Աբդլահադ
Արտաքին տեսք
|
Աբդլահադ, արաբական ծագումով հայկական արական անձնանուն։ Ծագում է արաբերեն عبد الاحد (‘Abd-ul-aḥad) անունից, որը նշանակում է «ծառա Միակի (Աստծո)»։ Անսովոր անուն է հայերի մեջ։ Այս անունով հայտնի է միայն երեք անձ, մեկը եդեսիացի (16-րդ դար) և երկուսը հալեպցի (17-րդ դար)[1]։
Հայտնի անվանակիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ապտլահաթ, Եդեսիացի (1564)[2].
- Ապտլահատ, Գրիգոր սարկավագի հայրը, Մուրատ գրչին գրել է տվել մի Ավետարան և նվիրել Հալեպի եկեղեցուն (1652)[3].
- Ապտլհատ, մահտեսի Հակոբի հայրը, ով նորոգել էր տվել 1636 թվականին գրված մի Ճաշոց և նվիրել Հալեպի եկեղեցուն (թվականն անհայտ)[4]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հրաչյա Աճառյան, Հայոց անձնանունների բառարան, հ. Ա, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1942, էջ 13 — 634 էջ։
- ↑ «Cathalogue of the armenian manuscripts in the Bodleian library», կազմեցին Ս. Վրդ. Պարոնեան և Conybeare, Oxford, 1918, էջ 13
- ↑ «Ցուցակ հայերէն ձեռագրաց Հալէպի», կազմող՝ արք. Արտավազդ Սյուրմեյան, Հատոր Ա, Երուսաղեմ, 1935, էջ 85բ.
- ↑ «Ցուցակ հայերէն ձեռագրաց Հալէպի», կազմող՝ արք. Արտավազդ Սյուրմեյան, Հատոր Ա, Երուսաղեմ, 1935, էջ 238ա.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1944, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 13
- «Cathalogue of the armenian manuscripts in the Bodleian library», կազմեցին Ս. Վրդ. Պարոնեան և Conybeare, Oxford, 1918, էջ 13
- «Ցուցակ հայերէն ձեռագրաց Հալէպի», կազմող՝ արք. Արտավազդ Սյուրմեյան, Հատոր Ա, Երուսաղեմ, 1935, էջ 85բ., 238ա.