MiyaGi & Էնդշպիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միյագի և Էնդշպիլ
MiyaGi & Эндшпиль
ժանրՌուսական հիփ-հոփ, Ռեգգի, Ռագգա
տարիներ2015 - ներկա ժամանակ
երկիրՌուսաստան
քաղաքՎլադիկավկազ
երգի լեզուռուսերեն, Անգլերեն
լեյբլHajime Records
կազմըԱզամատ Կուձաև (MiyaGi)
Սոսլան Բուրնացև (Էնդշպիլ)

MiyaGi & Էնդշպիլ, ռուսական հիփ-հոփ դուետ Հյուսիսային Օսիայի Վլադիկավկազ քաղաքից, որը կազմավորվել է 2015 թվականին։ Խմբի կազմում ընդգրկված են «MiyaGi» բեմական կեղծանունով հայտնի Ազամատ Կուձաևը և «Էնդշպիլ» կամ «Էնդի Պանդա» անուններով հայտնի Սոսլան Բուրնացևը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միյագի(Շաու)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազամատ Կուձաևը ծնվել է 1990 թվականի դեկտեմբերի 13-ին Վլադիկավկազում։ Հայրը Հյուսիսային Օսիայի օրթոպեդիայի և էսթետիկ վիրաբուժության կենտրոնի ղեկավարն է և վիրաբույժ։ Ավարտել է բժշկական ակադեմիան։ Ռեփով է զբաղվում մոտ 10 տարի։ 2011-2014 թվականներին հանդես է եկել Shau կեղծանվան ներքո, իսկ հետո փոխել է այն և դարձրել Միյագի։ Իր կեղծանունը վերցրել է ի պատիվ «Տղա-կարատիստ» ֆիլմի հերոս միստեր Միյագիի[1]։ 2013 թվականից սկսած Միյագին ակտիվորեն մասնակցել է իր հայրենակից Նամո Մինիգանի երգերի ստեղծմանը, ինչի արդյունքում թողարկվել է ЭNaMi ալբոմը (Էնդշպիլ, Նամո Մինիգան, Միյագի)։

Էնդի Պանդա (Էնդշպիլ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոսլան Բորնացևը ծնվել է 1995 թվականի հոկտեմբերի 2-ին Վլադիկավկազում։ Երիտասարդ տարիքում խաղացել է հայրենի քաղաքի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբում երիտասարդական թիմում։ Ստացել է տեխնոլոգիական կրթություն։ Ռեփով սկսել է զբաղվել 16 տարեկան հասակից։ Իր կեղծանունը վերցրել է «Դժոխային էնդշպիլ» ֆիլմի ազդեցությամբ[1]։ 2014 թվականին թողարկել է իր դեբյուտային՝ «Накипь» սոլո ալբոմը, իսկ մեկ տարի անց թողարկել է երկրորդը՝ «Тютелька в тютельку»: 2018 թվականին TumaniYO-ի մասնակցությամբ թողարկվել է «It’s My Life» սինգլը։

Խմբի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

MiyaGi-ն և Էնդշպիլն ի սկզբանե առանձին են ելույթ ունեցել։ Ազամատը որոշել է Սոսլանի հետ միասին դուետ ստեղծել 2015 թվականին։ Դուետը 2015 թվականին մասնակցել է Էլջեյի «Музыка» երգի ձայնագրմանը։ Ինչպես նաև «Каспийский Груз» խմբի մասնակից Անար Զեյնալովի (ВесЪ) հետ համատեղ ձայնագրվել է «Релизы» երգը։

Համատեղելով իրենց ստեղծագործական ուժերը՝ MiyaGi-ն և Էնդշպիլը 2016 թվականի գարնանը թողարկել էին իրենց առաջին ալբոմը՝ Hajime, որը կազմված է 9 երգերից։ Այդ ալբոմը, համաձայն ՎԿ-ի փաբլիքների, ներառվել է 2016 թվականի ինը լավագույն ալբոմների շարքում։

2016 թվականի սեպտեմբերին թողարկել է երկորդ ալբոմը Hajime pt. 2 անվանումով։ Ալբոմը կազմված է 8 երգերից և արդյունավետ է եղել այլ ռեփերների հետ համագործակցության պլանում։ «I Got Love» երգը (feat. Ռեմ Դիգգա), որը թողարկվել է 2016 թվականին, դարձել է հիթ։ Կես տարի անց տեղի է ունեցել տեսահոլովակի պրեմիերան։ 2020 թվականի մայիսի դրությամբ՝ տեսահոլովակը YouTube-ում ունի ավելի քան 400 մլն. դիտում[2]։

2017 թվականի ապրիլի սկզբին դուետը թողարկել է «Райзап» երգի տեսահոլովակը, որը «Умшакалака» ալբոմի երգերից է։ «I Got Love»-ի տեսահոլովակի պրեմիերայից հետո Ազամատը և Սոսլանը թողարկել են երրորդ լիամետրաժ «Умшакалака» ալբոմը Վլադիկավկազի առաջին ռեփերներից մեկի՝ Ռոման Ցոպանովի հետ, ում բեմական կեղծանունն Amigo է։ Ալբոմը կազմված է 8 երգերից։ Այդ ալբոմի ամենահայտնի երգն է «#РАЙЗАП»-ը, որի տեսահոլովակը YouTube-ում հավաքել է ավելի քան 36 մլն. դիտում 2020 թվականի մայիսի դրությամբ[3]։

