Serbia Strong

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Karadžić, Lead Your Serbs»
ի երգը
Թողարկված1993
ԺանրՏուրբո-ֆոլկ
Լեզուսերբերեն
Տևողություն3:38
ՀեղինակŽeljko Grmuša

Strong Serbia (սերբ.՝ Србија јака), մականուն է, տրված Հարավսլավիայի պատերազմների[1] սերբ նացիոնալիստական, անտիխորվաթական և անտիբոսնիական (անտիմուսուլմանական) քարոզչական երաժշտական տեսահոլովակին[2][3][4][5]։ Երգը տարածվել է որպես մեմ, աշխարհի ծայրահեղական և ալտերնատիվ իրավունքների խմբերում, որը մատնանշում ու պաշտպանում է մուսուլմանների կրոնական մաքրումը[2][3][6]։

Երգը բնօրինակում անվանվել է «Karadžić, Lead Your Serbs» (սերբ.՝ Караџићу, води Србе своје), նկատի ունենալով բոսնիացի սերբերի զինվորական առաջնորդ և դատապարտված ռազմական հանցագործ Ռադովան Կարաջիչին։ Այն հայտնի է նաև «Աստված սերբ է և նա կպաշտպանի մեզ» (սերբ.՝ Бог је Србин и он ће нас чувати)[a] և «Հեռացրեք Քեբաբը»[2][3]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ականների միջէթնիկական պատերազմների գագաթնակետին, որոնք ցրեցին Հարավսլավիան, 1993 թվականին ձայնագրվեց «Karadžiću, vodi Srbe svoje» անգլ.՝ "Karadžić, Lead Your Serbs" երգը[2][7]։ Երգը ստեղծվել է պատերազմներից մեկի ժամանակ, որպես սերբական ուժերի համար բարոյահոգեբանկան մեղեդի[7]։ Երգի տեսահոլովակում մեղեդին կատարում են չորս տղամարդ՝ սերբական պարագլուխների համազգեստով մի վայրում, որտեղի ֆոնին լեռնային տեղանքն է[2]։ Համացանցում տարածված տեսանյութի կեղծված տարբերակում ներկայացված են պատերազմի ժամանակ սերբերի կողմից կառավարվող[8] ճամբարներում գերեվարված մուսուլման գերիների կադրերը[9]։

Երգի որոշ հատվածներ փորձում են իրենց հակառակորդների մեջ նախազգուշացում առաջացնել «Գայլերը գալիս են. զգուշացե՛ք, ուստաշներ և թուրքեր» տողերով։ Երգում օգտագործվում են նվաստացուցիչ տերմիններ, օրինակ՝ «Ուստաշ»՝ ի նկատի ունենալով ծայրահեղ նացիոնալիստ և ֆաշիստ խորվաթ մարտիկներին, իսկ «թուրքերը»՝ բոսնիացիների համար, բառերով, որոնք զգուշացնում են, որ սերբերը[10]՝ Ռադովան Կարաջիչի գլխավորությամբ, գալիս են իրենց հետևից[2][2][3][3][5][9][9]։

Երգի բովանդակությունը նշում է սերբ մարտիկներին և բոսնիացիների և խորվաթների սպանությունները բոսնիացի սերբերի առաջնորդ Ռադովան Կարաջիչի հետ միասին պատերազմի ժամանակ, ով 2016 թվականի մարտի 24-ին, Բոսնիայի պատերազմի (հարավսլավական պատերազմների մաս) ժամանակ մեղավոր էր ճանաչվել բոսնիացի մուսուլմանների դեմ ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների մեջ։ Կարաջիչը դատապարտվել է «հալածանքի, բնաջնջման, արտաքսման, բռնի տեղափոխման և սպանության համար՝ կապված բոսնիացի մուսուլմաններին և խորվաթներին սերբական ուժերի կողմից հավակնող գյուղերից դուրս մղելու իր արշավի հետ»[2][9][11]։ 2019 թվականի մարտի 20-ին նրա վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ 40 տարվա ազատազրկումը դարձել է ցմահ[12]։ Բոսնիայի պատերազմի ժամանակ երգը երթի օրհներգ էր նացիոնալիստ սերբ պարագլուխների համար (վերակենդանացած «չետնիկները»)[13]:

