Աբբաս Սիխաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբբաս Սիխաթ
ադրբ.՝ Abbas Səhhət
Ծնվել է1874(1874)
ԾննդավայրՇամախի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էհուլիսի 11, 1918(1918-07-11)
Վախճանի վայրԳանձակ
Մասնագիտությունպոետ դրամատուրգ թարգմանիչ
Լեզուադրբեջաներեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն
Ժանրերպոեզիա, լիրիկա և ռոմանտիզմ
 Abbas Sahhat Վիքիպահեստում

Աբբաս Սիխաթ կամ Սիխաթ (կեղծանունը՝ Աբբասկուլի Մեխտիզադե կամ Աբբասգուլի Ալիաբբաս օգլի Մեխտի զադե (Սովետական մեծ հանրագիտարան); 1874[2], Շամախի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 11, 1918(1918-07-11)[1], Գանձակ, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն), ադրբեջանցի պոետ, դրամատուրգ, թարգմանիչ։ Ադրբեջանակն գրականության մեջ ռոմանտիզմի ներկայացուցիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբբաս Սիխաթը ծնվել է 1874 թվականին Շամախի քաղաքում, մուլլայի ընտանիքում։ Զբաղվել է բժշկությամբ Թեհրան և Մաշհադ քաղաքներում։. 1901 թվականին վերադառնելով Շամախի աստիճանաբար թողնում է բժշկությունը և սկսում է դասավանդել ադրբեջաներեն լեզու և գրականություն դպրոցում։ Հենց այդ ժամանակվանից է սկսվում գրականական գործունեությունը։ 1903 թվականից սկսում է տպագրվել Շեգի Ռուս թերթում «Ռուսական արևելք », Թբիլիսի)։ 1905 թվականին հրատարակում է «Ինչպիսի՞ն պետք է լինի իրական պոեզիան» հոդվածը, այնուհետև «Բանաստեղծական խոսք», «Օ՜, ազատություն», «Զարթոնքի ձայնը» բանաստեղծությունները։

1912 թվականին լույս են տեսնում «Կոտրված սազ» բանաստեղծական շարքը և «Արևմտյան արև» թարգմանչությունների հավաքածուն։ Հենց այդ ժամանակ է լույս տեսնում «Ահմեդի խիզախությունը» պոեմը, իսկ 1916 թվականին հրատարակվում է «Պոետ, մուսա և քաղաքացիներ» ռոմանտիկ ոճի պոեմը։

Աբբաս Սիխաթի ստեղծագործական գործունեության վրա իրենց ազդեցություն են թողել Հաֆիզի, Սաադիի, Նիզամի Գյանջևի և մյուս պարսիկ կլասիկների աշխատաքները, միարժամանակ Աբբաս Սիխաթի ստեղծագործության մեջ հետաքրքրություն է նկատվում համակրանք թուրքական գրականության նկատմամբ ևս։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Талыбзаде К. Аббас Сиххат // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969. — Т. 1 : А — Ангоб. — С. 14.
  2. Faceted Application of Subject Terminology

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աբբաս Սիխաթի // Սովետական մեծ հանրագիտարան

Աբբաս կուլիի ստեղծագործությունները

  • Աղքատությունը արատ չէ, կատակերգություն 2 գործող., Ա. Ն. Նմանեցումը, Բաքու, 1912
  • Արևմտյան արև, ռուս գրողների բանաստեղծությունների հավաքածու, Բաքու 1912
  • Նաֆթի ցայտաղբյուրը, կատակերգություն 1 գործ., Բաքու, 1912 Нефтяной фонтан, комедия в 1 действиях, Баку, 1912.
  • Ջարդված սազը, Աբբաս կուլիի բանաստեղծությունների հավաքածուն, Բաքու 1912
  • Աբբասկուլի և Մահմուդբեկով՝ Նոր դպրոց, երրորդ դասարանի դասագիրք, Բաքու, 1912 թվական
  • Աբդուլլա Շաիկ, քրեստոմանիա «Թուրքական գրականություն», Բաքու, 1925.
  • Կուլի Զադե, հոդվածներ Աբբասե կուլիի մասին, «Մուարիֆ Իշչիսի» ամսագիրը, Բաքու, 1927. № 6—7 (14—15).
  • Աբդուլա Շաիկ, մեր գրականության մասին, «Մուարիֆ Իշչիսի» ամսագիրը, Բաքու, 1927, № 2—4 (22—24)։