Youth Group

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Youth Group
Հիմնական տվյալներ
ԵրկիրԱվստրալիա Ավստրալիա
Ժանրերինդի ռոք, ալտերնատիվ ռոք
Գործունեություն19962009
Լեյբլ

Ivy League Records

Epitaph Records

ANTI-

World's Fair
Կայքyouthgroup.com.au
Անդամներ
Թոբի Մարտին, Դենի Լի Ալեն, Քեմերոն Էմերսոն-Էլիոտ, Պատրիկ Մեթյուս
Նախկին անդամներ
Էնդի Քեսել, Թոլ Մարֆի
 Youth Group (band) Վիքիպահեստում

Youth Group, ռոք խումբ, որը ստեղծվել է Ավստրալիայում` Սիդնեյում, 90-ական թվականների վերջին։

Խմբի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում խմբի անդամներն էին Թոբի Մարտինը (վոկալ, ռիթմ կիթառ), Դենի Լի Ալենը հ(արվածային գործիքներ), Փոլ Մարֆին (սոլո կիթառ) և Էնդի Քեսելը (բասկիթառ)։ Կիթառահար Քեմերոն Էմերսոն-Էլիոտը և բասիստ Պատրիկ Մեթյուսը խմբին միացել են 2004 թվականին։

Բասիստ Քեսելը 2003 թվականին լքեց խումբը։ Փոլ Մարֆին նույնպես այդ ժամանակ լքեց խումբը` պատճառաբանելով խմբի մնացած անդամների ստեղծագործական տարբերությունները։ Ներկայիս կիթառահար Քեմերոն Էմերսոն-Էլիոտը նախքան խմբին միանալը նվագել է «John Reed Club» խմբում և Մարտինին ճանաչել է դեռևս քոլեջում սովորելու տարիներին, որտեղ նրանք միասին երգեր են գրել, իսկ նրանց դուետը կոչվել է «The Morrison Brother»: Բասիստ Պատրիկ Մեթյուսը խմբին միանալուց առաջ նվագել է «The Vines» խմբում։

Youth Group-ը ստեղծագործել է ինդի ռոք, ալտերնատիվ ռոք ժանրերում։

Urban & Eastern (2000)[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի առաջին ալբոմը` Urban & Eastern, թողարկվել է 2000 թվականին Ivy League Records լեյբլի հետ։ Ճանաչում է ձեռք բերել միայն Ավստրալիայում։

Epitaph Records[խմբագրել | խմբագրել կոդը]

Խումբը սկսեց ճանաչում ձեռք բերել, երբ նրանց հաջորդ ալբոմը` Skeleton Jar, լսեց Բրեթ Գուրևիչը և որոշեց համագործակցել խմբի հետ։

Skeleton Jar-ը առաջին ալբոմն էր, որը վաճառվեց Ավստրալիայում։ Դա խմբի լայն ճանաչում բերեց։

2003 թվականին խումբը հանդես է եկել մի շարք երաժշտական փառատոններում։

«Forever Young» երգի շնորհիվ խումբը մեծ ճանաչում է ձեռք բերել, երգի քավեր տարբերակը 1984 թվականին կատարվել է Alphaville խմբի կողմից։ Այն հնչել է սերիալներում և ֆիլմերում։

2006 թվականի հուլիսին Youth Group-ը թողարկել է իր երրորդ սկավառակը` «Casino Twilight Dogs», որը ներառում էր «Forever Young» և «Catching and Killing» սինգլները։ Ալբոմը ARIA չարթում զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը։

Խմբին աջակցել է նաև Քոլդփլեյ խումբը` Ավստրալիայում շրջագայությունների ժամանակ։

2007 թվականին Daisy Chains երգը դարձել է One Tree Hill սերիալի սաունդթրեք։

Խմբի չորրորդ ալբոմը` «The Night is Ours», թողարկվել է 2008 թվականի հուլիսին։

Ասում են, որ խմբի անունը կապված է շոտլանդական Teenage Fanclub խմբի հետ։

Youth Group-ը երկու անգամ շրջագայել է Ամերիկայում։ Չնայած խմբի բոլոր անդամները լավ հարաբերություններ մեջ էին, նրանք որոշեցին զբաղվել սոլո կարիերայով։ Թոբի Մարտինը թողարկեց իր սոլո ալբոմը` Love’s Shadow, թմբկահար Դենի Լի Ալենը մեկնեց Նյու Յորք, որտեղ նվագում է We Are Scientists և The Drums խմբերում։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ

  • Urban & Eastern (2000)
  • Skeleton Jar (2004)
  • Casino Twilight Dogs (2006)
  • The Night is Ours (2008)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Youth Group» հոդվածին։