Երգը բազմիցս վերագրվել է տարբեր լեզուներով և պահպանել է իր ռազմատենչ ու հակաբոսնիական թեմաները[2]։ «Հեռացրեք քեբաբը». այսպես է կոչվում այն երգը, որն օգտագործում են ծայրահեղական իրավունքների կրողները[5]։

Համացանցի ժողովրդականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2006-ից 2008 թվականներին տեսահոլովակի բազմաթիվ խմբագրումներ, որոնք ի սկզբանե արված էին ծաղրական Četnovizija հեռուստաշոուի համար[14], տեղադրվեցին համացանցում, որտեղ 2000-ականների կեսերին մեմի բազմաթիվ պարոդիաներ ծաղրում էին տեսահոլովակը իր ագրեսիվ ջինգոիստական բնույթի համար։ Հայտնի է, որ ինտերնետի թուրք օգտատերերից մեկը ծաղրում էր սերբ նացիոնալիստների տրամադրությունները առցանց[2]՝ երգիծական անհամապատասխան բամբասանքով, որն ավարտվում էր «հեռացնել քեբաբը» արտահայտությամբ։ Չնայած, երգի սկզբնական նպատակը ռասիզմին ուղղված ծաղրանքն էր, այն կորավ, երբ երգը սովորական դարձավ ալտերնատիվ իրավունքներ կրողների դիսկուրսում[15]։

Մեմը հայտնի դարձավ Hearts of Iron IV-ի և Europa Universalis IV-ի երկրպագուների շրջանում, որոնք մեծ ռազմավարական համակարգչային խաղեր են՝ ստեղծված Paradox Interactive-ի կողմից[16][17], որտեղ այն վերաբերում էր խաղացողին, ով այս խաղերի շրջանակներում նպատակ ուներ հաղթել Օսմանյան կայսրությանը կամ այլ իսլամական ազգի[16]։ «Քեբաբ» բառն ի վերջո արգելվեց Paradox Interactive-ի պաշտոնական ֆորումներից՝ ալտերնատիվ և ծայրահեղական նացիոնալիստների կողմից դրա օգտագործման պատճառով[17]։ Քրայստչերչի մզկիթի հրաձգությունից անմիջապես հետո մեմը արգելվեց նաև Reddit համայնքներից, որոնք հիմնված էին Paradox Interactive խաղերի շուրջ[15]։

Երգի հանրաճանաչությունը ժամանակի ընթացքում բարձրացավ Արևմուտքում իրավական շատ խմբերի արմատական տարրերով[2][3]։ Երգն ավելի հայտնի է աշխարհի տերբեր այլ վայրերում, քան Բալկաններում[18][19][20]։ Նովիսլավ Ջաջիչը՝ երգի ենթադրյալ ակորդեոնահարը, այդ ժամանակվանից դարձել է լայն տարածում ունեցող 4chan մեմի կրողը և անվանվում է «Dat Face Soldier» կամ հենց այն «Հեռացրեք քեբաբը» պատկերը։ Ջաջիչը դատապարտվել է Գերմանիայում պատերազմի ժամանակ, 14 մարդու սպանության մեջ իր մասնակցության համար, որը հանգեցրել է 5 տարվա ազատազրկման, և 1997 թվականից՝ իր բանտարկությունից հետո, արտաքսվել այլ երկիր[2][2][3][4][4][21][22][22]։

Ակադեմիական հետազոտությունը պարզել է, որ 2018 թվականին Know Your Meme ստացված տվյալների բազայում «Հեռացնել քեբաբը»[23] կազմում էր յուրաքանչյուր համայնքի յուրաքանչյուր 200 գրառումից 1-ը քաղաքական մեմերի համար ընտրված տվյալների հավաքածուում։ «Հեռացնել քեբաբը» հատկապես տարածված էր Gab-ում, այն կայքէջում, որը «գրավում է աջակողմյան օգտատերերին, դավադրության տեսաբաններին, տրոլներին և ատելության խոսքի մեծ ծավալներին»[23]։

