Աբադյանո (իսպ.՝ Abadiano, բասկ.՝ Abadiño, կատ.՝ Abadiño) — մունիցիպալիտետԻսպանիայում, մտնում է Բիսկայա նահանգի ինքնավար միության կազմի մեջ՝ Բասկերի Երկիր։ Մունիցիպալիտետը գտնվում է Դուրանգեսադոյի շրջանում։ Զբաղեցնում է 36,26 կմ² մակերես։ Բնակչությունը՝ 7233 մարդ։ Հեռավորությունը վարչական կենտրոնից 34 կմ։
Մունիցիպալիտետի տարածքում հայտնաբերվել են մարդու բնակության վկայություններ, որոնք վերաբերվում են պատմական վաղ շրջաններին։
16-րդ դարում ծաղկում են ապրել բազմաթիվ ձուլարան-արհեստանոցների, որոնցից մի քանիսը գործել են մինչև 20-րդ դարի սկիզբը։
Արդյունաբերությամբ (մետաղագործություն, մեքենաշինություն, քիմիական արդյունաբերություն) զբաղված է քաղաքի բնակչության 60 %, ծառայություններում՝ 37 %-ը։
Մունսարաս աշտարակ, կառուցվել է 9-րդ դարում։ Վերակառուցվել է 1590 թվականին, երբ կառուցվել է տոսկանյան ոճով սյունազարդ պատկերասրահը։ Ունի հինգհարկանի խորանարդի ձև։ Օգտագործվել է տարբեր տնտեսական նպատակներով։
Սուրբ Անտոնիուսի սրբավայր. այն իրենից ներկայացնում է վաղ քրիստոնյանների կրոնական պաշտամունքի տեղ։ Այստեղ է նաև գտնվում մի քանի էքսպոզիցիաներ, նվիրված հին զբաղմունքներին։ Շրջակայքում է գտնվում, համաձայն բասկյան հավատալիքներին, գլխավոր մայր աստվածուհի Մարիի բնակավայրը։
Սան Տորկուատո Մորտիր Եկեղեցին, որը պատկանում է ուշ գոթական ոճին (15-րդ դար, զանգակատունը կառուցվել է ավելի ուշ՝ 18-րդ դարում), զոհասեղանի բարոկկո և ռոկոկո ոճերի զարդերով։
Աստոլայի տուն, 16-19-րդ դարերում գտնվում էր արխիվը և բանտը։
Գերեզմանոց, որը կառուցվել է 1854 թվականին և ներկայացնում է Բիսկայի գերեզմանոցների ամենանշանավորներից մեկը՝ նեոկլասիցիզմի ոճով։