Bitter Sweet Symphony

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Bitter Sweet Symphony»
The Verveսինգլը
«Urban Hymns» ալբոմից
Թողարկված16 հունիսի 1997
3 մարտի 1998 (ԱՄՆ)
ՖորմատCD, 12"
Ժանրբրիտ փոփ
փսիխոդելիկ երաժշտություն
ԵրգահանՄիք Ջագգեր, Richard Ashcroft? և Քիթ Ռիչարդս
Տևողություն5:58 (ալբոմային տարբերակ)
4:33 (ռադիո տարբերակ)
ԼեյբլHut Records
ՊրոդյուսերՄարտին "Youth" Գլովեր, The Verve
The Verve-ի սինգլների ժամանակագրություն
«History»
(1995)
«Bitter Sweet Symphony»
(1997)
«The Drugs Don't Work»
(1997)
 Bitter Sweet Symphony

«Bitter Sweet Symphony», The Verve բրիտանական ռոք խմբի երգը։ Այն թողարկվել է որպես 1997 թվականի Urban Hymns երրորդ ստուդիական ալբոմի առաջին սինգլ և բարձրացել է UK Singles Chart-ի երկրորդ հորիզոնական[1]։

«Bitter Sweet Symphony» երգում օգտագոչծվել է սեմփլը, որը վերցրել են Էնդրյու Օրհեմի նվագախմբի՝ The Rolling Stones խմբի 1965 թվականի The Last Time երգի ինտերպրետացիայից։ The Verve և ամերիկյան «ABKCO Music» ընկերության միջև դատական վեճից հետո ստեղծագործության հեղինակներ են ճանաչվել Ռիչարդ Էշքրոֆթը, Միք Ջագերը և Քիտ Ռիչարդսը։

1999 թվականին՝ խմբի անկումից հետո, Էշքրոֆթն այս երգը օգտագործում է իր անհատական համերգների ժամանակ։

Հեղինակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած երգի ողջ տեքստը գրել է Ռիչարդ Էշքրոֆթը, նվագախմբային հարմոնիան փոխառվել է Դևիդ Ուիթաքերի հեղինակության «The Last Time» ստեղծագործության սիմֆոնիկ տարբերակից։ Հենց այդ ստեղծագործությունն է 1965 թվականին կատարել The Rolling Stones[2]։

Սկզբնապես The Verve խումբը պայմանավորվել է 5 նոտայից բաղկացած սեմփլի օգտագործման մասին, սակայն «ռոլլինգների» նախկին մենեջեր Ալեն Քլեյնը (որին էին պատկանում խմբի հեղինակային իրավունքները մինչև 1970-ական թվականները) հայտարարեց, որ խումբը խախտել է պայմանագիրը և օգտագործել է մեծ հարմոնիա[3]։ Քլեյնը (իր ABKCO Records ընկերության միջոցով) հայց ներկայացրեց, որի արդյունքում The Verve-ի ստեղծագործության արդյունքները անցնում էին նրան, իսկ հեղինակներն էին դառնում «Ջագեր, Ռիչարդս, Էշքրոֆթ»[4]։

The Verve-ի բասկիթառահար. Սայմոն Ջոնս. «Սկզբում մեզ տեղեկացրին, որ հոնորարի բաժանումը պետք է լինի 50-50, սակայն հետո նրանք տեսան, թե ձայնագրությունն ինչ հաջողություններ է գրանցում։ Նրանք զանգեցին և ասացին. «Մենք ցանկանում ենք 100 տոկոսը կամ հանում ենք այն խանութներից, դուք այլ տարբերակ չունեք »»[5]։

Սինգլի երգացանկը տարբեր երկրներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարթ Բարձրագույն հորիզոնական
Australian Singles Chart
11
Austrian Singles Chart
15
Belgium Singles Chart (Vl)
21
Belgium Singles Chart (Wa)
18
Canadian RPM Singles Chart
5
Canadian RPM Alternative 30
1
Dutch Singles Chart
14
Finnish Singles Chart
6
French Singles Chart
16
Irish Singles Chart
3
New Zealand Singles Chart
15
Norwegian Singles Chart
9
Swedish Singles Chart
10
Swiss Singles Chart
15
UK Singles Chart
2
US Billboard Hot 100
12
US Billboard Modern Rock Tracks
4

Չարթեր տարվա ավարտին

Չարթ (1998) Հորիզոնական
U.S. Billboard Hot 100[6] 79
Canadian RPM Alternative 30[7] 27

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «the official charts». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 16-ին.
  2. «DAVID SINCLAIR WHITAKER: Sweet Symphony». Sound on sound (անգլերեն). PB Associates. Վերցված է 2015 թ․ մարտի 26-ին.
  3. «Bitter Sweet Symphony: the controversy» (անգլերեն). thevervelive.com. 2005 թ․ մայիսի 1. Վերցված է 2015 թ․ մարտի 26-ին.
  4. Prato, Greg. «The Verve - Bittersweet Symphony». Allmusic (անգլերեն). Վերցված է 2015 թ․ մարտի 26-ին.
  5. Powell, Betsy. «Bitter, Sweet Success» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 26-ին.
  6. «Billboard Top 100 - 1998». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 28-ին.
  7. «Rock/Alternative - Volume 68, No. 12, December 14, 1998». RPM. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 18-ին.