Seven Nation Army

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Seven Nation Army»
«Seven Nation Army» սինգլի շապիկը (The White Stripes, )
The White Stripesսինգլը
«Elephant» ալբոմից
ԹողարկվածԱպրիլի 21, 2003
ՖորմատCD
ԺանրԱլտերնատիվ ռոք
ԵրգահանՋեք Ուայթ
Տևողություն3:52
Լեյբլ
  • XL Recordings
  • V2 Records
ՊրոդյուսերՋեք Ուայթ

«Seven Nation Army» (կամ «7 Nation Army», թարգմանաբար՝ «Յոթ ազգերի բանակ»), ամերիկյան ալտերնատիվ ռոք The White Stripes խմբի երգը, որը գրել է խմբի վոկալիստ և կիթառահար Ջեք Ուայթը։ 2003 թվականի գարնանը թողարկված իրենց չորրորդ ստուդիական «Elephant» ալբոմի սինգլն է։

Երգն հայտնի է իր կիթառային ռիֆֆով։ Համարվում է 2000 թվականների լավագույն երգերից՝ ընդունվելով հանդիսատեսի և մամուլի կողմից։ «Seven Nation Army»֊ն նաև հայտնի է սպորտային և քաղաքական իրադարձություններում։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

CD
# ԱնվանումՀեղինակ(ներ) Տևողություն
1. «Seven Nation Army»  Ջեք Ուայթ 3:52
2. «Good to Me»  Բրենդան Բենսոն, Ջեյսոն Ֆոլքներ 2:06
3. «Black Jack Davey»    5:06
7"
# ԱնվանումՀեղինակ(ներ) Տևողություն
1. «Seven Nation Army»  Ջեք Ուայթ 3:52
2. «Good to Me»  Բրենդան Բենսոն, Ջեյսոն Ֆոլքներ 2:06

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Seven Nation Army» երգի տեսահոլովակը նկարահանել են Ալեքս Կորտեսը և Մարտին Ֆուժրոլեմը։ Տեսահոլովակը կան անընդհատ գնացող կալեդոսկոպի հայելիների տեսքով՝ սև, կարմիր և սպիտակ եռանկյուններ։ Նրանցից մի քանիսը պարունակում են Ջեքի և Մեգի խաղերը, ինչպես նաև քայլող կմախքներ և փղեր։ Տեսանյութը արագանում և դանդաղում է երգի տեմպի հետ միասին, և պարունակում է մի շարք էֆեկտներ։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը եղել է Billboard ամսագրի Modern Rock Tracks֊ի առաջին հորիզոնականում, և պահպանել է իր դիրքը 38 շաբաթ շարունակ[1]։«Seven Nation Army» երգը ստացել է «Գրեմմի» մրցանակ «լավագույն ռոք երգ» անվանակարգում[2], նաև «ոսկե» սկավառակ Գերմանիայում[3]։

Երգը զբաղեցրել է 6֊րդ հորիոնականը Rolling Stone ամսագրի «2000-ականների լավագույն 100 երգերը» և 21֊րդ հորիզոնականը «լավագույն 100 կիթառային երգեր» ցանկերում[4]։ «Seven Nation Army»֊ն զբաղեցրել է 8֊րդ հորիզոնականը «Q» ամսագրի նմանատիպ լավագույն կիթառային երգերի ցանկում, ինչպես նաև գտնվել է NME ամսագրի երկու ցանկերում՝ «Տասնամյակի 50 լավագույն երգեր (1996֊2006)», որտեղ այն զբաղեցրել է 5֊րդ հորիզոնականը[5] և «Վերջին 15 տարվա 150 լավագույներգեր», որտեղ այն զբաղեցրել է 23֊րդ հորիզոնականը[6]։

Ֆուտբոլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը սկսեցին երգել բելգիական «Բյուրգգե» ակումբի երկրպագուները Չեմպիոնների լիգայի ժամանակ։ Առաջին անգամ երգել են իտալական «Միլան» ֆուտբոլային ակումբի դեմ խաղի ժամանակ։ Սակայն «Seven Nations Army» երգը հայտնի դարձավ 2006 թվականի Աշխարհի առաջնության ժամանակ, որտեղ այն երգում էին Իտալիայի հավաքականի երկրպագուները։ Ըստ կանոնի, հաղթանակի համար հավաքականը պետք է խաղա յոթ խաղ և պետք է հաղթի բոլոր խաղերում։ Չնայած որ Իտալիայի հավաքականը մեկ խաղ ոչ-ոքի էր անցկացրել, սակայն հաղթել էր աշխարհի առաջնությունը[7]։ Նաև «Seven Nations Army»֊ն երգել են 2012 և 2016 թվականների Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ժամանակ՝ ամեն խփած գոլից հետո։ Երգը նաև լսվում է Բավարիայի և Ատլետիկո Մադրիդի մարզադաշտերում՝ տան տերերի խփած գոլից հետո[8]։

Օգտագործումը փոփ մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երգը օգտագործվել է «Ինքնասպանների ջոկատ» ֆիլմի տեսարաններից մեկում։
  • Երգի The Glitch Mob խմբի ռեմիքս տարբերակը համարվում է «Կոբրայի վերածնունդը 2» ֆիլմի հիմնական սաունդթրեքերից։
  • Այդ նույն ռեմիքսը լսվել է Battlefield 1 տեսախաղի առաջին թրեյլերում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Seven Nation Army - The White Stripes». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 19-ին.
  2. «46th Annual Grammy Awards». Grammy. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 19-ին.
  3. «Gold-/Platin-Datenbank». BVMI. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 19-ին.
  4. «Rolling Stone's 100 Greatest Guitar Songs Of All Time». Stereogum. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 19-ին.
  5. «The Greatest Tracks Of The Decade 1996 – 2006». Rocklist.net. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 19-ին.
  6. «150 Best Tracks of the Past 15 Years». NME. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 19-ին.
  7. Истории создания известных песен: Seven Nation Army
  8. «MSC magnifica plays seven nation army during Hamburg's "harbour-birthday" celebration on May 9th 2014».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]