The Roop, լիտվական փոփ ռոք խումբ Վիլնյուսից։ Խումբը ձևավորվել է 2014 թվականին, և դրա կազմում եղել են Վայդոտաս Վալիուկեվիչիուսը, Ռոբերտաս Բարանաուսկասը և Մանտաս Բանիշաուսկասը։ Խումբն երկու ստուդիական ալբոմ է թողարկել․ «To Whom It May Concern»՝ 2015 թվականին և «Ghosts»՝ 2017 թվականին[1], և մեկ մինի ալբոմ՝ «Yes, I Do», 2018 թվականին։ Նրանք ներկայացնելու են ԼիտվանԵվրատեսիլ 2020 երգի մրցույթի ժամանակ իրենց «On Fire» երգով՝ երկրի ազգային ընտրությանը հաղթելուց հետո։
The Roop-ը երկու անգամ փորձել է մասնակցել Եվրատեսիլ երգի մրցույթին։ Նրանք մասնակցել են 2018 թվականի Լիտվայի ազգային ընտրությանը՝ «Yes, I Do» երգով։ Եզրափակիչում նրանք քվերկության արդյունքում ստացել են 16,491 ձայն և ընդհանուր հաշվարկում գրավել են երրորդ տեղը[2]։ The Roop-ը վերադարձել է 2020 թվականին և ազգային ընտրության եզրափակիչ փուլում հաղթել է և հանրային (50,139 ձայներով), և ժյուրիների քվեարկության արդյունքում։ Այսպիսով, 2020 թվականին մայիսին The Roop-ը ներկայացնելու է Լիտվան Եվրատեսիլ 2020 երգի մրցույթի ժամանակ[3][4]։