Subwoolfer

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Subwoolfer
ԵրկիրՆորվեգիա
Ժանրեր
Գործունեություն2021–մինչ օրս
ԼեյբլUniversal Music Group
Կայքsubwoolfer.no
Անդամներ
"Քիթ"
"Ջիմ"
 Subwoolfer Վիքիպահեստում

Subwoolfer, 2021 թվականին ձևավորված նորվեգական փոփ դուետ։ Երկու անդամները հանդես են գալիս դեղին հագուստով և «Քիթ» և «Ջիմ» կեղծանուններով[2]։ Նրանց ինքնությունը հայտնի չէ[2]։ Հաղթելով Melodi Grand Prix 2022-ում՝ նրանք «Give That Wolf a Banana» երգով ներկայացնելու են Նորվեգիան Եվրատեսիլ 2022 երգի մրցույթում[3]։ Դուետի անունը «subwoofer» և «wolf» բառերի համակցություն է[4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի հունվարի 10-ին Նորվեգիայի հեռարձակող ընկերությունը (Norsk rikskringkasting) հայտնել է, որ Subwoolfer-ը կմասնակցի  Melodi Grand Prix 2022-ին՝ Եվրատեսիլ 2022 երգի մրցույթի նորվեգական ազգային ընտրությանը[5]։ Լինելով նախաորակավորված ֆինալիստ՝ նրանք պետք է ներկայացնեին իրենց «Give That Wolf a Banana» երգը հունվարի 29-ին տեղի ունեցած մրցույթի երրորդ կիսաեզրափակչին[6]։ Սակայն COVID-19-ի դրական թեստի պատճառով նրանց ելույթը հետաձգվել է և տեղի ունեցել չորրորդ կիսաեզրափակչի ընթացքում[6]։ Նրանք կրկին կատարել են այս երգը հունվարի 19-ին տեղի ունեցած եզրափակչի ժամանակ և հաղթել մրցույթը 368 106 ձայնով[2]։ Իրենց հաղթանակով նրանք ընտրվել են՝ Նորվեգիան ներկայացնելու Եվրատեսիլ 2022 երգի մրցույթում, որը տեղի կունենա Իտալիայի Թուրին քաղաքում[7]։

Դեղին հագուստի և գայլանման դիմակների պատճառով դուետի իրական ինքնությունը մնում է անհայտ։ Նրանց ծագման մասին գեղարվեստական պատմություն է հրապարակվել՝ պատմելով, որ նրանք իրենց կարիերան սկսել են 4,5 մլն տարի առաջ Լուսնի վրա և մեր գալակտիկայի ամենահաջողված խումբն են[5]։ Դուետի անանուն մնալու ցանկությունը սոցիալական մեդիայում նրանց ինքնության վերաբերյալ բազմատեսակ ենթադրությունների պատճառ է դարձել։ «Քիթ»-ին և «Ջիմ»-ին վերագրվող անուններից են Ylvis եղբայրներ, Գաուտ Օրմոսեն, Բեն Ադամս և Erik & Kriss[7][8][9]:

2022 թվականի փետրվարի 11-ին Subwoolfer-ը Վալենտինի օրվան նվիրված թողարկել է երգի մեկ այլ տարբերակ՝ վերնագրված «Give That Wolf a Romantic Banana»:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Տարի Ամենաբարձր հորիզոնական Ալբոմ
NOR
[10]
"Give That Wolf a Banana" 2022 4 Ալբոմում չներառված սինգլներ
"Give That Wolf a Romantic Banana"

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Grace Emily (2 March 2022)։ «Norway: Who Are Subwoolfer?»։ Eurovoix։ Վերցված է 3 March 2022 
  2. 2,0 2,1 2,2 «Give That Wolf a Banana! Subwoolfer wins MGP 2022 in Norway»։ Eurovisionworld (en-gb)։ 19 February 2022։ Վերցված է 1 March 2022 
  3. Kristjans Kristin (19 February 2022)։ «Norway: Subwoolfer wins Melodi Grand Prix 2022 with "Give That Wolf A Banana"»։ Wiwibloggs։ Վերցված է 19 February 2022 
  4. Adams William Lee (13 January 2022)։ «Grandma tastes the best: Do Subwoolfer's "Give That Wolf a Banana" lyrics encourage Covid vaccination?»։ Wiwibloggs։ Վերցված է 6 March 2022 
  5. 5,0 5,1 Hyttebakk Jon Marius (10 January 2022)։ «Disse skal være med i Melodi Grand Prix 2022»։ NRK (nb-NO)։ Վերցված է 2 March 2022 
  6. 6,0 6,1 Strand Marit Sofie (25 January 2022)։ «Subwoolfer rammet av korona»։ NRK (nb-NO)։ Վերցված է 2 March 2022 
  7. 7,0 7,1 Khorami Aida (19 February 2022)։ «Subwoolfer er Norges bidrag til Eurovision»։ NRK (nb-NO)։ Վերցված է 2 March 2022 
  8. Veen Renske ten (10 January 2022)։ «Norway: Are Ylvis behind Subwoolfer’s Melodi Grand Prix 2022 entry?»։ Wiwibloggs (անգլերեն)։ Վերցված է 10 January 2022 
  9. Muldoon Padraig (21 February 2022)։ «Subwoolfer sleuths: Are Ben Adams and Gaute Ormåsen the men behind the masks?»։ Wiwibloggs (անգլերեն)։ Վերցված է 21 February 2022 
  10. «VG-lista – Topp 20 Single 2022-09»։ VG-lista։ Վերցված է 5 March 2022