The Dark Fields

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The Dark Fields
անգլ.՝ The Dark Fields
ՀեղինակAlan Glynn?
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրթրիլեր, տեխնոթրիլեր և գիտական ֆանտաստիկա
Թեմամարդու կատարելագործում և nootropic?
Բնօրինակ լեզուանգլերեն
Նկարագրում էՆյու Յորք
Երկիր Իռլանդիա
ՀրատարակիչLittle, Brown and Company
Հրատարակման տարեթիվ2001

«The Dark Fields»` իռլանդացի գրող Ալան Գլիննի (անգլ. Alan Glynn) առաջին վեպը[1]։ Առաջին անգամ հրատարակվել է անգելերով, 2001 թվականին, Little, Brown and Company հրատարակչությունում։ 2011 թվականին, ռեժիսոր Նիլ Բյորգերը, վեպի հիման վրա նկարահանել է «Limitless» ֆիլմը[2]։ Էկրանավորման նախամուտքից առաջ վեպը վերահրատարակվել է։

Վեպի կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը բաժանված է 28 գլուխների, որոնք միավորված են 4 մասով։ Գիրքը նվիրված է իռլանդացի երգչուհի Էնյային։

Պատմությունը ներկայացվում է Էդդի Սփինոլայի դեմքով, նա հիշում է այն մասին, թե ինչպես է փոխվում իր կյանքը «MDT-48» հոգեկան դեղամիջոցի ընդունումից հետո։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի օր, Էդդին հանդիպում է իր նախկին կնոջ ամուսնուն՝ Վերնոն Գենտին։ Վերնոնի խոսքերով, նա կապված է թմրանյութերի վաճառքի հետ և, որպես խորհրդատու, ընդունվել է դեղագործության ընկերությունում։ Վերնոնը Էդդիին առաջարկում է նոր դեղամիջոց ընդունել, որը բարձրացնում է ուղեղի գործունեությունը։ Վերնոնին ճանաչելով, Էդդին սկզբում հրաժարվում է, սակայն հետո ընդունում է հաբը։ Ազդեցությունը իրեն երկար սպասել չի տալիս։ Հաջորդ օրը նա գնում է Վերնոնի մոտ՝ հերթական չափաբաժնի հետևից։ Սակայն, որոշ ժամանակ հեռանալուց և վերադառնալուց հետո, Էդդին Վերնոնին սպանված է գտնում։ Ոստիկանություն զանգելով, նա խուզարկում է բնակարանը «MDT-48»-ով պահոց է գտնում, որից հետո Էդդի կյանքը արմատապես փոխվում է։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էդդի Սփինոլա (անգլ. Eddie Spinola)՝ գլխավոր գործող անձ և պատմող։ Գրող, ապրում է Նյու Յորքում, աշխատում է «Կերր և Դեկստեր» հրատարակչությունում։
  • Վերնոն Գրանտ (անգլ. Vernon Gant)՝ Էդդիի նախկին կնոջ եղբայրը։ Թմրավաճառ։ Սպանվել է սեփական բնակարանում։
  • Մելիսա՝ Էդդիի նախկին կինը։
  • Կարլ Վան Լուն՝ «Վան Լուն և գործընկերներ» ընկերության գլխավոր տնօրեն։ Էդդիի գործատուն։
  • Գեննադիյ՝ ռուսական մաֆիայի անդամ։ Բորսայի խաղի համար Էդդիին վարկ է տվել։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդված․ Limitless (ֆիլմ)

Նիլ Բյորգերի «Limitless» ֆիլմը օգտագործում է կերպարներին և վեպի հիմնական գաղափարը, սակայն իրադարձությունների հաջորդականությունը և վերջաբանը փոխված են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. PM, Declan Burke-24 September 2009 03:00. «Alan Glynn: His Dark Places». Herald.ie (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  2. «Limitless: A Novel». {{cite web}}: |first= has numeric name (օգնություն); |first= missing |last= (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]