Shazam (ծառայություն)
Shazam | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | բջջային հավելված, music recognition software? և կայք |
Հիմնադրված է | 1999 |
Վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Սեփականատեր | Էփլ |
Կայք | shazam.com(անգլ.) |
![]() |
Shazam՝ էփլ մակինտոշի (Mac), Անհատական համակարգչի (PC) և սմարթֆոնների համար աշխատածրագիր[1], որը ունի ժերաժշտությունը ճանաչելու հնարավորություն։ Shazam-ը հիմնադրվել է 1999 թվականին՝ Քրիս Բարթոնի, Ֆիլիպ Ինգելբրեշտի, Էյվերի Վանգի և Դիրաջ Մուքրջիի կողմից[2]։
Shazam-ը կիրառում է սմարթֆոնի կամ համակարգչի ներկառուցված միկրոֆոնը՝ ընկալելու երաժշտության որևէ կարճ հատված։ Այն պահպանում է երաժշտության տվյալ հատվածը և դա համեմատում կենտրոնական պահոցի տվյալների հետ՝ փնտրելով համընկնում։ Եթե որոնման արդյունքում համապատասխանություն է գտնվում, Shazam-ը տվյալ երգի մասին տրամադրում է տեղեկություններ, ինչպիսիք են կատարողը, երգի անվանումը, բառերը, ալբոմը և այլն։ Որոշ դեպքերում Shazam-ը տրամադրում է նաև այնպիսի ծառայությունների համապատասխան հղումներ, ինչպիսիք են iTunes-ը, Spotify-ը, YouTube-ը կամ Groove Music-ը։ Shazam-ը, ըստ իր գլխավոր գործադիր տնօրենի՝ 2013 թ․ դեկտեմբերին ողջ աշխարհում եղել է 10 ամենատարածված աշխատածրագրերի կազմում[3]։ Shazam-ից ամսական օգտվում է ավելի քան 100 միլիոն մարդ, և այն կիրառվել է ավելի քան 500 միլիոն սարքերի միջոցով՝ 2014 թ․ սկսած[4]։ Իսկ 2016 թ․ հոկտեմբերին Shazam-ը հայտարարել է, որ աշխատածրագրի հրապարակումից սկսած՝ իր բջջային աշխատածրագրերը ներբեռնել են ավելի քան մեկ միլիարդ անգամ և կիրառել ավելի քան 30 միլիարդ անգամ[5]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Shazam-ն առաջարկում է երկու տիպի աշխատածրագրեր՝ Shazam (անվճար) և Shazam Encore (վճարովի)[6]։
Սարքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Shazam-ը կիրառվում է Android, iOS, BlackBerry OS և Windows համակարգերում։ Աշխատածրագիրը համանման է բջջային հեռախոսների մեծ մասի դեպքում, իսկ արդյունքը ներկայացվում է էկրանին՝ համապատասխան տեղեկություններով։
Գործառույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Shazam-ն աշխատում է երաժշտության պահպանված հատվածը համապատասխանեցնելով պահոցի տվյալների հետ, որտեղ կա ավելի քան 11 միլիոն երգ[7]։

Shazam-ը երգը ճանաչում է ըստ ժամանակային հաճախականության գրաֆիկի վրա հիմնված «աուդիո մատնահետքի», որը կոչվում է հաճախակագիր կամ լուսակագիր։
Shazam-ի տվյալների պահոցում կա «աուդիո մատնահետքերի» ցանկ։ Ծրագիրը երգը տասը վայրկյան լսելուց հետո ստեղծում է դրա «աուդիո մատնահետքը», որից հետո էլ տվյալների պահոցում փնտրում է համապատասխանումներ։ Եթե համընկնում կա, Shazam-ը տրամադրում է պատասխան ինֆորմացիան։ Հակառակ դեպքում այն նշում է արդյունքների բացակայության մասին։
Shazam-ը կարող է ճանաչել ցանկացած աղբյուրից հեռարձակվող երաժշտություն՝ ռադիո, հեռուստացույց, կինոյում կամ ակումբում հնչող երաժշտություն, այն պայմանով, որ ետին պլանի աղմուկի բարձրությունը չխանգարի «աուդիո մատնահետքի» ընկալմանը, և որ տվյալ երգը Shazam-ի տվյալների պահոցում առկա լինի։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընկերությունը հիմնադրվել է 1999 թվականին Բարթոնի և Ինգելբրեշտի կողմից, ովքեր սովորում էին Կալիֆոռնիայի համալսարանում (Բերկլի), և Մուքրջիի կողմից, ով աշխատում էր լոնդոնյան «Viant» ընկերությունում։[փա՞ստ] Այնուհետև նրանք, ազդանշանի թվային մշակման մասնագետի կարիք ունենալով, վարձեցին Վանգին, ով գիտության թեկնածու էր Սթենֆորդի համալսարանում։ 2012 թվականի սեպտեմբերից Վանգը սկզբնական խմբից միակ անդամն էր, որ մնաց ընկերությունում[2] ՝ որպես Shazam-ի գլխավոր գիտնական[8]։ Ռիչ Ռիլին, ով պնդում է, որ 1998-1999 թթ․ պատահականորեն է ստեղծել գործիքաշերտը[9], Yahoo!-ում ավելի քան 13 տարվա, իսկ որպես գործարար ու ինտերնետ-գործադիր ավելի քան 17 տարվա փորձից հետո 2013 թվականի ապրիլին միացավ Shazam-ին՝ նպաստելու ընկերության աճին[10]։ [11][12]։ Ռիլին փոխարինել է Էնդրյու Ֆիշերին, ում 2005 թվականին վարձել էր Infospace-ը՝ որպես գլխավոր գործադիր տնօրեն[2]։ Ֆիշերն այժմ գործադիր նախագահն է։
Ծառայության նախնական տարբերակը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ի սկզբանե՝ 2002 թվականին, ծառայությունը մեկնարկվել էր միայն Մեծ Բրիտանիայում և հայտնի էր որպես «2580», քանի որ սա այն կարճ համարն էր, որը մարդիկ հավաքում էին իրենց բջջային հեռախոսից, որպեսզի ստանային երաժշտության մասին տեղեկություն[2] Այնուհետև արդյունքը ստացվում էր տեքստային հաղորդագրության տեսքով, որը պարունակում էր կատարողի և երգի անունները։ Ավելի ուշ ծառայությունը տեքստային հաղորդագրության մեջ ներառեց նաև հղումներ՝ երգն առցանց բեռնելու համար։ [13]։
Սմարթֆոնի աշխատածրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Shazam-ը iPhone 2.0-ի համար հասանելի դարձավ միայն 2008 թվականի հուլիսի 10-ին՝ App Store-ի հրապարակման հետ մեկտեղ։ Անվճար աշխատածրագիրը ավելի պարզեցրեց ծառայությունը՝ հնարավորություն տալով միանալ iTunes-ին և անմիջապես գնել երգը, եթե առկա էր Wi-Fi կապ[14] (այդ ժամանակ, iTunes-ը թույլ չէր տալիս 3G-ի միջոցով երաժշտություն բեռնել)։ Այն նաև հնարավորություն էր տալիս միանալ iPhone-ի YouTube ծրագրին, եթե տվյալ երգի վիդեոն հասանելի էր YouTube-ում։ [15]
2008 թվականին ծառայության վրա աշխատանքներ էին տարվում՝ ներառելու նաև դասական երաժշտությունը[16]։
Shazam-ը Android պլատֆորմի համար հասանելի դարձավ 2008 թ․ հոկտեմբերին, որում iTunes-ի փոխարեն գործածվում էր Amazon MP3 store-ը.[17]
Մինչև 2009 թ․ դեկտեմբերը Shazam-ը ներբեռնվել էր մոտ 10 միլիոն անգամ 150 երկրներում՝ 350 բջջային օպերատորների համակարգերում։ Մարդկանց մոտ ութ տոկոսը երգը ներբեռնել էր, երբ ծառայությունը ճանաչել էր այն։ [2] 2011 թվականի հունվարին Apple ընկերությունը հայտարարեց, որ Shazam-ը App Store-ում չորրորդ ամենաշատ բեռնված անվճար աշխատածրագիրն էր, մինչդեռ մրցակից ծրագիրը՝ SoundHound-ը, iPad-ի վճարովի ծրագրերի ցանկում առաջին տեղն էր զբաղեցնում[18]։
2011 թվականի հունվարին Shazam-ը և Spotify-ը հայտարարեցին iOS և Android համակարգերում համագործակցության մասին, որը ծրագրից օգտվողներին թույլ էր տալիս Shazam-ի միջոցով ճանաչել և Spotify-ի միջոցով լսել երաժշտությունը[19]։
Shazam-ը մինչ այդ թույլ էր տալիս ստացված արդյունքով կիսվել Facebook-ում և Twitter-ում, իսկ 2011 թվականի մարտին Shazam Friends-ի միջոցով հնարավոր դարձավ տեսնել, թե ինչ են փնտրում, լսում ֆեյսբուքյան ընկերները։ [20]
