White Birds Productions

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
White Birds Productions
Տեսակբիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն
Հիմնադրված է2003
ՎայրJoinville-le-Pont
Երկիր Ֆրանսիա
ՏնօրենBenoît Sokal?
ԱրդյունաբերությունQ112165937?[1]

White Birds Productions, մասնավոր ընկերություն, որը զբաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ։ Տեղակայված է Փարիզ քաղաքում։ Հիմնադրվել է 2003 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

White Birds Productions ընկերությունը հիմնադրվել է Բենուա Սոկալի, Օլիվիե Ֆոնտենի, Ժամ-Ֆիլիպ Մեսսյանի և Միշել Բամսի կողմից 2003 թվականին։ Ընկերության հիմնադիրները ավելի վաղ շրջանում աշխատել են Microïds ընկերությունում, որտեղ Սոկալի գլխավորությամբ մշակել են այնպիսի խաղեր, ինչպիսիք են՝ Syberia, Syberia II և Amerzone-ն։

Ընկերության առաջին խաղը՝ Paradise-ը, թողարկվեց 2006 թվականին և այն պատմում էր մի աֆրիկացի բռնապետի երիտասարդ դստեր՝ Էնն Սմիթի մասին, ով իմանալով, որ հայրը հիվանդ է Եվրոպայից ինքնաթիռով մեկնում է Աֆրիկա։ Սակայն ինքնաթիռը վթարի է ենթարկվում։ Եվրոպայում այս խաղը հրապարակվել է Microïds ընկերության կողմից, իսկ Ռուսաստանում «Новый Диск» ընկերությունը[2][3]։

Ինչպես նաև 2006 թվականին, անհատական համակարգիչների համար թողարկվեց երկու արկածային խաղ, որոնք նախատեսված էին երեխաների համար, և մշակված էին համաձայն Մարսել Մարլիերի և Ժիլբեր Դելայի գրքերի։ Այդ խաղերն էին՝ Martine à la Ferme և Martine à la Montagne։ Ավելի ուշ թողարկվեց նաև այս խաղերի Nintendo DS-ի համար նախատեսված տարբերակները[4][5][6]։

2007 թվականին թողարկվեց Sinking Island քվեսթ ժանրի խաղը։ Խաղի դետեկտիվային սյուժեն կետրոնացված է միլլիոնատեր Ուոլտեր Ջոնսոնի սպանության հետաքննության վրա, որին հայտնաբերել էին մահացած սեփական կղզու վրա[7]։

2008 թվականին White Birds Productions-ը թողարկեց միանգամից մի քանի խաղ։ Այդ թվում՝ Nikopol: Secrets of the Immortals-ը և Nintendo DS-ի համար նախատեսված Paradise խաղի տարբերակը[8]։

2009 և 2010 թվականներին ընկերությունը թողարկեց մի քանի խաղեր նախատեսված iPhone, iPod Touch և iPad-ի համար՝ Crime Scene[9], Upside Down[10], Babel Rising[11] և SocCars[12]։

Ընկերության փակման մասին հայտարարվեց 2011 թվականին, որպես պատճառ հանդիսացան՝ անբավարար միջոցները[13][14][15]։

Խաղերի ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. SIRENE (ֆր.)
  2. 2,0 2,1 «Paradise» (անգլերեն). GameSpot. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 18-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Paradise» (անգլերեն). MobyGames. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 18-ին.
  4. 4,0 4,1 «Martine à la Ferme» (ռուսերեն). Quest Zone. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 18-ին.
  5. 5,0 5,1 «Emma at the Farm» (անգլերեն). Allgame. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 18-ին.
  6. 6,0 6,1 «Martine à la Montagne» (ռուսերեն). Quest Zone. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 18-ին.
  7. 7,0 7,1 «Sinking Island» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 18-ին.
  8. 8,0 8,1 «Nikopol: Secrets of the Immortals» (անգլերեն). MobyGames. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 18-ին.
  9. 9,0 9,1 «Crime Scene» (անգլերեն). GameSpot. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 18-ին.
  10. 10,0 10,1 «Upside Down» (անգլերեն). whitebirdstouch.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 18-ին.
  11. 11,0 11,1 «Babel Rising» (անգլերեն). whitebirdstouch.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 18-ին.
  12. 12,0 12,1 «SocCars» (անգլերեն). whitebirdstouch.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 18-ին.
  13. rn2ff (2011 թ․ հունվարի 10). «Студия Бенуа Сокаля закрыта» (ռուսերեն). CNews. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  14. Rainier (2011 թ․ հունվարի 9). «White Birds Productions Shut Down» (անգլերեն). CNews. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 18-ին.
  15. Nomad (2011 թ․ հունվարի 10). «Тоже новости» (ռուսերեն). Absolute Games. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 18-ին.
  16. «Last King of Africa» (անգլերեն). whitebirdstouch.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 18-ին.
  17. «Babel Rising. К небу тащите каменья, рабы!» (ռուսերեն). GameStar.RU. 2012 թ․ հուլիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 4-ին.
  18. Johann Walter (2007 թ․ հուլիսի 26). «Taking flight with White Birds, Part Two» (անգլերեն). Adventure Gamers. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 18-ին.
  19. Johann Walter (2007 թ․ հուլիսի 30). «Taking flight with White Birds, Part Three» (անգլերեն). Adventure Gamers. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]