Something to Remember

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Something to Remember
Madonna-Something-To-Remember.jpg
Մադոննայի Լավագույն հիթեր
ԹողարկվածՆոյեմբերի 3, 1995
Ձայնագրված1984-95
ԺանրՓոփ, R&B
Տևողություն1:11:08
Լեզուանգլերեն
ԼեյբլMaverick Records, Warner Bros.
ՌեժիսորՄադոննա, Նելլի Հուփեր, Պատրիկ Լեոնարդ, Babyface, Դեվիդ Ֆոսթեր, Նայլ Ռոջերս, Ջոն Բինիթիզ, Շիփ Փեթիբոն
ՊրոդյուսերNellee Hooper?
Մադոննայի ալբոմների ժամանակագրություն
Bedtime Stories Something to Remember

Something to Remember, ամերիկացի երգչուհի Մադոննայի երրորդ հավաքական ալբոմը, թողարկվել է 1995 թվականի նոյեմբերի 7-ին Maverick Records լեյբլի կողմից։ Այն պարունակում է լավագույն հիթերի հավաքածու՝ երեք նոր երգերով՝ «I Want You», «You'll See» և «One More Chance»: Ձայնասկավառակում ներառված է նաև «Love Don't Live Here Anymore» երգի նոր ռեմիքսը՝ 1984 թվականի Like a Virgin ալբոմից։ Something to Remember-ը լավ է ընդունվել երաժշտական քննադատների կողմից, որոնք տպավորվել են Մադոննայի վոկալով և ալբոմի միասնությամբ։ Այն նաև ունեցել է առևտրային հաջողություններ, գլխավորելով Ավստրալիայի, Ավստրիայի, Ֆինլանդիայի և Իտալիայի հիթ-շքերթները և հասնելով այլ երկրների թոփ-տասնյակ: Միացյալ Նահանգներում այն հասել է Billboard 200-ի ցուցակի վեցերորդ հորիզոնականին և 2000 թվականի հոկտեմբերի 3-ին հավաստագրվել է Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի (RIAA) կողմից որպես եռակի պլատինե՝ Ամերիկայում գրանցելով 3 միլիոն օրինակ։ Ընդհանուր առմամբ աշխարհում վաճառվել է ալբոմի շուրջ 8 միլիոն օրինակ[1][2]։

Ալբոմի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Something to Remember ալբոմը որոշ եվրոպական երկրներում թողարկվել է 1995 թվականի նոյեմբերի 3-ին[3][4][5], իսկ Մադոննայի հայրենի երկրում այն թողարկվել է 1995 թվականի նոյեմբերի 7-ին[6][7]: Այն Մադոննայի ամենահայտնի բալլադների հավաքածուն է, որը ներառում է նաև երեք նոր ձայնագրություն: Ալբոմի թողարկումը, ըստ երևույթի, ռազմավարական առումով հիմնավորված է եղել և ստեղծվել է Մադոննայի դերն Էվիտա ֆիլմում մեղմելու համար: Ալբոմի անվանումը միաժամանակ Something to Remember երգի անվանումն է, որը 1990 թվականին ընդգրկվել է I'm Breathless ալբոմում 9-րդ համարի ներքո (Դիք Թրեյսիի ֆիլմի սաունդթրեքը)։ Ալբոմի ճապոնական տարբերակը ներառում է «La Isla Bonita» բոնուսային երգը, Հարավային Ամերիկայի և Իսպանիայի համար թողարկվել է «Verás» երգը` «You'll See» երգի իսպանական տարբերակը։ Մադոննան կրկին համագործակցել է պրոդյուսեր Նիլի Հուպերի հետ (անգլ.՝ Nellee Hooper) Բրիտանական Էլեկտրոնային երաժշտություն նվագող Massive Attack խմբի հետ համատեղ «I Want You» երգի վրա աշխատելիս։ Այս երգը Մարվին Գեյի երգի քավեր տարբերակն է, որը ներառվել է Գեյի «Inner City Blues: The Music of Marvin Gaye» նվեր ժողովածուի մեջ: Հուպերն արդեն համագործակցել էր Մադոննայի հետ՝ 1994 թվականին աշխատելով Bedtime Stories ստուդիական ալբոմի (հայերեն՝ Գիշերային պատմություններ) վրա: Մյուս երկու կոմպոզիցիաները՝ «You'll See»-ն և «One More Chance»-ը, գրվել և թողարկվել են Մադոննայի և Դեյվիդ Ֆոսթերի կողմից։

Ալբոմի թողարկումը տեղի է ունեցել Մադոննայի և Sire Records ընկերության համագործակցության խզման պահին, որը եղել է նրա ձայնագրման լեյբլը սկսած 1982 թվականից։ Եվրոպայում վաճառվող ալբոմի տարբերակները Sire Records-ի մասին պարունակում են տեղեկատվություն որպես հեղինակային իրավունքի տեր, մինչդեռ Հյուսիսային Ամերիկայի ալբոմի (ինչպես նաև ալբոմի հետագա թողարկումներում) տարբերակներում հեղինակային իրավունքի սեփականատեր է նշված Warner Bros. Records-ը:

Շապիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմի շապիկին պատկերված լուսանկարի հեղինակը Mario Testino-ն է, առաջին անգամ այդ լուսանկարն օգտագործվել է 1995 թվականին Մադոննայի և Վերսաչեի գովազդային արշավի համար: Հետագայում նկարահանումների ընթացքում արված մյուս լուսանկարները հայտնվել են նորաձեւության այնպիսի ամսագրերում, ինչպիսիք են Vanity Fair-ը և Vogue Italia-ն[8]: Ալբոմի առաջին հրատարակության շապիկի հետևի կողմին փակցված էր ոսկե մագնոլիայի լուսանկարը, իսկ ներդիրը մագնոլիայի լուսանկարն էր կարմիր երանգներով։ 1996 թվականին ալբոմի երկրորդ հրատարակությունը թողարկվել է Մադոննայի լուսանկարով, որը պառկած էր այն մահճակալի վրա, որի վրայից կրակել էին Վերսաչեի վրա։ Մագնոլիայի լուսանկարով բնօրինակ ներդիրը չի փոփոխվել. ձայնապնակի ծրարի վրա կարմիր երանգներով մագնոլիայի լուսանկարն օգտագործվել է մյուս երեսին:

Ստեղծագործությունների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

# ԱնվանումՀեղինակ(ներ)Պրոդյուսեր(ներ) Տևողություն
1. «I Want You» (Massive Attack-ի հետ համատեղ)Leon Ware, Arthur RossNellee Hooper 6:23
2. «I'll Remember» (թեմա «With Honors» ֆիլմից)Պատրիկ Լեոնարդ, Madonna, Richard PageMadonna, Patrick Leonard 4:23
3. «Take a Bow»  Kenneth Babyface Edmonds, MadonnaBabyface, Madonna 5:21
4. «You'll See»  Madonna, Դեվիդ ՖոսթերMadonna, David Foster 4:41
5. «Crazy for You»  John Bettis, Jon LindJohn Benitez 4:05
6. «This Used to Be My Playground»  Madonna, Shep PettiboneMadonna, Shep Pettibone 5:10
7. «Live to Tell»  Madonna, P. LeonardMadonna, Patrick Leonard 5:52
8. «Love Don't Live Here Anymore» (Remix)Miles GregoryNile Rodgers, David Reitzas 4:54
9. «Something to Remember»  Madonna, P. LeonardMadonna, Patrick Leonard 5:04
10. «Forbidden Love»  K. Edmonds, MadonnaNellee Hooper, Madonna 4:09
11. «One More Chance»  Madonna, D. FosterMadonna, David Foster 4:28
12. «Rain»  Madonna, S. PettiboneMadonna, Shep Pettibone 5:29
13. «Oh Father»  Madonna, P. LeonardMadonna, Patrick Leonard 4:59
14. «I Want You» (Orchestral)L. Ware, A. RossNellee Hooper 6:04

Ճապոնական բոնուսային երգ

# ԱնվանումՀեղինակ(ներ)Պրոդյուսեր(ներ) Տևողություն
15. «La Isla Bonita»  Madonna, P. Leonard, Bruce GaitschMadonna, Patrick Leonard 4:02

Հարավային Ամերիկյան բոնուսային երգ

# ԱնվանումՀեղինակ(ներ)Պրոդյուսեր(ներ) Տևողություն
15. «Verás» («You'll See» երգի իսպանական տարբերակը)Spanish lyrics by Paz MartinezMadonna, David Foster 4:21

Հավաստագրումներ և վաճառք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Արգենտինա (CAPIF)[9] Platinum 60,000^
Ավստրալիա (ARIA)[10] 4× Platinum 280 000^
Ավստրիա (IFPI Austria)[11] Platinum 50 000x
Բելգիա (BEA)[12] Gold 25 000*
Բրազիլիա (ABPD)[13] Gold 100 000*
Կանադա (Music Canada)[14] 2× Platinum 200 000^
Ֆինլանդիա (Musiikkituottajat)[15] 2× Platinum 93,043[15]
Ֆրանսիա (SNEP)[16] 2× Gold 200 000*
Գերմանիա (BVMI)[17] Platinum 500 000^
Ճապոնիա RIAJ[18] 2× Platinum 400,000^
Մեքսիկա (AMPROFON)[19] Platinum 250 000^
Նիդերլանդներ (NVPI)[20] Platinum 100,000^
Նոր Զելանդիա (RIANZ)[21] Platinum 15 000^
Լեհաստան (ZPAV)[22] Gold 50 000*
Իսպանիա (PROMUSICAE)[23] Gold 50,000^
Հարավաֆրիկյան Հանրապետություն (RiSA)[24] Gold 25,000^
Շվեդիա (GLF)[25] Platinum 100 000^
Շվեյցարիա (IFPI Switzerland)[26] Platinum 50 000x
Մեծ Բրիտանիա (BPI)[27] 3× Platinum 900 000^
ԱՄՆ (RIAA)[28] 3× Platinum 2,281,000[29][30]
Ընդհանուր
Եվրոպա (IFPI)[31] 3× Platinum 3 000 000*
Ամբողջ աշխարհում N/A 10,000,000[32]

