YAMAKASI (ալբոմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
YAMAKASI (ալբոմ)
MiyaGi & Էնդշպիլի
Թողարկված2020 թվականի հուլիսի 17
Ձայնագրված2019-2020
ԺանրԱյլընտրական հիփ-հոփ, Ռեգգի
Տևողություն31:58
ԼեզուՌուսերեն, Անգլերեն
ԼեյբլHajime Records
MiyaGi & Էնդշպիլի ալբոմների ժամանակագրություն
Hajime, pt. 3

(2018)

YAMAKASI

(2020)

Սինգլներ YAMAKASI  ալբոմից
  1. ««Utopia»»
    Թողարկվել է՝ 03.04.2020
  2. ««Мало нам»»
    Թողարկվել է՝ 10.04.2020

YAMAKASI, վլադիկավկազյան Miyagi & Andy Panda դուետի հինգերորդ ստուդիական կոնցեպտուալ ալբոմն է, որը թողարկվել է 2020 թվականի հուլիսի 17-ին՝ Hajime Records լեյբլի միջոցով[1][2][3][4][5]։ Այս դուետի սկավառակագրության մեջ առաջին ալբոմն է, որը ձայնագրվել է առանց հրավիրված կատարողների մասնակցության։ YAMAKASI-ն եղել է Ազամատի և Սոսլանի առաջին նախագիծը` 2018 թվականից ի վեր «Hajime, pt. 3» ալբոմից հետո։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մենք փորձեցինք այն դարձնել ամբողջական, ինքնաբավ կտավ, որը կարող է լսելի և հասկանալի լինել,-խոստովանում են Ազամատը և Սոսլանը։ Երաժշտական առումով այս աշխատանքը լի է հուզիչ հնչեղությամբ, ժամանակին հարվածող հուքերով և անվերջ էքսպերիմենտներով»։ Ալբոմն իր անունը ստացել է ֆրանսիական «Յամակասի» մարտական ֆիլմից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնապես վլադիկավկազյան դուետը չէր նախատեսում այդքան շուտ թողարկել հինգերորդ ալբոմը։ Դրան նպաստել է Առնելլա Պերսաևայի ընտանիքի ողբերգությունը. 2019-ին երկու տարեկան աղջկա մոտ ախտորոշվել է ողնաշարի մկանային ատրոֆիա։ Բուժման համար անհրաժեշտ էր մոտ 2 միլիոն դոլար, իսկ դուետը չէր կարող անտարբեր մնալ։ Մեկ տարվա ընթացքում Ազամատը և Սոսլանը ձայնագրել են իրենց հինգերորդ ստուդիական ալբոմը, իսկ 2020 թվականի մարտի 5-ին այն ամբողջովին վերաձայնագրվել է[6]։

Որոշակի գումար հավաքելու համար MiyaGi & Andy Panda-ն դեռ 2019 թվականին հայտարարել էր եվրոպական քաղաքներում «Arnella’s Tour» բարեգործական համերգային շրջագայության մասին։ Բայց [[COVID-19|կորոնավիրուսային վարակի տարածման պատճառով համերգներ անցկացվել են միայն Բեռլինում և Պրահայում։ Այնուհետև, 2020 թվականի մարտի 25-ին, դուետը մեկնարկել է #YAMAKASICHALLENGE, որի էությունը երկրպագուների կամավոր նվիրատվությունների միջոցով գումար հավաքելն էր։ Այսպիսով, ի վերջո, հաջողվել է հավաքել 11 միլիոն ռուբլի, և Առնելան հաջողությամբ ստացել է բուժումը։

Այս ընթացքում դուետին հաջողվել է թողարկել «Utopia» և «Мало нам» սինգլներն առաջիկա ալբոմից։ 2020 թվականի հունիսի 5-ին դուետը մի հատված է թողարկել «YAMAKASI»-ի թրեքերից մեկից։

Հունիսի 26-ին Miyagi & Andy Panda-ն հրապարակել են թրեքլիթսը, իսկ հուլիսի 2-ին նրանք հայտարարել են ալբոմի թողարկման ամսաթիվը։

Ալբոմը թողարկվել է 2020 թվականի հուլիսի 17-ին, Apple Music, iTunes, BOOM, Yandex.Music և Spotify թվային հարթակներում[1][7]։ Ալբոմը iTunes-ի և Apple Music-ի ալբոմների աղյուսակներում սկսել է անմիջապես առաջին հորիզոնականից։

Երգերի ցուցակ[խմբագրել | խմբագրել կոդը]

# Անվանում Տևողություն
1. «Atlant»   3:07
2. «Utopia»   3:29
3. «Мало нам»   3:48
4. «Психопатия»   3:28
5. «Tantra»   4:15
6. «Medicine»   3:37
7. «Minor»   2:55
8. «Там ревели горы»   2:56
9. «Yamakasi»   4:23

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Miyagi и Andy Panda "Yamakasi"». The-Flow.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 18-ին.
  2. «Вышел новый альбом Miyagi & Andy Panda «YAMAKASI» | RAP.RU». www.rap.ru. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.
  3. «Miyagi & Andy Panda посвятили альбом девочке со СМА». www.intermedia.ru. 2020 թ․ հուլիսի 17. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.
  4. «Miyagi & Andy Panda выпустили новый альбом Yamakasi». Esquire. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
  5. «Miyagi и Andy Panda выпустили альбом «Yamakasi»». Афиша. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
  6. «Альбом YAMAKASI готов. | Hajime Records | ВКонтакте». m.vk.com. Վերցված է 2020 թ․ հուլիսի 18-ին.
  7. «New Album Yamakasi». Hajime Records (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 18-ին.