MiyaGi-ի և Էնդշպիլի առաջին սինգլների թողարկումն սկսվել են դեռ 2016 թվականին։ 2016 թվականին թողարկվել է 5 սինգլ՝ «За Идею», «В последний раз», «Кайф», «Нутро», «#ТАМАДА»: 2017 թվականին թողարկվել է ևս 5 սինգլ՝ «PAPPAHAPA» երգը Старый Гном-ի և ОУ74 խմբի հետ համատեղ, «No Reason»-ը Truwer-ի հետ, DLBM-ը երաժշտական պրոդյուսեր Nerak-ի հետ միասին, ինպես նաև «Именно Та» և «When I Win» երգերը։ 2017 թվականին Թիփսի Թիփի հետ համատեղ թողարկվել է «Красота» սինգլը։

2017 թվականին դուետն ստեղծել է իր սեփական լեյբլը՝ «Hajime Records»:

2017 թվականի սեպտեմբերի 7-ին Ազամատի մեկուկես տարեկան որդին մահացել է 9-րդ հարկում գտնվող բնակարանի պատուհանից ընկնելու հետևանքով[4]։ Խմբի անդամները հայտնել են, որ անորոշ ժամանակով դադարեցնում են իրենց համերգային և ստեղծագործական գործունեությունը[5][6]։

Իննամսյա դադարից հետո 2018 թվականի մայիսի 18-ին Միյագին թողարկեց «сонная лощина» երգը։ 2018 թվականի հուլիսի 5-ին Միյագին թողարկեց «captain» երգը, որի երաժշտությունը գրել է իր եղբորորդի 14-ամյա Ամիրան Կուձաևը։

2018 թվականի հուլիսի 20-ին դուետը թողարկեց չորրորդ ալբոմը Hajime pt. 3 անունով։ Այն կազմված է 9 երգից և մեկ բոնուսային սինգլից «In love» անվանմամբ։

2018 թվականի օգոստոսի 15-ին դուետը թողարկեց 'CHARISMA' վավերագրական կարճամետրաժ ֆիլմը, որը նկարահանել է Ռուսաստանում մեծ ճանաչում ունեցող Աիսուլթան Սեիթովը։ Ֆիլմը պատմում է երիտասարդ երաժիշտների հաջողությունների եւ նրանց ստեղծագործական ուղու զարգացման մասին։ Ֆիլմում են ներառված դուետի երկու նոր երգերը ` «Hustle» և «Коконь» : 2018 թվականի թողարկվել են մի շարք սինգլեր ինչպիսիք են «Sorry», «Dance up», «Родная пой», «Untouchable», «Colors» : Թողարկվել են ևս երկու երգեր Միյագիի և Էնդշպիլի մասնակցությամբ, որոնք ներառված են Ռեմ Դիգգայի 2018 թվականին թողարկված Тюльпан ալբոմում։ Դրանք են ` «Вера» , «Бадаландабад» ։ Դուետը 2019-ին ևս հասցրել է թողարկել սինգլեր` «Fantasy», «Freedom» (feat. Moeazy ) , «Freeman»: 2019-ին թողարկում են «Buster Keaton» ալբոմը։ Այն բախկացած է թվով 13 երգերից։ Այն անվանել են համր կինոյի լավագույն դերասան, կինոռեժիսորներից մեկի՝ Բաստեր Քիթոնի անունով։ Ալբոմում տեղ գտած երգերի տեքստերը հիմնականում մռայլ տրամադրություն է փոխանցում, հիմնականում հիշատակվում է ճակատագրի հարվածների և մութ ու մռայլ գիշերների մասին։ Miyagi-ի ու Andy Panda-ի հետ ալբոմում հանդես են գալիս նաև TumaniYo-ն, Hloy-ը և Kadi-ն։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2016 – «Hajime, pt. 1»
  • 2016 – «Hajime, pt. 2»
  • 2017 – «Умшакалака» (feat. Amigo)»
  • 2018 - «Hajime, pt. 3»
  • 2020 - «Yamakasi»

Էնդշպիլի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2014 – «Накипь»
  • 2015 – «Бездельники»
  • 2015 – «Тютелька в тютельку»
  • 2019 – «King Kong»

Միյագիի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2019 – «Buster Keaton»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Василий Трунов (2017 թ․ հունվարի 13). «MiyaGi и Эндшпиль: как рэп-дуэт из Владикавказа пришел к успеху». Daily. Афиша.
  2. «I Got Love» երգի տեսահոլովակը YouTube-ում
  3. «#РАЙЗАП» երգի տեսահոլովակը YouTube-ում
  4. Софья Соколовская (2018 թ․ սեպտեմբերի 7). «Стали известны подробности гибели сына рэпера MiyaGi в Москве». News R. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 5-ին.
  5. «MiyaGi & Эндшпиль временно приостанавливают «концертную и творческую деятельность»». The Flow. 2018 թ․ սեպտեմբերի 8.
  6. ««MiyaGi & Эндшпиль» отменили концерты после гибели сына Мияги». InterMedia. 2018 թ․ սեպտեմբերի 8.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]