Slide Away

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Slide Away»
«Slide Away» սինգլի շապիկը (Մայլի Սայրուս, 2019)
Մայլի Սայրուսի սինգլը
«She Is Miley Cyrus[1]» ալբոմից
Թողարկված16 օգոստոսի, 2019
Ֆորմատթվային ներբեռնում, սթրիմինգ
ԺանրՓոփ[2]
ԵրգահանՄայլի Սայրուս, Ալմա, Էնդրյու Ուայաթ և Mike Will Made It
Տևողություն3:53
ԼեյբլRCA Records
ՊրոդյուսերԷնդրյու Ուայաթ
Մայլի Սայրուսի սինգլների ժամանակագրություն
«On a Roll»
(2019)
«Slide Away»
(2019)
«Don't Call Me Angel»
(2019)
"Slide Away" ՅուԹյուբում

«Slide Away», երգ՝ ձայնագրված ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսի կողմից։ Որպես սինգլ թողարկվել է 2019 թվականի օգոստոսի 16-ին RCA Records լեյբլում[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Slide Away» սինգլը ունի 3 րոպե և 53 վայրկյան տևողություն։ Երգը գրել է Մայլի Սայրուսը ամերիկացի երաժիշտ Էնդրյու Ուայեթի և ֆինն երգչուհի Ալմայի հետ[4][5]։ Թրեքում համադրվում են «snappy» ռիթմի «հիփ հոփ ոճի հարվածները, կիթառը, արագ լարային գործիքները և բազմաշերտ սեմփլները»[6][7]։ Երգի գործիքավորումը համեմատել են 1990-ականների բրիտանական երաժշտության հետ, «երբ բոլորը նվագում էին jet ժանրերում՝ սեմփլներով», ներառյալ՝ «Tender» (Blur) և «Bitter Sweet Symphony» (the Verve) երգերը։ Ինչը հստակ հակադրություն է կազմում՝ «Սայրուսի վերջին երեք երգերի»՝ Bangerz (2013), Miley Cyrus & Her Dead Petz (2015) և Younger Now (2017) հնչողության հետ[6]։

Լիրիկան բնութագրվում է որպես «շատ ավելի ինտրոսպեկտիվ [և] մռայլ», քան «ֆան» թրեքները, որոնք թողարկվել են նրա ապագա She Is Miley Cyrus (2019) ալբոմից[8]։ Երգի թողարկումը կապում են Սայրուսի և իր ամուսնու՝ Լիամ Հեմսվորթի հետ բաժանումով, որի մասին հայտարարվել էր 2019 թվականի օգոստոսի 11-ին[9]։ Համարվում է, որ «move on, we’re not seventeen / I’m not who I used to be» («շարժվիր, մենք 17-ամյա չենք / Ես այն չեմ, ինչ եղել եմ առաջ») տողում ակնարկվում է նրանց առաջին հանդիպումը Վերջին երգը (2010) ֆիլմի նկարահանումների ժամանակ, իսկ՝ «so won’t you slide away / back to the ocean, I’ll go back to the city lights» («այնպես որ դուք տեղից չեք շարժվի/ հետ օվկիանոսի մոտ, ես կվերադառնամ քաղաքային լույսերի հետ») տողը, իբրև թե շոշափում է նրանց աշխարհի տարբեր կողմերում գտնվելու հարցը (Սայրուսի Լոս Անջելեսում գտնվելը և Հեմսվորթի՝ Ավստրալիայում սերֆինգով զբաղվելը) բաժանման մասին հայտարարությունից հետո[10]։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործությունը, հիմնականում դրական է ընդունվել երաժշտական մասնագետների և տեսաբանների կողմից։ Բոնի Շթիրնբերգը՝ Billboard ամսագրից, բնութագրել է երգը որպես «էմոցիոնալ ինքնառեֆլեքսի երեք ու կես րոպե, որը, թվում է, արտացոլում է դրամաներն իր անձնական կյանքում»[7]։ Բրիտանի Վինսենթը MTV News-ից մեկնաբանել է, որ «դժվար է բացառել վիշտը»՝ լիրիկայի ընկալով համատեքստում, բայց դրական է արձագանքել՝ «հնչողության գեղեցկության» վերաբերյալ[8]։ Քրեյգ Ջենքինսը՝ Vulture ամսագրից գրել է, որ երգի տեքստը «զուտ նրա համար է, որպեսզի իմանանք, թե ինչպես քչացնել կորուստները և առաջ շարժվել», և հրաժարվել «վրեժխնդիր կամ բուլվարային» լինելուց և որ այդպիսի ձայնագրությունը «համապատասխանում է Սայրուսի ձայնին», «դրդելով նրան, բայց չճնշելով»[6]։ Vulture ամսագրի տվյալներով երգը սեպտեմբերին ներառվել է տարվա լավագույն երգերի «Best Songs of 2019 (So Far)» ցանկի մեջ[11]։

