Temple Run

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Temple Run
ՄշակողImangi Studios?
ՀրատարակիչImangi Studios?
ԴիստրիբյուտորGoogle Play և App Store
Միջերեսի լեզուանգլերեն
Սերիայի մասTemple Run?
Թողարկման թվականօգոստոսի 4, 2011 և հունիսի 14, 2012
ՊլատֆորմներWindows Phone, Անդրոիդ և iOS
ՇարժիչUnity
Ժանրendless runner game?
Խաղի ռեժիմմիակառավարելի խաղ[1]
ESRBբոլորի համար
Կրիչթվային բաշխում և թվային ներբեռնում
Կառավարումթաչսքրին

Temple Run, անվերջանալի վազքուղի ժանրի համակարգչային խաղ, որը նախատեսված է բջջային սարքերի համար։ Մշակվել է Imangi Studios ստուդիայի կողմից, որը տեղակայված է Ռոլի քաղաքում։

Գեյմփլեյ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղը պատմում է մի քանի սիրողական հետ հետազոտողների մասին, ովքեր փորձում են գողանալ տաճարի թալիսմանը, որը պահպավում է կապիկների կողմից։ Խաղացողը ղեկավարում է հետազոտողին հասարակ ժեստերի միջոցով, ինչպես նաև սարքավորման այս ու այն կողմ թեքմամբ։ Խաղի նպատակն է՝ վազել, որքան հնարավոր է հեռու և թույլ չտալ որ կապիկները բռնեն հերոսին։

Խաղում չկա վերջնակետ կամ փուլեր, անհրաժեշտ է վազել, որքան հնարավոր է հեռու հաղթահարելով արգելքները ցատկելով, սահելով կամ փոփոխելով վազքի ուղղությունը։ Խաղում անցած ճանապարհը հաշվարկվում է տաճարից դուրս գալու պահից։ Խաղի հետ սկզբից խաղացողին հետապնդում են կապիկները։ Խաղի ընթացքում անհրաժեշտ է թեքել սարքը աջ կամ ձախ խաղային միավորներ հավաքելու համար։

Խաղային գումարով կարելի է ակտիվացնել պատահական հայտնվող բոնուսներ՝ մագնիս, անխոցելիություն, արագացում կամ ավելի թանկարժեք խաղային գումարներ։ Հետագայում այս բոնուսները կարելի է հզորացնել։ Ինչպես նաև, խաղային գումարով կարելի է գնել կերպարներ, վերակենդանացման բոնուսներ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Temple Run խաղի դեպքերը զարգանում են հետազոտողների խմբի մասին, որոնցից մեկը տաճարից գողանում է թալիսմանը, և խաղացողի ղեկավարության ներքո փորձում է ազատվել կապիկների հետազոտումից, ովքեր ցանկանում են ուտել հետազոտողին[2]։ Խաղում առկա կերպարները իրարից տարբերվում են միայն արտաքին տեսքով և ձայնով։

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Temple Run խաղը մշակվել է ամուսիններ՝ Կիտ Շեպերդի և Նատալիա Լուկյանովի կողմից։ Սկզբանական շրջանում խաղն արժեր 99 ցենտ, սակայն ավելի ուշ խաղը սկսվեց տարածվել freemium մոդելով։ Մշակողների եկամուտը ապահովում են խաղային գումարի վաճառքից։ Սկզբնական շրջանում խաղը հասանելի էր միայն App Store-ում, ավելի ուշ հասանելի դարձավ նաև Google Play-ում։ 2012 թվականի հունվարին Imangi Studios-ը իր ֆեյսբուքյան էջում հրապարակում կատարեց, որում նշվում էր, որ Android օպերացիոն համակարգի համար նախատեսված տարբերակը, կթողարկվի 2012 թվականի փետրվարի։ Արդյունքում խաղը թողարկեց մեկ ամիս ավելի ուշ[3]։

Խաղի երկրորդ տարբերակը, Temple Run 2-ը թողարկվեց 2013 թվականի հունվարի 17-ին առանց նախնական ցուցադրության, սակայն ընդամենը չորս օրվա ընթացքում խաղը ներբեռնվեց ավելի քան 20 միլլիոն անգամ[4]։

Հայտնիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղը App Store-ում առաջին անգամ թողարկվեց 2011 թվականի օգոստոսին և սկսեց հավաքել մեծ հայտնիություն։ Ստեղծվել են խաղի մի շարք կրկնօրինակներ՝ Temple Guns և Temple Jump։ Խաղի հայտնիությունը դրդեց մշակողներին հնարավորինս արագ ստեղծել խաղի տարբերակը նաև Android օպերացիոն համակարգի համար։ Android-ի համար մշակված տարբերակը թողարկումից հետո, երեք օրվա ընթացքում ներբեռնվեց ավելի քան միլլիոն անգամ։ Ընդհանուր առմամբ, 2013 թվականի մարտի տվյալներով խաղը ներբեռնվել էր ավելի քան 180 միլլիոն անգամ[3]։ Խաղը 2013 թվականին Kids Choise Awards կատեգորիայիում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։

Գնահատականներ
Այլալեզու հրատարակություններ
ՀրատարակությունԳնահատական
IGN7.5/10[5]
148Apps3/5 stars[6]
AppSpy4/5[7]
Slide to Play4/4[8]
Ռուսական հրատարակություններ
ՀրատարակությունԳնահատական
PlayGround.ru3.5/5 stars[9]
Որոշ գնահատականների վրա հիմնված վարկանիշ
ԱգրեգատորՎարկանիշ
Metacritic80/100[10]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Игромания (ռուս.) — 1997. — ISSN 1560-2583
  2. «Temple Run – Imangi» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 5-ին.(չաշխատող հղում)
  3. 3,0 3,1 Евгений Трифонов (2013 թ․ մարտի 27). «Как семейная пара заработала миллионы долларов на мобильных играх». Forbes (ռուսերեն). forbes.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 27-ին.
  4. Юрий Шелест (2013 թ․ հունվարի 23). «Temple Run 2 для iOS за четыре дня загрузили 20 миллионов раз». 3Dnews (ռուսերեն). 3dnews.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 27-ին.
  5. Justin Davis (2011 թ․ օգոստոսի 17). «Temple Run (iPhone) Review». IGN. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 25-ին.
  6. Phillip Levin (2011 թ․ օգոստոսի 8). «Temple Run Review». 148Apps. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 25-ին.
  7. Andrew Nesvadba (2011 թ․ օգոստոսի 15). «Temple Run Review». AppSpy. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 25-ին.
  8. Andrew Webster (2011 թ․ օգոստոսի 13). «Temple Run Review». Slide to Play. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 25-ին.
  9. Slater, Harry (2011 թ․ օգոստոսի 11). «Temple Run - Review». Pocket Gamer. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 25-ին.
  10. «Temple Run for iPhone/iPad Reviews». Metacritic. CBS Interactive. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]