Hajime, pt. 3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Hajime, pt. 3
Miyagi & Էնդշպիլի Ստուդիական ալբոմ
Թողարկված2018 թվականի հուլիսի 20
Ձայնագրված2017-2018
Ժանրհիփ հոփ, ռեգգի, փոփ, ռեփ
Տևողություն2250 վայրկյան
Լեզուռուսերեն, անգլերեն
ԼեյբլHajime Records

Hajime, pt. 3 , Miyagi & Էնդշպիլ հիփ հոփ դուետի չորրորդ ստուդիական ալբոմը, թողարկված 2018 թվականի հուլիսի 20-ին։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինը ամիս ընդմիջումից հետո Ազամատը և Սոսլանը (արտիստների իրական անուններ) հայտարարեցին Hajime, pt. 3-ի թողարկման մասին, որն ավարտում էր Hajime եռերգությունը 2018 թվականի հուլիսի 9-ին։ 2018 թվականի հուլիսի 13-ին թողարկվեց ալբոմի փրոմոութեր-սինգլը` «Дама»-ն[1][2]։

Ալբոմի թողարկումը կայացել է 2018 թվականի հուլիսի 20-ին Apple Music, iTunes, BOOM, Яндекс.Երաժշտություն թվային հարթակներում[3]։ Ալբոմի մեջ ներառվել են այնպիսի երգեր, ինչպիսիք են «Фея», «Fire Man» և «Колизей», ինչպես նաև համատեղ երգեր Ռեմ Դիգգայի և TumaniYO-ի հետ։ Apple Music-ում և iTunes-ում Hajime, pt. 3-ը թողարկումից ավելի քան մեկ ամիս անց զբաղեցրել է առաջին հորիզոնականը ալբոմների չարթում։

2018 թվականի հուլիսի 30-ին թողարկվեց բոնուսային սինգլ «In Love»-ը, KADI-ի մասնակցությամբ։

Ալբոմի ներկայացումը տեղի է ունեցել 2018 թվականի հոկտեմբերի 5-ին A2 ակումբում[4]։

Ստեղծագործությունների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

# Անվանում Տևողություն
1. «Колизей»   4:27
2. «Дама»   3:34
3. «Я хочу любить»   3:48
4. «Фея»   3:45
5. «Fire Man»   3:37
6. «Don't Cry» (feat. Рем Дигга) 3:42
7. «Fuck the Money» (feat. TumaniYO) 4:11
8. «Look at the Scars»   3:47
9. «Listen to Your Heart»   3:24
10. «In Love (bonus)» (feat. KADI) 3:15

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Стена». m.vk.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 31-ին.
  2. «ТНТ MUSIC • MiyaGi & Эндшпиль пьянеют от любви в песне «Дама»» (ռուսերեն). tntmusic.ru. Վերցված է 2019 թ․ հուլիսի 31-ին.
  3. «‎Hajime, Pt. 3 by Miyagi & Эндшпиль» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 31-ին.
  4. «Miyagi & Эндшпиль "Hajime 3"» (ռուսերեն). The-Flow.ru. Վերցված է 2019 թ․ հուլիսի 31-ին.