Յամակասի։ Նոր սամուրայներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յամակասի։ Նոր սամուրայներ
ֆր.՝ Yamakasi
Երկիր Ֆրանսիա
Ժանրմարտաֆիլմ[1][2], դրամա և կինոկատակերգություն
Թվական2001
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորԱրիել Զեյտուն[1][2][3]
ՊրոդյուսերՎիրժինիա Սիլլա
Սցենարի հեղինակԼյուկ Բեսոն և Philippe Lyon?
ԴերակատարներLaurent Piemontesi?[4][5], Nicolas Scellier?[5], Կամիլ Կոտին[5], Charles Perrière?[5], Châu Belle Dinh?[2][5], Chloé Flipo?[5], Frédéric Pellegeay?[5], Jacques Hansen?[5], Jean-Pierre Germain?[5], Ջո Պրեստիա[5], Rebecca Hampton?[5] և Ստեֆան Բուշե[5]
ԵրաժշտությունՋոի Սթար և DJ Spank?
Պատմվածքի վայրՓարիզ
ԿինոընկերությունEuropaCorp
Տևողություն90 րոպե
ՀաջորդLes fils du vent?

Յամակասի՝ նոր սամուրայներ (ֆր.՝ Yamakasi – Les samouraïs des temps modernes), Լյուկ Բեսոնի ֆիլմը, որը նկարահանվել է 2001 թվականին Փարիզում։ Ֆիլմի կենտրոնում ընկած է Յամակասի պարկուրի 6 հոգանոց խմբի մասին և մեգապոլիսի նրանց կյանքը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոթ երիտասարդ պարկուրիստներ («երաժիշտ», «պարող», «հռթիռ», «սարդ», «պուշոկ», «բեյսբոլ» և «ցուլ» մականուններով) Յամակասիներ՝ երիտասարդության կուռքերն են։ Նրանց տեսնելով շատերը փորձում են կրկնօրինակել։ Բայց Յամակասիյի երկրպագուներից մեկի՝ Ջամելի հետ, դժբախտ պատահար է կատարվում։ Պարկուրիստի հնարքներից մեկը կրկնելու փորձի ժամանակ տղան վնասվում է։ Նա ընկնում է հիվանդանոց, և նրան հարկավոր է լինում սրտի փոխպատվաստում, իսկ եթե սրտի փոխպատվաստում չկատարվի ապա տղան կմահանա։ Սրտի փոխպատվաստման համար կար միայն մեկ հնարավորություն, բայց դա անօրինական էր և պահանջում էր հսկայական գումար, որը Ջամելի ընտանիքը չուներ։ Դրանից հետո Ջամելի մայրը փորձում է ինքնասպանություն գործել, բայց Յամակասին տեսնում և կարողանում է փրկել նրան։ Միևնույն ժամանակ նրանք տեղեկանում են Ջամելի վնասվածքի մասին։ Պարկուրիստները գալիս են բժշկի մոտ, պարզում են գումարի չափը և խոստանում վճարել այն ճիշտ ժամանակին։ Ստացվում է, որ բժիշկը գործում է միջնորդների միջոցով։ Միևնույն ժամանակ Յամակասիից մեկը գողանում է այդ միջնորդների հասցեները։ Պարկուրիստները որոշում են կազմակերպել այդ միջնորդների թալանը, վաճառել գողացված ապրանքները և գումարը բերել բժշկին։ Յամակասիի առաջին վեց թալանը բաժանված էր թիմերի, իսկ յոթերորդ թալանի ժամանակ նրանք պետք է միավորվեին։ Յոթերորդ կողոպուտի նպատակը առողջապահության նախարարի տեղակալն էր։ Յամակասին ներխուժում է տուն, զինաթափ է անում պահակներին և սկսում հավաքել իրերը։ Այդ ժամանակ պարզվում է, որ տունը շրջափակված է ոստիկանության կողմից։ Նրանք բարձրանում են տան տանիքը, ապա իրենց թալանած բոլոր իրերը լցնում են մի պայուսակի մեջ։ Նրանց մի ընկերը սպասում էր ներքևում և ստանալով պայուսակը անմիջապես հեռանում է տարածքից։ Մինչ ոստիկանների հասնելը նրանք տանիքում հորինում են մի պատմություն, որպեսզի պատմեն քրեակատարողական բաժնում։ Նրանք ձերբակալվում են և պատմելով պատմությունը նրանց հավատում է ոստիկաններից մեկը՝ Օսմինը և նրանց բաց են թողնում։ Նրանք գումարը տանում են և տալիս բժշկին։ Բժիշկը նոր սիրտ է դնում Ջամելին և Ջամելը առողջանում է։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]