Աբադյանո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Աբադյանո
իսպ.՝ Abadiano
Դրոշ Զինանշան
Bandera Abadiano.svg Escudo de Abadiño.svg

Matiena.JPG
Կոորդինատներ: 43°9′9″ հս․ լ. 2°36′27″ ամ. ե. / 43.15250° հս․. լ. 2.60750° ավ. ե. / 43.15250; 2.60750
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
Մակերես36,26 կմ²
ԲԾՄ144±1 մետր
Պաշտոնական լեզուբասկերեն
Բնակչություն7533 մարդ (2018)[1]
Ժամային գոտիUTC+1
Փոստային ինդեքսներ48220
Ավտոմոբիլային կոդBI
Պաշտոնական կայքabadiano.org
##Աբադյանո (Իսպանիա)
Red pog.png

Աբադյանո (իսպ.՝ Abadiano, բասկ.՝ Abadiño, կատ.՝ Abadiño) — մունիցիպալիտետ Իսպանիայում, մտնում է Բիսկայա նահանգի ինքնավար միության կազմի մեջ՝ Բասկերի Երկիր: Մունիցիպալիտետը գտնվում է Դուրանգեսադոյի շրջանում: Զբաղեցնում է 36,26 կմ² մակերես: Բնակչությունը՝ 7233 մարդ: Հեռավորությունը վարչական կենտրոնից 34 կմ:

Մունիցիպալիտետի տարածքում հայտնաբերվել են մարդու բնակության վկայություններ, որոնք վերաբերվում են պատմական վաղ շրջաններին: 16-րդ դարում ծաղկում են ապրել բազմաթիվ ձուլարան-արհեստանոցների, որոնցից մի քանիսը գործել են մինչև 20-րդ դարի սկիզբը: Արդյունաբերությամբ (մետաղագործություն, մեքենաշինություն, քիմիական արդյունաբերություն) զբաղված է քաղաքի բնակչության 60 %, ծառայություններում՝ 37 %-ը:

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մունսարաս աշտարակ, կառուցվել է 9-րդ դարում: Վերակառուցվել է 1590 թվականին, երբ կառուցվել է տոսկանյան ոճով սյունազարդ պատկերասրահը: Ունի հինգհարկանի խորանարդի ձև: Օգտագործվել է տարբեր տնտեսական նպատակներով:
  • Սուրբ Անտոնիուսի սրբավայր. այն իրենից ներկայացնում է վաղ քրիստոնյանների կրոնական պաշտամունքի տեղ: Այստեղ է նաև գտնվում մի քանի էքսպոզիցիաներ , նվիրված հին զբաղմունքներին: Շրջակայքում է գտնվում, համաձայն բասկյան հավատալիքներին, գլխավոր մայր աստվածուհի Մարիի բնակավայրը:
  • Սան Տորկուատո Մորտիր Եկեղեցին, որը պատկանում է ուշ գոթական ոճին (15-րդ դար, զանգակատունը կառուցվել է ավելի ուշ՝ 18-րդ դարում), զոհասեղանի բարոկկո և ռոկոկո ոճերի զարդերով:
  • Աստոլայի տուն, 16-19-րդ դարերում գտնվում էր արխիվը և բանտը:
  • Գերեզմանոց, որը կառուցվել է 1854 թվականին և ներկայացնում է Բիսկայի գերեզմանոցների ամենանշանավորներից մեկը՝ նեոկլասիցիզմի ոճով:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]