Where’s George?
Where’s George? | |
---|---|
wheresgeorge.com | |
Տեսակ | կայք |
Երկիր | ![]() |
Բացված | դեկտեմբեր 1998 |
![]() |
Where’s George? (անգլ. թարգմանաբար՝ «Որտե՞ղ է Ջորջը»), կայք, որը ստեղծվել է ամերիկյան թղթադրամների շարժին հետևելու համար։ Դրա հիման վրա բացվել են բազմաթիվ նմանատիպ կայքեր, և այն օգտագործվել է ԱՄՆ-ում սովորական մարդկանց ճանապարհորդությունների առնվազն մեկ ուսումնասիրության մեջ[1]։ 2023 թվականի հունվարի 26-ի դրությամբ համակարգը հետևել է 312 811 615 թղթադրամների տեղաշարժին[2]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կայքի անունը ԱՄՆ-ում հայտնի մանկական Where's Wally? (անգլ. թարգմանաբար՝ «Որտե՞ղ է Ուոլին» գրքերի շարքի անվան նմանակումն է։ Այդ գրքում երեխային խնդրում են նկարում գտնել կերպարին՝ Ուոլիին, բազմաթիվ մարդկանց և առարկաների մեջ։ Որպես Ջորջ, որին կայքն առաջարկում է «գտնել», նկատի առնվում Ջորջ Վաշինգտոնը (անգլ.՝ George Washington), որը պատկերված է 1-դոլարանոց թղթադրամի վրա։ Կայքը նաև հետևում է 2-, 5-, 10-, 20-, 50- և 100-դոլարանոց թղթադրամներին։ Համակարգում ամենատարածվածն են 1 դոլար և 20 դոլար անվանական արժեքով թղթադրամները[3]։ Կայքն այլ նպատակ չունի, քան փողի տեղաշարժին հետևելը, սակայն դրա որոշ օգտատերեր սիրում են հետևել հետաքրքիր «բինգո» երթուղիներին[4]։ «Բինգոյի» օրինակներ են թղթադրամների գրանցումները բոլոր 50 նահանգներում կամ բոլոր 12 դաշնային բանկերի թղթադրամների գրանցումները[5]։
Շատ թղթադրամներ, մեկ անգամ մուտք գործելով համակարգ, այլևս չեն հայտնվում այնտեղ։ Կայքի ռեկորդը պատկանում է 1-դոլարանոց մի թղթադրամի, որը 18 անգամ նշվել է կայքում[6][7]։ Թղթադրամի կրկնակի պիտակավորման հնարավորությունները մեծացնելու համար օգտատերերը կարող են թղթադրամների վրա դնել կայքը դիտելու հրավերով կնիքներ[8]։ Այնուամենայնիվ, կայքը չի խրախուսում թղթադրամի վնասումը. այն ստեղծողը 1999 թվականին տված հարցազրույցում ասել է, որ անվտանգության ծառայությունն ավելի կարևոր անելիքներ ունի, քան նման կնիքների դեմ պայքարելը[9][10]։ 2000 թվականին կայքը փակվել է այդպիսի կնիքներ վաճառելու համար, քանի որ պարզվել է, որ գործողությունը եղել է անօրինական գովազդ թղթադրամների վրա, որն արգելված է 18 USC § 475-ով[11][12][13]։
Կայքը 1998 թվականի դեկտեմբերին գործարկել է տվյալների բազայի խորհրդատու Հենք Էսկինը (անգլ.՝ Hank Eskin) Բրուքլինում (Մասաչուսեթս)[8][10]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ BJS (2006-01-25)։ «Web game provides breakthrough in predicting spread of epidemics» (HTML BLOG entry)։ Science Blog։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-23-ին։ Վերցված է 2006-04-28
- ↑ «Заглавная страница сайта» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2007-12-15-ին։ Վերցված է 2014-05-13
- ↑ Eskin Hank (2008)։ «Bill Statistics by Denomination»։ George's Top 10 (անգլերեն)։ Where's George? LLC.։ Արխիվացված օրիգինալից 2022-04-17-ին։ Վերցված է 2008-07-19
- ↑ «Main Page - Where's George? Wiki» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-04-ին
- ↑ «Encyclopædia Georgetannica» (անգլերեն)։ Slowpoke։ 2007։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-04-ին։ Վերցված է 2007-08-23
- ↑ Eskin Hank (2007)։ «Top 10 Bills Report - All Denominations»։ George's Top 10 (անգլերեն)։ Where's George? LLC։ Արխիվացված օրիգինալից 2022-04-17-ին։ Վերցված է 2008-07-19
- ↑ «Where's George? ❝Currency Tracking Project❞»։ www.wheresgeorge.com։ Վերցված է 2023-01-26
- ↑ 8,0 8,1 Lacitis Erik (2004-10-04)։ «Where's George? Tracking the travels of paper currency»։ Local News (անգլերեն) (The Seattle Times Company)։ Արխիվացված է օրիգինալից 2009-02-27-ին։ Վերցված է 2008-07-16
- ↑ «Where’s George? ® 2.4 Frequently Asked Questions»։ Արխիվացված օրիգինալից 2013-08-09-ին։ Վերցված է 2011-03-12
- ↑ 10,0 10,1 Flaherty Julie (1999-10-28)։ «Making It Easy to Find Where the Money Goes» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-04-ին։ Վերցված է 2011-03-15
- ↑ Moyer Laura (2004-09-29)։ «Following the money»։ News (անգլերեն)։ The Free Lance-Star Publishing Company։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-04-ին
- ↑ «§ 333. Mutilation of national bank obligations»։ Cornell Law School։ 2007։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-04-ին։ Վերցված է 2007-11-06
- ↑ «§ 475. Imitating obligations or securities; advertisements»։ Cornell Law School։ 2006։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-04-ին։ Վերցված է 2006-09-29