Ագամաները բնորոշվում են համեմատաբար խոշոր, մարմնից լավ տարանջատված գլխով։ Մեջքային մակերեսին առկա են բազմազան, հաճախ՝ սուր, կատարանման ու փշանման թեփուկներ։ Ատամնաշարը տարբերակված է։ Լավ են զարգացած գագաթնային (3-րդ) աչքը, որը կարող է ընկալել լույսը և վերջույթները։ Տեսակների մեծամասնության պոչը իկնքնահատվող չէ։
Ագամաների ընտանիքն ընդգրկում է փոքր, միջին և խոշոր չափերի, ցամաքաբնակ, ծառաբնակ և փորող տեսակախմբեր, հայտնի են նույնիսկ սահասավառնող թռիչքի ունակ տեսակներ (Draco ցեղ)։ Վարում են ցերեկային ապրելակերպ։ Տեսակների մեծամասնությունը ձվադիր է։ Ձվերը պատված են թղթանման փափուկ թաղանթով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 49)։