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա:
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա:
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Альбомы Мадонны в чартах и статистике(անգլ.)
  2. Информация о песнях МадонныArchived 2008-12-07 at the Wayback Machine.(անգլ.)
  3. «Something to Remember (CD)» (ֆրանսերեն)։ Amazon.com։ Վերցված է March 10, 2014 
  4. «Something to Remember (CD)» (գերմաներեն)։ Amazon.com։ Վերցված է March 10, 2014 
  5. «Something to Remember (CD)» (իտալերեն)։ Amazon.com։ Վերցված է March 10, 2014 
  6. «Something to Remember»։ Amazon.com։ Վերցված է March 7, 2014 
  7. «Something to Remember (Cassette)»։ Amazon.com։ Վերցված է March 10, 2014 
  8. «Voguepedia: Mario Testino»։ Vogue։ Արխիվացված է օրիգինալից February 23, 2012-ին։ Վերցված է March 8, 2014 
  9. «Argentinian album certifications – Madonna – Something to Remember» (իսպաներեն)։ CAPIF։ Արխիվացված է օրիգինալից July 6, 2011-ին 
  10. «ARIA Charts – Accreditations – 1999 Albums»։ Australian Recording Industry Association։ Վերցված է November 6, 2014 
  11. «Austrian album certifications – Madonna – Something to Remember» (German)։ IFPI Austria։ Վերցված է March 9, 2014 
  12. «Ultratop − Goud en Platina – albums 1996»։ Ultratop. Hung Medien։ Վերցված է May 31, 2018 
  13. «Brazilian album certifications – Madonna – Something to Remember» (Portuguese)։ Associação Brasileira dos Produtores de Discos։ Վերցված է March 9, 2014 
  14. «Canadian album certifications – Madonna – Something to Remember»։ Music Canada։ Վերցված է November 6, 2014 
  15. 15,0 15,1 «Madonna» (Finnish)։ Musiikkituottajat – IFPI Finland։ Վերցված է March 9, 2014 
  16. «French album certifications – Madonna – Something to Remember» (French)։ Syndicat National de l'Édition Phonographique։ Վերցված է March 9, 2014 
  17. «Gold-/Platin-Datenbank (Madonna; 'Something to Remember')» (German)։ Bundesverband Musikindustrie։ Վերցված է November 6, 2014 
  18. «一般社団法人 日本レコード協会»։ www.riaj.or.jp։ Վերցված է 2020-08-02 
  19. «Certificaciones» (Spanish)։ Asociación Mexicana de Productores de Fonogramas y Videogramas։ Վերցված է November 6, 2014  Type Madonna in the box under the ARTISTA column heading and Something to Remember in the box under TÍTULO
  20. «Goud/Platina» (album)։ Վերցված է July 31, 2018 
  21. Scapolo Dean (2007)։ The Complete New Zealand Music Charts 1966–2006 (Illustrated ed.)։ Maurienne House։ ISBN 978-1-877443-00-8 
  22. «Polish album certifications – Madonna – Something to Remember» (Polish)։ Polish Society of the Phonographic Industry։ Վերցված է March 9, 2014 
  23. Salaverri 2005, էջ. 89
  24. «Mi2N: Music Divas & Rock Bands Top South African Certifications»։ Music Industry News Network։ May 2, 2002։ Վերցված է August 9, 2015 
  25. «Guld- och Platinacertifikat − År 1987−1998» (PDF) (Swedish)։ IFPI Sweden։ Վերցված է March 9, 2014 
  26. «The Official Swiss Charts and Music Community: Awards (Madonna; 'Something to Remember')»։ IFPI Switzerland. Hung Medien։ Վերցված է March 9, 2014 
  27. «British album certifications – Madonna – Something to Remember»։ British Phonographic Industry։ Վերցված է November 6, 2014  Select albums in the Format field. Select Platinum in the Certification field. Type Something to Remember in the "Search BPI Awards" field and then press Enter.
  28. «American album certifications – Madonna – Something to Remember»։ Recording Industry Association of America։ Վերցված է May 31, 2018  If necessary, click Advanced, then click Format, then select Album, then click SEARCH
  29. Trust Gary (December 12, 2016)։ «Ask Billboard: Madonna's Career Album Sales»։ Billboard։ Վերցված է December 12, 2016 
  30. David Barry (February 18, 2003)։ «Shania, Backstreet, Britney, Eminem and Janet Top All-Time Sellers»։ Music Industry News Network։ Արխիվացված է օրիգինալից September 3, 2009-ին։ Վերցված է September 21, 2011 
  31. «IFPI Platinum Europe Awards – 1997»։ International Federation of the Phonographic Industry։ Վերցված է November 6, 2014 
  32. «El reinado de Madonna a través de sus discos»։ Univision (Spanish)։ Univision Communications։ էջ 11։ Արխիվացված է օրիգինալից August 6, 2013-ին։ Վերցված է February 6, 2013 


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]