Քրայստչերչի մզկիթի հրաձգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր Զելանդիայի Քրայստչերչ քաղաքի Ալ Նուր մզկիթում և Լինվուդ իսլամական կենտրոնում 2019 թվականին տեղի ունեցած զանգվածային կրակոցների ժամանակ ավստրալացի հրաձիգ Բրենթոն Հարիսոն Տարանտը իր զենքերից մեկի վրա գրել է «Հեռացրեք քեբաբը» արտահայտությունը[2][3][21]։ Իր «The Great Replacement» մանիֆեստում (անունը ստացել է գրող Ռենո Քամյուի համանուն ֆրանսիական ծայրահեղական իրավունքի տեսության անվանումից), նա իրեն նկարագրում է որպես «կես դրույքով քեբաբ հեռացնող»։ Նա նաև ուղիղ եթեր է հեռարձակել իր մեքենայում երգը նկարահանելուց րոպեներ առաջ[2][5][24][25]։

Նկարահանումներից հետո YouTube-ից հեռացվել են ավելին քան մեկ միլլիոն դիտումներով տարբեր տեսահոլովակներ։ Դրանից հետո առցանց հարթակի օգտատերերը նորից ներբեռնել է մեղեդին` ասելով, որ դա «գրաքննության դեմ բողոքելու» համար է[26]։ Հրաձգությանը հաջորդած հարցազրույցում երգի գլխավոր երգիչ Ժելկո Գրմուշան ասել է. «Սարսափելի է այն, ինչ արեց այդ տղան Նոր Զելանդիայում, իհարկե, ես դատապարտում եմ այդ արարքը։ Ես ցավում եմ բոլոր այդ անմեղ մարդկանց համար։ Բայց նա սկսեց սպանելով, և նա դա կանի, անկախ նրանից, թե ինչ երգ է լսում»[7][18]։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ^ It is sometimes simply abbreviated to "God Is a Serb" (սերբ.՝ Бог је Србин, Կաղապար:IPA-sh).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Ծանոթագրություններ և նշումներ

