Ագուլիսի հայոց հոգևոր դպրոց
Արտաքին տեսք
Ագուլիսի հայոց հոգևոր դպրոց | |
---|---|
Տեսակ | դպրոց |
Հիմնադրված է | 1867 |
Լուծարված է | 1909 |
Հիմնադրիր | Պերճ Պռոշյան |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Տեղագրություն | Ներքին Ագուլիս |
Ագուլիսի հայոց հոգևոր դպրոց, հիմնվել է 1867 թվականին, Պերճ Պռոշյանի ջանքերով[1], տեղի բնակիչների միջոցներով։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախապես եղել է եռդասյան և ունեցել նախակրթարան։ Կանոնադրության համաձայն ընդունվել են բոլոր խավերի երեխաները։ Այն ղեկավարել են երեսփոխանների ժողովը և հոգաբարձությունից, տեսչությունից և ուսուցիչներից կազմած խորհուրդը։ 1909 թվականից, միանալով Ագուլիսի Հայկանուշյան օրիորդաց դպրոցին դարձել է հինգդասյան երկսեռ։
Դասավանդվել են
- հայոց լեզու,
- հայոց պատմություն,
- ռուսերեն,
- ֆրանսերեն,
- թվաբանություն,
- երգեցողություն,
- ընդհանուր պատմություն և աշխարհագրություն,
- գծագրություն,
- տոմարագիտություն,
- կենդանաբանություն,
- երկրաչափություն։
Դպրոցում դասավանդել են Մ. Մսերյանը, Ս Մանդինյանը, Ն. Տեր-Ղևոնդյանը, Դ. Քալանթարյանը, Ա. Տեր-Մկրտչյանցը, Րաֆֆին, Մ. Մաքսուդյանը և ուրիշներ[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն (ՆԻՀ)». Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն (ամերիկյան անգլերեն). 2011 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր առաջին, գլխ. խմբ. Կ. Խուդավերդյան, Հայկական խորհրդային հանրագիտարանի գլխ. խմբ., Երևան, 1990, էջ 36։