Jump to content

Ագիդել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ագիդել
Ағиҙел
Դրոշ Զինանշան

55°54′0″N 53°56′0″E / 55.90000°N 53.93333°E / 55.90000; 53.93333
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտԲաշկորտոստան
ՀամայնքAgidel Urban Okrug?[1]
Հիմնադրված է1980 թ.
Տվյալ կարգավիճակում1991 թվականից
Մակերես53 կմ²
ԲԾՄ80 մ
Պաշտոնական լեզուբաշկիրերեն և ռուսերեն
Բնակչություն15645[2] մարդ (2016)
Ազգային կազմթաթարներ, բաշկիրներ, ռուսներ, մարիներ, ուդմուրտներ և այլք
Կրոնական կազմսունի մուսուլմաններ, ուղղափառներ և այլն
Տեղաբնականունագիդելցի
Ժամային գոտիUTC+5
Հեռախոսային կոդ+7 34731
Փոստային դասիչ452920
Ավտոմոբիլային կոդ02, 102
Պաշտոնական կայքadm-agidel.info
Ագիդել (Ռուսաստան)
Ագիդել (Ռուսաստան)
Ագիդել (Բաշկորտոստան)
Ագիդել (Բաշկորտոստան)

Ագիդել (բաշկիրերեն՝ Լսել Ағиҙел), քաղաք (1991 թվականից) Բաշկորտոստանում։ Տեղակայված է Նեֆտեկամսկ քաղաքից 45 կմ հեռավորության վրա՝ Բելայա և Կամա գետերի միախառնման վայրի մոտ։ Բնակավայրը կոչվել է Բելայա գետի բաշկիրերեն անունով (Ակ-Իդել - «Սպիտակ գետ»)։

Ագիդել բնակավայրը՝ որպես գյուղ, հիմնադրվել է 1980 թվականի հունիսին, երբ այդտեղ սկսել է կառուցվել Բաշկիրական ատոմակայանը։ 1991 թվականին ստացել է քաղաքի կարգավիճակ[3]։

1990 թվականին կանաչների ճնշման ներքո ատոմակայանի շինարարությունը դադարեցվեց, ինչի պատճառով տեղի բնակիչներից շատերը կորցրին իրենց աշխատանքը։ 1993 թվականի սեպտեմբերի 2-ին ընդունվեց Բաշկորտոստանի Գերագույն խորհրդի նախագահության № 6-2/408 հրամանագիրը «Ագիդել քաղաքում աշխատատեղերի բացումը խրախուսելու միջոցների մասին», ինչը թույլ տվեց ապահովել քաղաքի կենսունակությունը[4]։

2011 թվականի վերջին Բաշկորտոստանի նախագահ Ռուստեմ Խամիտովի արած հայտարարության համաձայն[5]՝ նախատեսվում էր մինչ «2014 թվական»ը քաղաքում կառուցել բազմադիսցիպլին արդյունաբերական պարկ։ Նախագիծը, որում ներառված էր նաև գետային նավահանգստի վերակառուցումը, նպատակ ուներ նոր թափ հաղորդել քաղաքի զարգացմանը։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՏարեթիվԲնակչությունՏարեթիվԲնակչություն
198916 067[6]200818 992
199619 600[7]200919 139
199820 000[7]201016 370
200019 800[7]201116 400[7]
200119 800[7]201216 123
200218 721201315 932
200318 700[7]201415 865
200518 900[7]201515 749
200618 900[7]201615 645
200718 900[7]
Ազգային կազմ

2010 թվականին անցկացված Համառուսաստանյան մարդահամարի տվյալներով՝ Ագիդել քաղաքի բնակչության 53,6 %-ը թաթարներ են, 22,2 %-ը՝ բաշկիրներ, 16,2 %-ը՝ ռուսներ, 4,3 %-ը՝ մարիներ, 1,5 %-ը՝ ուդմուրտներ, 2,2 %-ը՝ այլ ազգերի ներկայացուցիչներ[8]։

Քաղաքում գործում են № 1, 2 միջնակարգ դպրոցները, գիմնազիա, ինչպես նաև Ուֆայի վառելիքային-էներգետիկ քոլեջի մասնաճյուղն ու «Պրոֆեսիոնալ լիցեյ № 146» գիտակրթական կազմակերպությունը։

Ագիդել քաղաքից 100 կմ հեռավորության վրա գտնվում է Գորկիի երկաթգծի Յանաուլ երկաթուղային կայարանը, որ տեղակայված է Մոսկվա-Եկատերինբուրգ երկաթուղու վրա։ Ագիդելին ամենամոտ տեղակայված երկաթուղային կայարանը գտնվում է Նեֆտեկամսկում (շուրջ 50 կմ)[9]։ Ագիդելում կա գերատեսչական կայարան, որը ուղևորների չի սպասարկում։

Քաղաքի հարավային կողմում՝ 20 կմ հեռավորության վրա, անցնում է տեխնիկական III կատեգորիայի ասֆալտապատ ավտոճանապարհ, որ բնակավայրը կապում է Ուֆայի, Իժևսկի, Կազանի, Պերմի ու Եկատերինբուրգի հետ։

Գործում է նավահանգիտ, որ Բելայա և Կամա գետերով ելք ունի դեպի Կասպից, Սև և Բալթիկ ծովեր։ Այն կարող է ընդունել մինչև 5000 տոննա ջրատարողությամբ «գետ-ծով» տիպի նավեր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. OKTMO (ռուս.)
  2. «Предварительная оценка численности населения Республики Башкортостан на 1 января 2016 года по муниципальным образованиям» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 30-ին.
  3. Большая Российская энциклопедия: В 30 т. / Председатель науч.-ред. совета Ю. С. Осипов. Отв. ред С. Л. Кравец. Т. 1. А — Анкетирование. — М.: Большая Российская энциклопедия, 2005. — 766 с.: ил.: карт.
  4. «Новейшая история — Агидель — 450 лет в составе России». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 30-ին.
  5. В Агидели вместо АЭС построят технопарк. Новость в газете Коммерсантъ
  6. Всесоюзная перепись населения 1989 года. Численность городского населения
  7. 1 2 3 4 5 6 7 8 9 Народная энциклопедия «Мой город». Агидель.
  8. Итоги Всероссийской переписи населения 2010 года по Республике Башкортостан(չաշխատող հղում)
  9. «Все электрички России»: Расписание движения поездов по станции Нефтекамск (график 2008/2009) Արխիվացված 2010-09-17 Wayback Machine

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագիդել» հոդվածին։