  1. Doyle Gerry (15 March 2019)։ «New Zealand mosque attacker's plan began and ended online»։ Reuters։ Արխիվացված է օրիգինալից 15 March 2019-ին։ Վերցված է 16 March 2019 
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 Coalson Robert (15 March 2019)։ «Christchurch Attacks: Suspect Took Inspiration From Former Yugoslavia's Ethnically Fueled Wars»։ Radio Free Europe/Radio Liberty։ Վերցված է 15 March 2019 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 «Mosque shooter brandished material glorifying Serb nationalism»։ Al Jazeera English։ 15 March 2019։ Արխիվացված է օրիգինալից 15 March 2019-ին։ Վերցված է 16 March 2019 
  4. 4,0 4,1 4,2 Ward Justin (19 April 2018)։ «Day of the trope: White nationalist memes thrive on Reddit's r/The_Donald»։ splcenter.org։ Southern Poverty Law Center։ Արխիվացված է օրիգինալից 1 February 2019-ին։ Վերցված է 16 March 2019 
  5. 5,0 5,1 5,2 5,3 Schindler John R. (20 March 2019)։ «Ghosts of the Balkan wars are returning in unlikely places»։ The Spectator։ Արխիվացված է օրիգինալից 22 March 2019-ին։ Վերցված է 21 March 2019 
  6. Hemmer Nicole (2 December 2016)։ «Tweedy racists and "ironic" anti-Semites: the alt-right fits a historical pattern»։ Vox։ Արխիվացված է օրիգինալից 5 February 2019-ին։ Վերցված է 16 March 2019 
  7. 7,0 7,1 7,2 Nestorović V. (16 March 2019)։ «Željko objasnio kako je zaista nastala njegova pesma uz koju je Tarant počinio pokolj na Novom Zelandu!»։ alo.rs (սերբերեն)։ Արխիվացված է օրիգինալից 16 March 2019-ին։ Վերցված է 2019-03-16 
  8. Oğuz Renan Furkan (9 October 2020)։ «The Internet's Winding Roads to White Supremacy»։ Arc Digital։ Արխիվացված է օրիգինալից 9 March 2021-ին։ Վերցված է 7 January 2021 
  9. 9,0 9,1 9,2 9,3 Gambrell Jon (15 March 2019)։ «Mosque shooter brandished white supremacist iconography»։ Associated Press։ Արխիվացված է օրիգինալից 15 March 2019-ին։ Վերցված է 16 March 2019 
  10. Tomasevich Jozo (2001)։ War and revolution in Yugoslavia, 1941-1945 : occupation and collaboration։ Stanford, Calif.: Stanford University Press։ ISBN 0-8047-3615-4։ OCLC 45820953 
  11. Halilovich Hariz (19 March 2019)։ «Long-Distance Hatred: How the NZ Massacre Echoed Balkan War Crimes»։ Transitions Online։ Արխիվացված է օրիգինալից 13 April 2019-ին։ Վերցված է 13 April 2019 
  12. Simons Marlise (24 March 2016)։ «Radovan Karadzic, a Bosnian Serb, Gets 40 Years Over Genocide and War Crimes»։ The New York Times (New York)։ Վերցված է 24 March 2016 
  13. «New Zealand mosque shooting: What is known about the suspects?»։ BBC News։ British Broadcasting Corporation։ 18 March 2019։ Վերցված է 19 March 2019 
  14. Karadzicu, vodi Srbe svoje (Video 1995) - IMDb
  15. 15,0 15,1 Khan Rumi (6 July 2019)։ «The Alt-Right as Counterculture: Memes, Video Games and Violence»։ Harvard Political Review։ Արխիվացված է օրիգինալից 3 September 2021-ին։ Վերցված է 3 September 2021 
  16. 16,0 16,1 Katz Jonty (13 March 2017)։ «Video games of the alt-right»։ Honi Soit (University of Sydney)։ Արխիվացված է օրիգինալից 13 February 2019-ին։ Վերցված է 23 March 2019 
  17. 17,0 17,1 Winkie Luke (6 June 2018)։ «The Struggle Over Gamers Who Use Mods To Create Racist Alternate Histories»։ Kotaku։ Արխիվացված է օրիգինալից 28 February 2019-ին։ Վերցված է 23 March 2019 
  18. 18,0 18,1 «Autor pjesme koju je napadač slušao prije pokolja: "Kakve veze pjesma ima s terorističkim napadom?"»։ Dnevnik.hr (խորվաթերեն)։ 16 March 2019։ Վերցված է 2019-03-16 
  19. «Autor četničkog pjesmuljka kojeg je Tarrant slušao prije masakra živi kod Knina: Naravno da se osjećam ugroženo»։ hrvatska-danas.com (խորվաթերեն)։ 16 March 2019։ Վերցված է 2020-08-17 
  20. «Zašto je ubica slušao krajišku pesmu pre masakra? Šta se krije iza pokreta "Remove kebab", koji poziva i na ubijanje muslimana (VIDEO)»։ telegraf.rs (խորվաթերեն)։ 16 March 2019։ Վերցված է 2020-08-17 
  21. 21,0 21,1 Weill Kelly, Sommer Will (15 March 2019)։ «Mosque Attack Video Linked to 'White Genocide' Rant»։ The Daily Beast։ Վերցված է 15 March 2019 
  22. 22,0 22,1 Sixsmith Ben (15 March 2019)։ «Guns Internet Life Media: The dark extremism of the 'extremely online'»։ The Spectator։ Արխիվացված է օրիգինալից 19 August 2020-ին։ Վերցված է 16 March 2019 
  23. 23,0 23,1 Zannettou Savvas, Caulfield Tristan, Blackburn Jeremy, De Cristofaro Emiliano, Sirivianos Michael, Stringhini Gianluca, Suarez-Tangil Guillermo (31 October 2018)։ On the origins of memes by means of fringe web communities։ Proceedings of the Internet Measurement Conference 2018 (ACM)։ էջեր 5, 9 
  24. Zivanovic Maja (15 March 2019)։ «New Zealand Mosque Gunman 'Inspired by Balkan Nationalists'»։ BalkanInsight։ Balkan Investigative Reporting Network։ Վերցված է 15 March 2019 
  25. Koziol Michael (15 March 2019)։ «Christchurch shooter's manifesto reveals an obsession with white supremacy over Muslims»։ The Sydney Morning Herald։ Արխիվացված է օրիգինալից 15 March 2019-ին։ Վերցված է 15 March 2019 
  26. Covucci David (18 March 2019)։ «YouTubers keep uploading racist meme anthem played by New Zealand shooter»։ The Daily Dot։ Վերցված է 22 March 2019 

Արտաքին Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես՝ serbia strong Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս