է եռդասյան և ունեցել նախակրթարան։ Կանոնադրության համաձայն ընդունվել են բոլոր խավերի երեխաները։ Այն ղեկավարել են երեսփոխանների ժողովը և հոգաբարձությունից, տեսչությունից և ուսուցիչներից կազմած խորհուրդը։ 1909 թվականից, միանալով Ագուլիսի Հայկանուշյան օրիորդաց դպրոցին դարձել է հինգդասյան երկսեռ։

Դասավանդվել են

Դպրոցում դասավանդել են Մ. Մսերյանը, Ս Մանդինյանը, Ն. Տեր-Ղևոնդյանը, Դ. Քալանթարյանը, Ա. Տեր-Մկրտչյանցը, Րաֆֆին, Մ. Մաքսուդյանը և ուրիշներ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն (ՆԻՀ)». Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն (ամերիկյան անգլերեն). 2011 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 8-ին.
  2. «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր առաջին, գլխ. խմբ. Կ. Խուդավերդյան, Հայկական խորհրդային հանրագիտարանի գլխ. խմբ., Երևան, 1990, էջ 36։