The Score

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The Score
Ժանրերալտերնատիվ ռոք
Գործունեություն2011
Կայքthescoremusic.com

The Score, ամերիկյան ինդի փոփ խումբ, որն ստեղծվել է 2015 թվականին Նյու Յորքում[1]։ Խմբի անդամներն են Էդի Էնթոնին և Էդան Դովերը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

The Score խումբը հայտնի է դարձել 2015 թվականի սկզբին, երբ բրիտանական «Asda» սուպերմարկետների ցանցը, որը պատկանում էր «Walmart» ձեռնարկությանը, խմբի «Oh My Love» երգն օգտագործել է «Save Money, Live Better» անվանմամբ խոշոր գովազդային արշավում։ Համաձայն «Asda»-ի՝ պատճառներից մեկը, ըստ որի նրանք ընտրել են այդ երգը, եղել է այն, որ նրանք անանուն էին և անհայտ[2]։ 2015 թվականի հուլիսին «Oh My Love» երգը «UK Singles Chart» հիթ-շքերթում զբաղեցրել է 43-րդ հորիզոնականը։ Նույն թվականին երգը, ըստ Shazam ծառայության որոնումների, դասվել է գովազդի՝ առավել մեծ ժողովրդականություն վայելող մյուս երգերի թվին[3]։ Երգը նաև հայտնվել է 2015 թվականին նկարահանված «Էլվինը և բուրունդուկները 4» ֆիլմում։ «Oh My Love» երգի հաջողությունից հետո The Score խումբը պայմանագիր է կնքել «Republic Records» լեյբլի հետ, որը գործում է որպես «Universal Music Group»-ի ստորաբաժանում։ 2015 թվականի սեպտեմբերին խումբը թողարկել է «Where Do You Run» մինի ալբոմը։

2016 թվականի սեպտեմբերի 23-ին The Score խումբը թողարկել է «Unstoppable» անվամբ նոր մինի ալբոմ։ Համանուն երգը դարձել է 2017 թվականին նկարահանված «Հզոր ռենջերներ» ֆիլմի սաունդթրեքերից մեկը։ 2018 թվականին այդ երգն օգտագործվել է «Jeep Grand Cherokee»-ի գովազդային արշավներում, ինչպես նաև տարբեր մրցումներում։

2017-2018: Myths & Legends, Atlas[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի ապրիլի 14-ին The Score խումբը թողարկել է «Myths & Legends» անվամբ նոր մինի ալբոմ, որը ներառել է «Miracle», «Higher», «Revolution» и «Legend» նոր երգերը։

Սեպտեմբերի 8-ին նրանք թողարկել են «Never Going Back» երգը՝ որպես հոկտեմբերի 13-ին թողարկված «Atlas» առաջնելութային լիամետրաժ ալբոմի սինգլ։ Ալբոմում ընդգրկվել են այնպիսի երգեր, ինչպիսիք են «Shakedown», «Who I Am», «Strange», «Only One», «Believe» և «Tightrope» երգերը։ «Legend» երգը եղել է «NHL 18»-ի սաունդթրեքը։

2018 թվականի հունիսի 29-ին The Score խումբը թողարկել է «Glory» սինգլը[4]։

2018 թվականի սեպտեմբերի 7-ին The Score խումբը թողարկել է «Stronger» սինգլը։ Ըստ Թվիթթերի իրենց օգտահաշվի՝ երգը խմբի համար նշանավորել է նոր դարաշրջան[5]։ Երգի պաշտոնական տեսահոլովակը YouTube-ում տեղադրվել է 2018 թվականի հոկտեմբերի 4-ին[6]։ 2020 թվականի մայիսի 9-ի դրությամբ՝ այն դիտել է գրեթե 41 միլիոն մարդ։

2018 թվականի հոկտեմբերի 26-ին The Score խումբը թողարկել է ևս մեկ նոր սինգլ՝ «The Fear» անվանմամբ[7]։

