Աբբաս Սիխաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աբբաս Սիխաթ
ադրբ.՝ Abbas Səhhət
AbbasSahhat.jpg
Ծնվել է1874(1874)
ԾննդավայրՇամախի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էհուլիսի 11, 1918(1918-07-11)
Վախճանի վայրԳանձակ
Մասնագիտությունպոետ դրամատուրգ թարգմանիչ
Լեզուադրբեջաներեն
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Ժանրերպոեզիա
Abbas Sahhat Վիքիպահեստում

Աբբաս Սիխաթ կամ Սիխաթ (կեղծանունը՝ Աբբասկուլի Մեխտիզադե կամ Աբբասգուլի Ալիաբբաս օգլի Մեխտի զադե (Սովետական մեծ հանրագիտարան); 1874, Շամախիում, մահացել է 1918 թվականի հուլիսի 11-ին 1918 Գանձակում), ադրբեջանցի պոետ, դրամատուրգ, թարգմանիչ։ Ադրբեջանակն գրականության մեջ ռոմանտիզմի ներկայացուցիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբբաս Սիխաթը ծնվել է 1874 թվականին Շամախի քաղաքում, մուլլայի ընտանիքում։ Զբաղվել է բժշկությամբ Թեհրան և Մաշհադ քաղաքներում։. 1901 թվականին վերադառնելով Շամախի աստիճանաբար թողնում է բժշկությունը և սկսում է դասավանդել ադրբեջաներեն լեզու և գրականություն դպրոցում։ Հենց այդ ժամանակվանից է սկսվում գրականական գործունեությունը։ 1903 թվականից սկսում է տպագրվել Շեգի Ռուս թերթում «Ռուսական արևելք », Թբիլիսի)։ 1905 թվականին հրատարակում է «Ինչպիսի՞ն պետք է լինի իրական պոեզիան» հոդվածը, այնուհետև «Բանաստեղծական խոսք», «Օ՜, ազատություն», «Զարթոնքի ձայնը» բանաստեղծությունները։

1912 թվականին լույս են տեսնում «Կոտրված սազ» բանաստեղծական շարքը և «Արևմտյան արև» թարգմանչությունների հավաքածուն։ Հենց այդ ժամանակ է լույս տեսնում «Ահմեդի խիզախությունը» պոեմը, իսկ 1916 թվականին հրատարակվում է «Պոետ, մուսա և քաղաքացիներ» ռոմանտիկ ոճի պոեմը։

Աբբաս Սիխաթի ստեղծագործական գործունեության վրա իրենց ազդեցություն են թողել Հաֆիզի, Սաադիի, Նիզամի Գյանջևի և մյուս պարսիկ կլասիկների աշխատաքները, միարժամանակ Աբբաս Սիխաթի ստեղծագործության մեջ հետաքրքրություն է նկատվում համակրանք թուրքական գրականության նկատմամբ ևս։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Талыбзаде К. Аббас Сиххат // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969. — Т. 1 : А — Ангоб. — С. 14.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աբբաս Սիխաթի // Սովետական մեծ հանրագիտարան

Աբբաս կուլիի ստեղծագործությունները

  • Աղքատությունը արատ չէ, կատակերգություն 2 գործող., Ա. Ն. Նմանեցումը, Բաքու, 1912
  • Արևմտյան արև, ռուս գրողների բանաստեղծությունների հավաքածու, Բաքու 1912
  • Նաֆթի ցայտաղբյուրը, կատակերգություն 1 գործ., Բաքու, 1912 Нефтяной фонтан, комедия в 1 действиях, Баку, 1912.
  • Ջարդված սազը, Աբբաս կուլիի բանաստեղծությունների հավաքածուն, Բաքու 1912
  • Աբբասկուլի և Մահմուդբեկով՝ Նոր դպրոց, երրորդ դասարանի դասագիրք, Բաքու, 1912 թվական
  • Աբդուլլա Շաիկ, քրեստոմանիա «Թուրքական գրականություն», Բաքու, 1925.
  • Կուլի Զադե, հոդվածներ Աբբասե կուլիի մասին, «Մուարիֆ Իշչիսի» ամսագիրը, Բաքու, 1927. № 6—7 (14—15).
  • Աբդուլա Շաիկ, մեր գրականության մասին, «Մուարիֆ Իշչիսի» ամսագիրը, Բաքու, 1927, № 2—4 (22—24)։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]