Երաժշտական տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնական լիրիք տեսահոլովակը թողարկվել 2019 թվականի օգոստոսի 16-ին երգչուհու You Tube-ի կայքէջով[12]։ «Slide Away» երգի պաշտոնական տեսահոլովակը, որ նկարահանել է Ալեքսանդր Մուրսը, թողարկվել է 2019 թվականի սեպտեմբերի 6-ին[13][14]։

Համերգային կատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սայրուսը կատարել է «Slide Away» երգը MTV Video Music Awards մրցանակաբաշխության ժամանակ, որն անցկացվել է օգոստոսի 26-ին Նյու Ջերսի նահանգի Նյուարք քաղաքում[15], սակայն ավելի վաղ՝ հուլիսին նա ասել էր, որ այդտեղ չի երգելու[16]։ Բայց ելույթները հաջող են անցել և ստացել են քննադատների բարձր գնահատականները[17][18][19]։

Ձայնագրման մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Tidal ամսագրի տվյալների[20]։

  • Մայլի Սայրուս — վոկալ, համահեղինակ
  • Բրենդոն Բոսթ — ձայնային ինժեների օգնական
  • Mike Will Made It — պրոդյուսեր, համահեղինակ
  • Թոմ Էլմհիրսթ — միքսացման ձայնային ինժեներ
  • Դեյվ Քաթչ — մասթերինգ ինժեներ
  • Ալմա — համահեղինակ
  • Յակոբ Մանք — ինժեներ
  • Էնդրյու Ուայաթ — պրոդյուսեր, համահեղինակ

Հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ (2019) Ամենաբարձր
հորիզոնական
Ավստրալիա ARIA[21] 15
Ավստրիա Ö3 Austria Top 75[22] 49
Բելգիա Ultratip Flanders[23] 1
Բելգիա Ultratip Wallonia[24] 29
Կանադա Canadian Hot 100[25] 28
Չեխիա Singles Digitál Top 100[26] 18
Գերմանիա Media Control AG[27] 67
Հունաստան (IFPI)[28] 21
Հունգարիա Single Top 10[29] 25
Հունգարիա Stream Top 40[30] 27
Իռլանդիա (IRMA)[31] 25
Նոր Զելանդիա (Recorded Music NZ)[32] 12
Նորվեգիա (VG-lista)[33] 28
Լեհաստան Polish Airplay Top 20[34] 46
Պորտուգալիա (AFP)[35]
Շոտլանդիա Scottish Singles Top 40[36] 16
Սլովակիա IFPI[37] 93
Սլովակիա Singles Digitál Top 100[38] 11
Շվեդիա (Sverigetopplistan)[39] 1
Շվեյցարիա Schweizer Hitparade[40] 20
Միացյալ Թագավորություն UK Singles Chart[41] 40
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Billboard Hot 100[42] 47

Հավաստագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Ավստրալիա (ARIA)[43] Platinum 70 000^
Նոր Զելանդիա (RIANZ)[44] Gold 15 000*

