Ագիդել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ագիդել
Ағиҙел
Դրոշ Զինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտԲաշկորտոստան
Հիմնադրված է1980 թ.
Տվյալ կարգավիճակում1991 թվականից
Մակերես53 կմ²
ԲԾՄ80 մ
Պաշտոնական լեզուբաշկիրերեն և ռուսերեն
Բնակչություն15645[1] մարդ (2016)
Ազգային կազմթաթարներ, բաշկիրներ, ռուսներ, մարիներ, ուդմուրտներ և այլք
Կրոնական կազմսունի մուսուլմաններ, ուղղափառներ և այլն
Տեղաբնականունագիդելցի
Ժամային գոտիUTC+5
Հեռախոսային կոդ+7 34731
Փոստային դասիչ452920
Ավտոմոբիլային կոդ02, 102
Պաշտոնական կայքadm-agidel.info
Ագիդել (Ռուսաստան)##
Ագիդել (Ռուսաստան)
Ագիդել (Բաշկորտոստան)##
Ագիդել (Բաշկորտոստան)

Ագիդել (բաշկիրերեն՝ Լսել Ағиҙел), քաղաք (1991 թվականից) Բաշկորտոստանում։ Տեղակայված է Նեֆտեկամսկ քաղաքից 45 կմ հեռավորության վրա՝ Բելայա և Կամա գետերի միախառնման վայրի մոտ։ Բնակավայրը կոչվել է Բելայա գետի բաշկիրերեն անունով (Ակ-Իդել - «Սպիտակ գետ»)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագիդել բնակավայրը՝ որպես գյուղ, հիմնադրվել է 1980 թվականի հունիսին, երբ այդտեղ սկսել է կառուցվել Բաշկիրական ատոմակայանը։ 1991 թվականին ստացել է քաղաքի կարգավիճակ[2]։

1990 թվականին կանաչների ճնշման ներքո ատոմակայանի շինարարությունը դադարեցվեց, ինչի պատճառով տեղի բնակիչներից շատերը կորցրին իրենց աշխատանքը։ 1993 թվականի սեպտեմբերի 2-ին ընդունվեց Բաշկորտոստանի Գերագույն խորհրդի նախագահության № 6-2/408 հրամանագիրը «Ագիդել քաղաքում աշխատատեղերի բացումը խրախուսելու միջոցների մասին», ինչը թույլ տվեց ապահովել քաղաքի կենսունակությունը[3]։

2011 թվականի վերջին Բաշկորտոստանի նախագահ Ռուստեմ Խամիտովի արած հայտարարության համաձայն[4]՝ նախատեսվում էր մինչ «2014 թվական»ը քաղաքում կառուցել բազմադիսցիպլին արդյունաբերական պարկ։ Նախագիծը, որում ներառված էր նաև գետային նավահանգստի վերակառուցումը, նպատակ ուներ նոր թափ հաղորդել քաղաքի զարգացմանը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Բնակչություն Տարեթիվ Բնակչություն
1989 16 067[5] 2008 18 992
1996 19 600[6] 2009 19 139
1998 20 000[6] 2010 16 370
2000 19 800[6] 2011 16 400[6]
2001 19 800[6] 2012 16 123
2002 18 721 2013 15 932
2003 18 700[6] 2014 15 865
2005 18 900[6] 2015 15 749
2006 18 900[6] 2016 15 645
2007 18 900[6]
Ազգային կազմ

2010 թվականին անցկացված Համառուսաստանյան մարդահամարի տվյալներով՝ Ագիդել քաղաքի բնակչության 53,6 %-ը թաթարներ են, 22,2 %-ը՝ բաշկիրներ, 16,2 %-ը՝ ռուսներ, 4,3 %-ը՝ մարիներ, 1,5 %-ը՝ ուդմուրտներ, 2,2 %-ը՝ այլ ազգերի ներկայացուցիչներ[7]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում գործում են № 1, 2 միջնակարգ դպրոցները, գիմնազիա, ինչպես նաև Ուֆայի վառելիքային-էներգետիկ քոլեջի մասնաճյուղն ու «Պրոֆեսիոնալ լիցեյ № 146» գիտակրթական կազմակերպությունը։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագիդել քաղաքից 100 կմ հեռավորության վրա գտնվում է Գորկիի երկաթգծի Յանաուլ երկաթուղային կայարանը, որ տեղակայված է Մոսկվա-Եկատերինբուրգ երկաթուղու վրա։ Ագիդելին ամենամոտ տեղակայված երկաթուղային կայարանը գտնվում է Նեֆտեկամսկում (շուրջ 50 կմ)[8]։ Ագիդելում կա գերատեսչական կայարան, որը ուղևորների չի սպասարկում։

Քաղաքի հարավային կողմում՝ 20 կմ հեռավորության վրա, անցնում է տեխնիկական III կատեգորիայի ասֆալտապատ ավտոճանապարհ, որ բնակավայրը կապում է Ուֆայի, Իժևսկի, Կազանի, Պերմի ու Եկատերինբուրգի հետ։

Գործում է նավահանգիտ, որ Բելայա և Կամա գետերով ելք ունի դեպի Կասպից, Սև և Բալթիկ ծովեր։ Այն կարող է ընդունել մինչև 5000 տոննա ջրատարողությամբ «գետ-ծով» տիպի նավեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Предварительная оценка численности населения Республики Башкортостан на 1 января 2016 года по муниципальным образованиям» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 30-ին.
  2. Большая Российская энциклопедия: В 30 т. / Председатель науч.-ред. совета Ю. С. Осипов. Отв. ред С. Л. Кравец. Т. 1. А — Анкетирование. — М.: Большая Российская энциклопедия, 2005. — 766 с.: ил.: карт.
  3. «Новейшая история — Агидель — 450 лет в составе России». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 30-ին.
  4. В Агидели вместо АЭС построят технопарк. Новость в газете Коммерсантъ
  5. Всесоюзная перепись населения 1989 года. Численность городского населения
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 Народная энциклопедия «Мой город». Агидель.
  7. Итоги Всероссийской переписи населения 2010 года по Республике Башкортостан(չաշխատող հղում)
  8. «Все электрички России»: Расписание движения поездов по станции Нефтекамск (график 2008/2009) Արխիվացված 2010-09-17 Wayback Machine

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագիդել» հոդվածին։