«Higher» երգը օգտագործվել է նաև «Ռիվերդեյլ» հեռուստասերիալի 2-րդ եթերաշրջանի 22-րդ սերիայում։

2019: Pressure EP, Stay EP[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հունվարի 29-ին The Score խումբը հայտնել է, որ փետրվարի 1-ին դուրս է գալու «Pressure» անվամբ մինի ալբոմ, որում ներառված են լինելու «Under The Pressure», «Born For This» և «Dreamin» երգերը, ինչպես նաև ավելի վաղ թողարկված «The Fear», «Glory» և «Stronger» երգերը[8][9]։

2019 թվականի մայիսի 24-ին The Score խումբը թողարկել է նոր սինգլ՝ «Stay»[10]: 2019 թվականի օգոստոսի 9-ին The Score խումբը թողարկել է «Stay» մինի ալբոմը[11], որում ներառված են եղել վեց նոր երգ՝ «Rush», «Hunger», «Run Like A Rebel», «In My Bones», «Can’t Stop Me Now», ինչպես նաև արդեն հայտնի դարձած «Stay» երգը։

Խմբի կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2017՝ Atlas

Մինի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2015՝ Where Do You Run[12]
  • 2016՝ Unstoppable[13]
  • 2017՝ Myths & Legends[14]
  • 2017՝ Stripped[15]
  • 2019՝ Pressure[16]
  • 2019՝ Stay

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2015՝ «Oh My Love»
  • 2015՝ «White Iverson»
  • 2016՝ «On and On»
  • 2016՝ «Unstoppable»
  • 2017՝ «Legend»
  • 2017՝ «Revolution»
  • 2017՝ «Miracle»
  • 2017՝ «Higher»
  • 2017՝ «Never Going Back»
  • 2018՝ «Glory»
  • 2018՝ «Stronger»
  • 2018՝ «The Fear»
  • 2019՝ «Stay»
  • 2019՝ «In My Bones»
  • 2019՝ «Hunger»
  • 2019՝ «Rush»
  • 2019՝ «Run Like A Rebel»
  • 2019՝ «Can’t Stop Me Now»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «A conversation with The Score». Atwoodmagazine.com (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ սեպտեմբերի 30. Վերցված է 2017 թ․ հուլիսի 8-ին.
  2. «How a supermarket broke US indie band The Score». BBC.
  3. «UK Top Shazamed Ads: Asda hits the high notes with 'Oh My Love' by The Score». The Drum.
  4. «Glory by The Score». Twitter.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 2-ին.
  5. «The Score on Twitter». Twitter (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 10-ին.
  6. «PREMIERE: The Score look to inspire with new "Stronger" music video». Substream Magazine.
  7. «The Score The Fear on Twitter» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 2-ին.
  8. SCORE, THE (2019 թ․ հունվարի 29). «PRESSURE EP 2/1pic.twitter.com/VsFgQbstWN». Twitter.com.
  9. «The Score Releases "Pressure" EP». 360 Magazine.
  10. SCORE, THE (2019 թ․ մայիսի 23). «'Stay' is our most vulnerable song to date. It's about staying true to yourself and not trying to change who you are, even when you feel insecure and unsure of yourself. #STAY Out now. Link in bio.pic.twitter.com/LJQti7anvF». @thescoremusic (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 9-ին.
  11. SCORE, THE (2019 թ․ օգոստոսի 1). «8/9 #STAYpic.twitter.com/OmwqOjrUMj». @thescoremusic. Վերցված է 2020 թ․ մայիսի 9-ին.
  12. «Where Do You Run - EP on iTunes». iTunes.
  13. «Unstoppable - EP on iTunes». iTunes.
  14. «Myths & Legends - EP on iTunes». iTunes.
  15. «Stripped - EP on iTunes». iTunes.
  16. «Pressure - EP by The Score». Music.apple.com.