Suzuki

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Suzuki
Изображение логотипа
Տեսակավտոմեքենա արտադրող, մոտոցիկլետների արտադրող, բիզնես ձեռնարկություն և հանրային ընկերություն
Հիմնադրված էփետրվարի 10, 1909
ՀիմնադիրMichio Suzuki?
ՎայրՀամամացու, Սիձուոկա (պրեֆեկտուրա), Ճապոնիա
Երկիր Ճապոնիա
ՏնօրենSuzuki Osamu?[1]
Արդյունաբերությունավտոմոբիլային արդյունաբերություն
Աշխատողների թիվ68 499 մարդ (2020)
Դուստր ընկերություններMaruti Suzuki?, MAGYAR SUZUKI ZRT.?, Suzuki Indomobil Motor?, Pak Suzuki Motors?, Suzuki Motor Gujarat? և Suzuki Motorcycle India Limited?
Կայքglobalsuzuki.com(անգլ.)
Մասնակից էԼինուքս հիմնադրամ[2]
Բորսա7269
 Suzuki Վիքիպահեստում

Suzuki Motor Corporation (ճապ.՝ スズキ株式会社 սուձուկի կաբուսիկիգաիսյա), ճապոնական մեքենաշինական ընկերություն։ Կենտրոնական գրասենյակը գտնվում է Սիձուոկա պրեֆեկտուրայի Համամացու քաղաքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 1909 թվականին Միտիո Սուձուկիի կողմից։ Ընկերությունն իր գործունեությունը սկսել է կարի մեքենաների, մոպեդների և մոտոցիկլետների թողարկմամբ, հիմնադրվել է որպես «Suzuki Loom Works»: 1930-ական թվականներին Ճապոնիայում կտրուկ աճել է ավտոմեքենաների պահանջարկը, և 1937 թվականին Միտիո Սուձուկիի աշխատակիցները սկսել են փոքրածավալ ավտոմեքենաների ստեղծման նախագծի իրականացումը։ Մի քանի նախատիպերի ստեղծումից հետո` Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու պատճառով, ծրագիրը տապալվել է։

Նրանք տրանսպորտային միջոցների ստեղծման գաղափարին վերադարձել են միայն 1951 թվականին, երբ փլուզվել է կարի մեքենաների շուկան։ Ստեղծվել է Suzuki Power Free մոտոհեծանիվը, որի առանձնահատկությունը եղել է երկու սկավառակակիր աստղիկների առկայությունը, որոնց շնորհիվ կարելի էր շարժվել ոչ միայն շարժիչի հաշվին, այլ նաև ոտնակների օգնությամբ կամ միաժամանակ օգտագործելով սկավառակի երկու տեսակ։

Suzuki Suzulight, 1956

1954 թվականին ընկերությունը վերանվանվել է «Suzuki Motor Co., Ltd.», այդ ժամանակ նա ամսական արտադրել է մոտ 6000 մոտոցիկլետ և մոպեդ։ Մեկ տարի անց արտադրության է հանձնվել առջևի քարշակով փոքրալիտրաքանակ «Suzulight»-ը՝ անկախ առջևի և հետևի կախոցներով։ 1962 թվականին սկսվել է մոտոցիկլետների արտահանումն ԱՄՆ, հենց այդ ժամանակ էլ գործարանային թիմը դարձել է «Moto GP» շարքի առաջին հաղթողը։ 1982 թվականին կոնցեռնը թողարկել է աշխարհի առաջին մոտոամենագնացը՝ «QuadRunner LT125» մոդելը։

1967 թվականին ընկերությունը Թաիլանդում բացել է առաջին արտասահմանյան գործարանը, 1982 թվականին իր գործունեությունն է սկսել Հնդկաստանում։ 2008 թվականին «Suzuki»-ի համատեղ ձեռնարկությունը հնդկական «Maruti Udyog» ընկերության հետ զբաղեցրել է ավտոմեքենաների տեղական շուկայի 50%-ը[3]։