Shazam 5.0-ը թողարկվեց 2012 թվականի ապրիլին, որը ավելի արագ էր լսում և ճանաչում մեդիան։ Երաժշտությունից բացի, ծրագիրը կարող էր ճանաչել նաև հեռուստատեսային հաղորդումներ ու գովազդներ[21]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Shazam»։ Shazam app for Windows in the Windows Store։ Microsoft Corporation։ Վերցված է հունվարի 7, 2015
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Woodward David (December 2009)։ «Shazam names that tune»։ Director։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-07-ին։ Վերցված է սեպտեմբերի 26, 2012
- ↑ «Shazam CEO: We're one of the 10 most popular apps in world»։ CNBC։ դեկտեմբերի 4, 2013։ Վերցված է հունիսի 15, 2015
- ↑ Summers Nick (օգոստոսի 20, 2014)։ «Shazam Hits 100 Million Monthly Active Users»։ Thenextweb.com։ Վերցված է հունիսի 15, 2015
- ↑ «Shazam Hits 1 Billion Downloads and Turns a Profit (Thanks to Advertising)»։ Վերցված է 2016-09-30
- ↑ Shazam – About Shazam
- ↑ «About Shazam – Team»։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-02-ին։ Վերցված է սեպտեմբերի 27, 2012
- ↑ «Shazam CEO Rich Riley On How 'I accidentally invented the toolbar'»։ The BBC։ հոկտեմբերի 8, 2016։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-12-ին։ Վերցված է հոկտեմբերի 9, 2016
- ↑ «Shazam CEO Rich Riley On How He Got Carlos Slim's Backing And His Own Music Tastes»։ The Huffington Post։ օգոստոսի 30, 2013։ Վերցված է հունիսի 15, 2015
- ↑ «Shazam Names Rich Riley New CEO, Aiming For Eventual IPO»։ Billboard։ ապրիլի 29, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2018-05-05-ին։ Վերցված է հունիսի 15, 2015
- ↑ «Rich Riley - CEO @ Shazam Entertainment»։ CrunchBase։ Վերցված է հունիսի 15, 2015
- ↑ Lim Andrew (ապրիլի 24, 2006)։ «Shazam & AQA: The answer is on your mobile»։ CNET UK։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-26-ին։ Վերցված է սեպտեմբերի 29, 2012
- ↑ Rosoff Matt (հուլիսի 10, 2008)։ «Shazam on iPhone could change music discovery»։ CNET։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-19-ին։ Վերցված է սեպտեմբերի 29, 2012
- ↑ Dolcourt Jessica (հուլիսի 16, 2008)։ «First Look video: Shazam for iPhone»։ CNET։ Արխիվացված է օրիգինալից 2015-01-20-ին։ Վերցված է սեպտեմբերի 29, 2012
- ↑ Ho Kevin (հուլիսի 17, 2008)։ «iPhone apps: Testing Shazam's limits – classical music»։ CNET։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-15-ին։ Վերցված է սեպտեմբերի 29, 2012
- ↑ Reisinger Don (հոկտեմբերի 21, 2008)։ «Shazam moves to Android, works with Amazon MP3 Store»։ CNET։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-01-ին։ Վերցված է սեպտեմբերի 29, 2012
- ↑ Reisinger Don (հունվարի 19, 2011)։ «Apple reveals top apps of all time»։ CNET։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-04-ին։ Վերցված է սեպտեմբերի 30, 2012
- ↑ Morris Natali (հունվարի 13, 2011)։ «Space love»։ CNET։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-21-ին։ Վերցված է սեպտեմբերի 30, 2012
- ↑ McCarthy Caroline (մարտի 22, 2011)։ «Music app Shazam gets new Facebook features»։ CNET։ Արխիվացված է օրիգինալից 2011-11-15-ին։ Վերցված է հոկտեմբերի 1, 2012
- ↑ Parker Jason (ապրիլի 3, 2012)։ «Shazam for iOS adds TV to its list of media it can identify»։ CNET։ Վերցված է հոկտեմբերի 1, 2012