Հրաձգություն Քրայստչերչի մզկիթում
Հրաձգություն Քրայստչերչի մզկիթում | |
---|---|
![]() | |
Տեսակ | ահաբեկչական ակտ և զանգվածային սպանություն |
Երկիր | ![]() |
Գրոհի վայր | Քանթերբերիի շրջան |
Տեղադրանք | Քրայսթչորչ |
Գրոհի նպատակ | Ալ Նուր մզկիթ և Լինվուդ իսլամական կենտրոն |
Տարեթիվ | մարտի 15, 2019 |
Զենք | military-style semi-automatic?, հրացան, bolt-action rifle? և car bomb? |
Զոհվածներ | 51[1] |
Վիրավորներ | 47[1] |
Ահաբեկիչների քանակ | 1 |
Christchurch mosque shootings Վիքիպահեստում |
Հրաձգություն Քրայստչերչի մզկիթում, ահաբեկչական գործողություն Նոր Զելանդիայի Քրայստչերչ քաղաքի Ալ Նուր մզկիթում և Լինվուդ մուսուլմանական կենտրոնում, որը տեղի է ունեցել 2019 թվականի մարտի 15-ին, տեղական ժամանակով 13։40-ին։ Հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն 49 մարդ, ևս 50-ը վիրավորվել են[2][3]։ Ոստիկանությունը նաև հաստատել է, որ նրանք հայտնաբերել են շարժական ռումբ, որը հաջողությամբ վնասազերծվել է[4]։ Սա 1997 թվականից հետո Նոր Զելանդիայում առաջին զանգվածային հրաձգությունն է[5][6][7]։
Ահաբեկչության մեջ մեղադրվում է երեք անձ, որոնցից մեկը՝ 28-ամյա ավստրալացին հայտնաբերվել է[8][9]։ Նա իր տեսաուղերձում ցուցադրել է նեոնացիստական սև արև և սպիտակ ազգայնականների 14/88 կարգախոսը[10]։
Բովանդակություն
Ահաբեկչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մզկիթի վրա հարձակումը տեղի է ունեցել ուրբաթօրյա աղոթքի ժամանակ։ Հրազենով զինված անձինք ներխուժել են մզկիթներ և անկանոն կրակ բացել հավատացյալների վրա[11]։
Մանրամասներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ահաբեկիչներից մեկի ինքնաձիգի պահունակի վրա, տարբեր ժամանակների մահմեդականների դեմ քրիստոնյաների տարած հաղթանակները թվարկող գրություններ են եղել՝ որոնք հիշատակել են սերբ՝ Միլոշ Օբիլիչի հաղթական ճակատամարտը, 1683 թվականի Օսմանյան կայսրության առաջխաղացումը կանգնեցրած ճակատամարտը, Առաջին համաշխարհային պատերազմի Սարիղամիշի ճակատամարտը։ Գրությունները տարբեր լեզուներով են եղել, որոնցից վերջինը արված է հայերեն[12]։
Միջազգային արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավստրալիայի վարչապետ Սքոթ Ջոն Մորիսոնն աջակցություն է հայտնել Նոր Զելանդիային և դատապարտել կրակոցները որպես «բռնի, ծայրահեղական, աջակողմյան ահաբեկչական հարձակում»։ Նա հաստատել է, որ հարձակման առթիվ ձերբակալվել է մի ավստրալիացի[13][14][15]։
Եվրոպայի Խորհուրդը դատապարտել է հարձակումը և հայտնել իր ցավակցությունները[16]։
- Շատ երկրներ ՝ Բանգլադեշը, Գերմանիան, Մալայզիան, Պակիստանը, Շոտլանդիան, Իսպանիան, Թուրքիան, Ռուսաստանը ցավակցել և դատապարտել են ահաբեկչությունը[17][18], որակավորել են այն իսլամաֆոբիա[19][20][21]։
Միացյալ Թագավորթյան վարչապետ Թերեզա Մեյը դատապարտել է կրակոցները և իր աջակցությունն է հայտնել զոհերի ընտանիքներին[22][23]։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնին Վելինգթոնին[24]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 New Zealand rushes to identify Christchurch terror attack victims — CNN, 2019.