1967 թվականին կոնցեռնը սկսել է «Fronte», «Alto», «Cervo» փոքրալիտրաքանակների ընտանիքի առաջին սերնդի արտադրությունը, 1983 թվականին հայտնվել է ավելի բարձր դասի՝ «Swift/Cultus» մոդելը։ Ավտոմեքենաների արտահանումը Միացյալ Նահանգներ մեկնարկել է 1985-ին։ 1988 թվականին սկսվել է «Vitara» քրոսովեր տեսակի ավտոմեքենայի արտադրությունը։

1991 թվականին Հունգարիայում կառուցվել է «Magyar Suzuki» գործարանը։

2009 թվականի դեկտեմբերին «Suzuki»-ն պայմանագիր է կնքել գերմանական Volkswagen Group-ի հետ,նրանք բաժնետոմսեր են փոխանակել և ազդարարել էկոլոգիական ավտոմեքենաների համատեղ մշակման մասին։ Ավելի քիչ, քան երկու տարի անց՝ 2011-ի սեպտեմբերին, հայտարարվեց պայմանագրի փլուզման մասին[4]։

Suzuki Jimny LJ20-1, 1972

Սեփականատերեր և ղեկավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Suzuki»-ի բաժնետոմսերի 16,24 %-ը գտնվում է ազատ շրջանառության մեջ, ընկերության հաշվեկշռում է գտնվում 16,9%-ը, Millea Holdings-ին է պատկանում 3,86%-ը, «Mitsubishi UFJ Financial Group»-ին՝ 3,28 %-ը, Ճապոնիայի կառավարությանը՝ 23 %-ը[3]։

Ընկերության նախագահը և գլխավոր տնօրենը Օսամու Սուձուկին է (Osamu Suzuki):

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Suzuki Forenza

Ընկերությունը հայտնի է որպես մարդատար (այդ թվում՝ արտաճանապարհային ավտոմեքենաներ) և բեռնատար ավտոմեքենաներ, մոտոցիկլետներ, «Սուձուկի» անվան տակ նավային շարժիչներ արտադրող։

Անձնակազմի ընդհանուր աշխատողների քանակը՝ 51,503 հզր. մարդ է (2010 թվական)։

2007 թվականին ընկերության արտադրության ծավալը կազմել է 2,57 մլն ավտոմեքենա (10,8 % աճ)։ 2008 ֆինանսական տարում ընկերության վաճառքը կազմել է 2,33 մլն ավտոմեքենա և 1,83 մլն մոտոցիկլետ[5]։

2010 ֆինանսական տարում, որն ավարտվել է 2011 թվականի մարտին, «Suzuki Motor»-ի հասույթը կազմել է 26,592.3 մլրդ դոլար (-11,1 %), զուտ շահույթը՝ 311,4 մլն դոլար (14,1% աճ)։ Ընկերությունն արտադրել է 2,4 մլն ավտոմեքենա և 3,2 մլն մոտոցիկլետ։

Suzuki-ն Ռուսաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Suzuki Grand Vitara
Suzuki VS 1400 Intruder

1999 թվականից ի վեր Ռուսաստանում «Suzuki»-ի պաշտոնական ներմուծողը «ITOCHU Corporation» առևտրային տունն է՝ ի դեմս «Սուզուկի Մոթոր ՌՈՒՍ» ՍՊԸ-ի (նախկինում՝ «ԱյԹիՍի Ավտո ՌՈՒՍ»)։ 2010 թվականից ռուսական ներմուծողի բաժնետոմսերի 50 տոկոսը պատկանում է Suzuki ընկերությանը[6]։ «Սուզուկի Մոտոր ՌՈՒՍ»-ի ղեկավարը Սումիդա Քեիիթին է[7]։

2006 թվականին Ռուսաստանում վաճառվել է «Suzuki» 16 118 մեքենա, այդ թվում 9161 «Grand Vitara»[8]։ 2007 թվականին «Suzuk»i-ի վաճառքը կազմել է 28,6 հզր. ավտոմեքենա։ 2010 թվականի 11 ամիսների ընթացքում Ռուսաստանում վաճառվել է 25,6 հազար «Suzuki» ավտոմեքենա։ 2011-ին «Suzuki»-ն ծրագրել է Ռուսաստանում վաճառել 42 հազար ավտոմեքենա[9]։

