Somebody Else

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Somebody Else»
«Somebody Else» սինգլի շապիկը (The 1975, 2016)
The 1975սինգլը
«I Like It When You Sleep, for You Are So Beautiful yet So Unaware of It» ալբոմից
ԹողարկվածՓետրվարի 15, 2016 (2016-02-15)
Ձայնագրված2015
ԺանրՍինթ փոփ[1][2], էլեկտրոնային երաժշտություն[3]
Տևողություն5:47
Լեյբլ
Պրոդյուսեր
  • Մեթյու Հիլի
  • Ջորջ Դենիել
  • Մայք Քրոսի
The 1975-ի սինգլների ժամանակագրություն
«Ugh!»
(2016)
«Somebody Else»
(2016)
«The Sound»
(2016)
«Somebody Else» ՅուԹյուբում

«Somebody Else», անգլիական The 1975 ռոք խմբի երգ նրանց երկրորդ՝ «I Like It When You Sleep, for You Are So Beautiful yet So Unaware of It» (2016) ստուդիական ալբոմից։ Այն թողարկվել է որպես սինգլ 2016 թվականի փետրվարի 15-ին[4]։ Երգը՝ զբաղեցնելով Alternative Songs չարթի հինգերորդ հորիզոնականը, դարձել է խմբի՝ այս չարթում բարձրագույն դիրք զբաղեցրած սինգլը[5]։ Այն նաև զբաղեցրել է Միացյալ Թագավորության չարթի 55-րդ և Ավստրալիայի՝ 34-րդ հորիզոնականները։ NME-ն անվանել է այն 2016 թվականի երկրորդ լավագույն երգ[6]։ Pitchfork-ն ընդգրկել է երգն իր «2016 թվականի 100 լավագույն երգ» ցանկի 74-րդ հորիզոնականին[7]։ Այն ընդգրկվել է նաև 2016 թվականի «Գրեթե տասնյոթ» ֆիլմի սաունդթրեքում։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Somebody Else» երգի երաժշտական տեսահոլովակը նկարահանվել է Թիմ Մաթիայի կողմից և թողարկվել է 2016 թվականի հուլիսի 7-ին[8]։ Տեսահոլովակի սկզբի տեսաշարը հիշեցնում է Դեյվիդ Լինչի «Ճագարներ» կարճամետրաժ ֆիլմը։ Գլխավոր վոկալիստ Մեթի Հիլին մտնում է սենյակ ծաղրածուի գրիմով, որը մինչ այդ օգտագործվել է «A Change of Heart» երգի տեսահոլովակում, իսկ մյուս Մեթին նստած է բազմոցին, փաթաթված վիճակում: Ինչպես «Ճագարներ» ֆիլմում, այդպես էլ տեսահոլովակում Հիլիի գործողություններն ուղեկցվում են հետկադրային ծիծաղով, ծափահարություններով և բացականչություններով։ Նա մաքրում է ծաղրածուի գրիմը, նստում է բազմոցին և խոսում բացառապես անընթեռնելի ձայնով մյուս Մեթիի հետ, նախքան կրկին հեռանալը։

Երբ երգը սկսվում է, տեսանյութը փոխում է իր տոնը, անցնելով գունավոր կադրերի: Հիլին, որի սիրտը կոտրված է, փորձում է միայնակ վերապրել գիշերը՝ լացելով, խմելով, պարելով և, ի վերջո, մեքենայի հետևի նստատեղում սեռական հարաբերությունների մեջ մտնելով մերկապարուհու հետ։ Վերջին մոտ, Հիլին գիտակցության է գալիս և հասկանում է, որ այլ մարդկանց հետ փոխազդեցությունները զգայապատրանքներ էին, և այդ մարդկանց մեծ մասը նրա պատճեններն են (մերկապարուհու դեպքում պարզվում է, որ Մեթին շոյում էր իր սեփական դեմքն ու կուրծքը)։ Տեսահոլովակը հիմնված է Հիլիի գրած պատմության վրա[8][9][10]։

Չարթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաբաթական չարթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարթ (2016–17) Բարձրագույն
դիրք
Ավստրալիա ARIA[11] 34
Իռլանդիա IRMA[12] 70
Շոտլանդիա Scottish Singles Top 40[13] 29
Մեծ Բրիտանիա UK Singles Chart[14] 55
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Bubbling Under Hot 100 Singles (Billboard)[15] 20
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Adult Pop Songs (Billboard)[16] 28
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Alternative Songs (Billboard)[5] 5
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hot Rock Songs (Billboard)[17] 8
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Rock Airplay (Billboard)[18] 10

Տարեվերջյան չարթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարթ (2016) Դիրք
US Hot Rock Songs (Billboard)[19] 41
Chart (2017) Position
US Alternative Songs (Billboard)[20] 28
US Hot Rock Songs (Billboard)[21] 50
US Rock Airplay (Billboard)[22] 32

Հավաստագրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Ավստրալիա (ARIA)[23] Gold 35 000^
Մեծ Բրիտանիա (BPI)[24] Platinum 600 000^
ԱՄՆ (RIAA)[25] Gold 500 000^

^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա:
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Sound of Somebody Else: How the 1975 Are Changing Music - Atwood Magazine»։ 2 January 2018 
  2. Murphy Connor (28 February 2016)։ «The 1975 Channels the ’80s Through Synth-Pop and Groove»։ The Heights։ Վերցված է 19 February 2017 
  3. Renshaw David (2016-02-16)։ «The 1975 preview second album with new song ‘Somebody Else’ – listen»։ NME (NMEԱրխիվացված օրիգինալից 2016-02-16-ին։ Վերցված է 2017-02-20 
  4. «The 1975 on Twitter»։ Twitter։ Վերցված է 19 February 2017 
  5. 5,0 5,1 The 1975 Album & Song Chart History Billboard Alternative Songs for The 1975. Ստուգվել է 4 May 2017.
  6. «NME's Songs Of The Year 2016»։ NME։ 26 November 2016։ Վերցված է 20 February 2017 
  7. «The 100 Best Songs of 2016»։ Pitchfork։ 12 December 2016։ Վերցված է 15 August 2017 
  8. 8,0 8,1 Legaspi Althea (7 July 2016)։ «Watch the 1975's Introspective New 'Somebody Else' Video»։ Rolling Stone։ Վերցված է 19 February 2017 
  9. Denham Jess (7 July 2016)։ «The 1975 new video for 'Somebody Else' sees Matt Healy have sex with himself»։ The Independent։ Վերցված է 19 February 2017 
  10. Britton Luke Morgan (8 July 2016)։ «Watch The 1975's Matt Healy have sex with himself in new 'Somebody Else' video»։ NME։ Վերցված է 19 February 2017 
  11. Australian-charts.com — The 1975 — Somebody Else. ARIA Top 50 Singles. Hung Medien. Ստուգվել է 19 February 2017.
  12. "Chart Track: Week 8, 2016". Irish Singles Chart. Ստուգվել է 19 February 2017.
  13. Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company. Ստուգվել է 19 February 2017.
  14. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company. Ստուգվել է 19 February 2017.
  15. The 1975 Album & Song Chart History Billboard Bubbling Under Hot 100 for The 1975. Ստուգվել է 19 February 2017.
  16. The 1975 Album & Song Chart History Billboard Adult Pop Songs for The 1975. Ստուգվել է 30 June 2017.
  17. The 1975 Album & Song Chart History Billboard Hot Rock Songs for The 1975. Ստուգվել է 19 February 2017.
  18. The 1975 Album & Song Chart History Billboard Rock Airplay for The 1975. Ստուգվել է 22 December 2017.
  19. «Hot Rock Songs – Year-End 2016»։ Billboard։ Վերցված է 26 May 2020 
  20. «Alternative Songs – Year-End 2017»։ Billboard։ Վերցված է 22 December 2017 
  21. «Hot Rock Songs – Year-End 2017»։ Billboard։ Վերցված է 22 December 2017 
  22. «Rock Airplay Songs – Year-End 2017»։ Billboard։ Վերցված է 22 December 2017 
  23. «ARIA Charts – Accreditations – 2018 Singles»։ Australian Recording Industry Association 
  24. «British single certifications – 1975 – Somebody Else»։ British Phonographic Industry։ Վերցված է 23 February 2020 
  25. «American single certifications – The 1975 – Somebody Else»։ Recording Industry Association of America  If necessary, click Advanced, then click Format, then select Single, then click SEARCH