- ↑ [1]
- ↑ «Christchurch shootings left 40 people dead, New Zealand PM Jacinda Ardern says»։ ABC Online։ 15 March 2019։ Վերցված է 15 March 2019
- ↑ «Watch: Christchurch mosque shooting - Four in custody»։ Radio New Zealand։ 15 March 2019։ Վերցված է 15 March 2019
- ↑ Leask Anna (3 February 2017)։ «Raurimu 20 years on: the madman, the massacre and the memories»։ The New Zealand Herald (en-NZ)։ ISSN 1170-0777։ Վերցված է 15 March 2019
- ↑ Graham-McLay Charlotte, Ramzy Austin (14 March 2019)։ «New Zealand Police Say Multiple Deaths in 2 Mosque Shootings in Christchurch»։ The New York Times (en-US)։ ISSN 0362-4331։ Վերցված է 15 March 2019
- ↑ «Mass shootings at New Zealand mosques»։ www.cnn.com։ 15 March 2019։ Վերցված է 15 March 2019
- ↑ «Australian man named as NZ mosque gunman»։ The West Australian (անգլերեն)։ 15 March 2019։ Վերցված է 15 March 2019
- ↑ Morton Victor։ «Brenton Tarrant, New Zealand mosque shooter, used Facebook Live record attack»։ The Washington Times
- ↑ «Mosque shooting: Christchurch gunman livestreamed shooting»։ The New Zealand Herald (en-NZ)։ 15 March 2019։ ISSN 1170-0777։ Վերցված է 15 March 2019
- ↑ «Նոր Զելանդիայում երկու մզկիթների վրա հարձակումների հետևանքով 40 մարդ է զոհվել, 20-ը՝ վիրավորվել»
- ↑ «Նոր Զելանդիայում մզկիթի վրա հարձակվածներից մեկն պահունակին հայերեն գրություն է թողել»։ panarmenian.net։ Վերցված է 15 Մարտ 2019
- ↑ Morrison Scott։ «I'm horrified by the reports I’m following of the serious shooting in Christchurch, New Zealand. The situation is still unfolding but our thoughts and prayers are with our Kiwi cousins.»։ Twitter։ Վերցված է 15 March 2019
- ↑ «'We're not just allies': Scott Morrison says Australia grieves with New Zealand»։ YouTube։ ABC News։ Վերցված է 15 March 2019
- ↑ Shield Bevan (15 March 2019)։ «Scott Morrison confirms Australian taken into custody after 'vicious, murderous' terrorist attack»։ Sydney Morning Herald։ Վերցված է 15 March 2019
- ↑ «Совет Европы осудил стрельбу в мечетях Новой Зеландии»։ ТАСС։ Վերցված է 2019-03-15
- ↑ «The Latest: Iranian minister says bigotry led to attack»
- ↑ Алиса Говорова (2019-03-15)։ «Путин выразил соболезнования в связи с терактом в Новой Зеландии» (ռուսերեն)։ Известия։ Վերցված է 2019-03-15
- ↑ «Erdoğan condemns 'deplorable' terror attacks on New Zealand mosques, rising Islamophobia»։ Daily Sabah
- ↑ «Christchurch shooting: ‘Beyond awful’, Nicola Sturgeon and world react to terror attack»։ The Scotsman
- ↑ «World leaders condemn Christchurch mosque terrorism attack»։ Stuff (անգլերեն)։ Վերցված է 2019-03-15
- ↑ «Two Malaysians injured in Christchurch shooting»։ The Straits Times։ 15 March 2019։ Վերցված է 15 March 2019
- ↑ «Two Malaysians injured in Christchurch mosque shootings»։ The Star։ 15 March 2019։ Վերցված է 15 March 2019
- ↑ «Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նոր Զելանդիայի վարչապետին»