2007 թվականի հունիսին ընկերությունը Սանկտ Պետերբուրգի վարչակազմի հետ համաձայնագիր է ստորագրել Շուշարիում ավտոգործարան կառուցելու մասին։ Ակնկալվում էր, որ տարեկան 30 հազար ավտոմեքենա հզորությամբ և մոտավորապես 3 մլրդ ռուբլի արժողությամբ գործարանը կթողարկի «SX4» և «Grand Vitara» մոդելները[3][10]։ Ի դեպ, 2008 թվականի վերջին ընկերության ղեկավարները հայտարարել են, որ այդ նախագիծը կհետաձգվի կամ կչեղարկվի՝ կապված համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ[11]։ 2009 թվականին «Suzuki»-ն քաղաքի իշխանություններին է վերադարձրել ձեռնարկության կառուցման համար հատկացված հողը[12]։

Suzuki-ն Հնդկաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկաստանը ճապոնական ընկերության արտադրանքի իրացման հիմնական շուկան է։ Տեղական շուկայում ընկերությունը վաճառքի առաջատար է՝ «MarutiІ»-ի հետ համատեղ։ Վաճառքի ծավալը 2007 թվականին Հնդկաստանում կազմել է 758 233 ավտոմեքենա։

Ավտոմեքենաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

* Suzuki մոդելներ
    • Liana
    • Alto
    • Alto Lapin
    • APV
    • Cappuccino
    • Carry
    • Cervo
    • Suzuki Cultus (նաև Suzuki Forsa, Geo Metro, Pontiac Firefly, և այլն)
    • Ertiga
    • Escudo
    • Suzuki Equator
    • Esteem/Cultus Crescent
    • Fronte
    • Grand Vitara
    • Hustler
    • Ignis
    • Jimny
    • Kei
    • Kizashi
    • LJ-Series
    • Mehran
    • MightyBoy
    • MR Wagon
    • Sidekick
    • Splash
    • Swift
    • SX4
    • SX4 Crossover
    • SX4 Sport
    • Suzuki Twin
    • Vitara
    • Wagon R
    • X-90
    • XL-7
  • Հյուսիսամերիկյան մոդելներ Daewoo-ի հիման վրա
    • Swift+
    • Forenza/Reno
    • Verona
  • Հարավամերիկյան մոդելներ Chevrolet-ի հիման վրա
    • Fun
Suzuki Wagon R

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.reuters.com/article/us-suzuki-management-idUSKBN2AO0XF
  2. https://www.linuxfoundation.org/membership/members/
  3. 3,0 3,1 3,2 Александр Губский. «Мы трезво оценивали свои возможности», — Тоисиро Судзуки, главный управляющий директор Suzuki Motor Արխիվացված 2008-04-24 Wayback Machine // Ведомости, № 59 (2081), 2 апреля 2008
  4. Сергей Смирнов. «Suzuki разрывает альянс с Volkswagen». // vedomosti.ru. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 13-ին.
  5. Юлия Федоринова, Анатолий Темкин, Надежда Зайцева. Suzuki не едет // Ведомости, № 178 (2448), 22 сентября 2009
  6. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 21-ին. {{cite web}}: Invalid |url-status=да (օգնություն) Компания SUZUKI MOTOR CORPORATION приобрела 50 % акций Российского импортера
  7. Сигэру Седзи: «Российский рынок на текущем этапе не готов платить большую цену за маленькие, но качественные автомобили» // Газета Континент-Сибирь от 20 апреля 2012 года
  8. Глеб Столяров. Suzuki за $10 000 Արխիվացված 2007-09-08 Wayback Machine // Ведомости, № 166 (1940), 5 сентября 2007
  9. «РБК, 12 января 2011». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 21-ին.
  10. Анатолий Темкин, Глеб Столяров. Suzuki выбрала Питер(չաշխատող հղում) // Ведомости, № 105 (1879), 9 июня 2007
  11. Глеб Столяров, Кирилл Хрипунов. Suzuki передумала Արխիվացված 2009-02-25 Wayback Machine // Ведомости, № 246 (2268), 26 декабря 2008
  12. Александр Губский. Компания недели: Suzuki Motor // Ведомости, № 180 (2450), 24 сентября 2009

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Suzuki» հոդվածին։