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Թողարկման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջան Ամսաթիվ Ֆորմատ Լեյբլ Հղում
Տարբեր 16 օգոստոսի, 2019 RCA [4]
Իտալիա 13 սեպտեմբերի, 2019 Contemporary hit radio Sony [45]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կաղապար:Cite
  2. Brandle, Lars (2019 թ․ օգոստոսի 16). «Normani Leads a Dance Party in the Streets Of L.A. in 'Motivation' Video: Watch». Billboard. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 23-ին. «On a busy night for pop releases, with Taylor Swift and Miley Cyrus also dropping new tunes...»
  3. Minsker, Evan (2019 թ․ օգոստոսի 16). «Miley Cyrus Drops New Song "Slide Away": Listen». Pitchfork. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 16-ին.
  4. 4,0 4,1 «Slide Away / Miley Cyrus». Tidal. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 16-ին.
  5. MacKelden, Amy (2019 թ․ օգոստոսի 16). «Miley Cyrus Seems to Address Liam Hemsworth Split in New Single "Slide Away"». Harper's Bazaar. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
  6. 6,0 6,1 6,2 Jenkins, Craig (2019 թ․ օգոստոսի 16). «Taylor and Miley Tell Two Tales of Love and Loss on 'Lover' and 'Slide Away'». Vulture. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
  7. 7,0 7,1 Stiernberg, Bonnie (2019 թ․ օգոստոսի 16). «Miley Cyrus Releases New Song 'Slide Away': Stream It Now». Billboard. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 16-ին.
  8. 8,0 8,1 Vincent, Brittany (2019 թ․ օգոստոսի 16). «Miley Cyrus Laments Lost Love on Surprise Song 'Slide Away'». MTV News. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
  9. Close, Paris (2019 թ․ օգոստոսի 16). «Miley Cyrus Drops Breakup Song 'Slide Away' After Liam Hemsworth Split». iHeartRadio. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
  10. Bailey, Alyssa (2019 թ․ օգոստոսի 16). «Miley Cyrus' New Song 'Slide Away' Addresses Her and Liam Hemsworth's Split». Elle. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
  11. Vulture Editors (2019 թ․ սեպտեմբերի 5). «The Best Songs of 2019 (So Far)». Vulture. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 6-ին. {{cite web}}: |author= has generic name (օգնություն)
  12.  «Miley Cyrus - Slide Away (Audio)»
  13. Holub, Christian (2019 թ․ սեպտեմբերի 6). «Watch Miley Cyrus as a dissatisfied party girl in new 'Slide Away' music video». Entertainment Weekly. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 6-ին.
  14. Rowley, Glenn (2019 թ․ սեպտեմբերի 6). «Miley Cyrus Sheds the Party Life in Stunning 'Slide Away' Video: Watch». Billboard. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 6-ին.
  15. Runtagh, Jordan (2019 թ․ օգոստոսի 26). «Miley Cyrus to Perform at MTV VMAs in First Public Appearance Since Liam Hemsworth Split». People. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
  16. Luu, Christopher (2019 թ․ հուլիսի 26). «Miley Cyrus Is Using the Comments Section to Clap Back at the VMAs». InStyle. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  17. «Song You Need to Know: Miley Cyrus, 'Slide Away'». Rolling Stone. 2019 թ․ օգոստոսի 16. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
  18. «Miley Cyrus 'Isn't Trying to Hurt' Liam Hemsworth With 'Slide Away'». W Magazine. 2019 թ․ օգոստոսի 21. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
  19. «Miley Cyrus Performs Break-Up Ballad 'Slide Away' at MTV VMAs — Watch». TV Line. 2019 թ․ օգոստոսի 26. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
  20. «Slide Away / Miley Cyrus». Tidal. 2019 թ․ օգոստոսի 16. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 16-ին.
  21. Australian-charts.com — Miley Cyrus — Slide Away. ARIA Top 50 Singles. Hung Medien. Ստուգվել է September 7, 2019.
  22. Miley Cyrus — Slide Away Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien. Ստուգվել է August 29, 2019.
  23. Ultratop.be — Miley Cyrus — Slide Away (նիդեր.). Ultratip. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է September 21, 2019.
  24. Ultratop.be — Miley Cyrus — Slide Away (ֆր.). Ultratip. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է September 21, 2019.
  25. Miley Cyrus Album & Song Chart History Canadian Hot 100 for Miley Cyrus. Ստուգվել է August 27, 2019.
  26. ČNS IFPI (չեխ.). Hitparáda – Digital Top 100 Oficiální. IFPI Czech Republic. Note: insert 201937 into search. Ստուգվել է September 17, 2019.
  27. Miley Cyrus - Slide Away (գերմ.). Charts.de. Media Control. Ստուգվել է August 23, 2019.
  28. «Official IFPI Charts Digital Singles Chart (International) Week 36 2019». IFPI Greece. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 22-ին.
  29. Archívum — Slágerlisták — MAHASZ — Magyar Hanglemezkiadók Szövetsége (հունգարերեն). Single (track) Top 10 lista. Magyar Hanglemezkiadók Szövetsége. Ստուգվել է September 19, 2019.
  30. "Archívum – Slágerlisták – MAHASZ" (հունգարերեն). Stream Top 40 slágerlista. Magyar Hanglemezkiadók Szövetsége. Проверено August 30, 2019.
  31. «IRMA – Irish Charts». Irish Recorded Music Association. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 24-ին.
  32. «NZ Top 40 Singles Chart». Recorded Music NZ. 2019 թ․ սեպտեմբերի 9. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.
  33. «VG-lista – Topp 20 Single uke 36, 2019». VG-lista. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.
  34. Listy bestsellerów, wyróżnienia: Związek Producentów Audio-Video. Polish Airplay Top 20. ZPAV. Ստուգվել է October 21, 2019.
  35. "Portuguesecharts.com – Miley Cyrus – Slide Away". AFP Top 100 Singles. Retrieved September 4, 2019.
  36. Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company. Ստուգվել է August 24, 2019.
  37. SNS IFPI (սլովակ.). Hitparáda — RADIO TOP100 Oficiálna. IFPI Czech Republic. Примечание: вставьте в строку поиска 201939. Ստուգվել է October 1, 2019.
  38. SNS IFPI (սլովակ.). Hitparáda – Singles Digital Top 100 Oficiálna. IFPI Czech Republic. Note: insert 201934 into search. Ստուգվել է August 27, 2019.
  39. «Veckolista Heatseeker, vecka 35». Sverigetopplistan. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
  40. Miley Cyrus — Slide Away swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien. Ստուգվել է August 26, 2019.
  41. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company. Ստուգվել է September 14, 2019.
  42. Miley Cyrus Album & Song Chart History Billboard Hot 100 for Miley Cyrus. Ստուգվել է August 27, 2019.
  43. «ARIA Chart Watch #548». auspOp. 2019 թ․ հոկտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 26-ին.
  44. «New Zealand single certifications – Miley Cyrus – Slide Away». Recorded Music NZ. Վերցված է October 19, 2019-ին.
  45. «Miley Cyrus "Slide Away" | (Radio Date: 13/09/2019)». radiodate.it.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]