Jump to content

Աբուլիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աբուլիա (հուն․՝ abulis - անվճռականություն), կամազրկություն, կամային գործողություններ կատարելու ընդունակության բացակայություն։ Աբուլիան կամքի թերություններից մեկն է, որը դիտվում է հոգեկան հիվանդությունների դեպքում, բայց երբեմն հանդիպում է նաև գործնականում առողջ մարդկանց մոտ (գերհոգնածութության վիճակում, որպես ժամանակավոր երևույթ և բնավորության կայուն թերություն՝ որպես սխալ դաստիարակության հետևանք)։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա.Ա. Նալչաջյան - «Հոգեբանական բառարան», Երևան 1984