Sapphire Tower

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Istanbul Sapphire
Տեղագրություն Ստամբուլ, {{{2}}} Թուրքիա
Կառուցման ժամանակ 20062010 թվականներ
Օգտագործում բնակելի տարածք, առևտրի կենտրոն, ավտոկայան, մետրոյի կայարան
Բարձրություն
Ծայրաձող 261 մ
Տանիք 234,8 մ
Տեխնիկական պարամետրներ
Հարկերի թիվ 66
Տարածքը շինության մեջ 165 139 մ2
Ճարտարապետ Tabanlioglu Architects
Sapphire Tower (Թուրքիա)##
Sapphire Tower (Թուրքիա)
Sapphire Tower (Ստամբուլ)##
Sapphire Tower (Ստամբուլ)

Տեղեկություններ Emporis կայքում

Տեղեկություններ SkyscraperPage կայքում
Վիքիպահեստում

Istanbul Sapphire կամ Sapphire , երկնաքեր Ստամբուլի Լևենտ թաղամասում, որը 2016 թվականի տվյալներով համարվում է Ստամբուլի և Թուրքիայի ամենաբարձր շենքը։ Գտնվում է Բյույուքդերե պողոտայի վրա։ Istanbul Sapphire Tower-ը եղել է Եվրոպայի բարձրությամբ 4-րդ երկնաքերը՝ շինարարության ավարտման պահին (2010 թվական)։ Սա առաջին էկոլոգիական երկնաքերն է։ Sapphire-ը բաղկացած է 66 հարկերից և ունի 261 մետր բարձրություն, ներառյալ նաև ծայրաձողը, որը համարվում է դիզայնի մաս, այլ ոչ թե ռադիոանտենա։ Նախագծվել և կառուցվել է Tabanlıoğlu Architects-ի կողմից։ Կառույցը բազմաֆունկցիոնալ է, որի կառավարմամբ զբաղվում է Kiler GYO-ն[1]։

Տեղակայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկնաքերը գտնվում է Եվրոպական Ե80 ավտոմայրուղու մոտ[2] և Otoyol 1[3], ինչպես նաև կապված է Բոսֆորի և Սուլթան Մեհմեդ Ֆաթիհի կամուրջների հետ։ Կառույցից ուղիղ մուտք կա դեպի Ստամբուլի մետրոպոլիտենի 4-րդ կայարան, որը գտնվում է կայարանի երրորդ հարկում։ Գտնվում է Լևենտի Բյույուքդերե պողոտայում

Կառուցման աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագծի կառուցումը սկսվել է 2006 թվականին և ավարտվել 2010 թվականին։ Բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել 2011 թվականի մարտի 4-ին[4]։

Նախագիծը կառուցվել է 11 339 մ2 ընդհանուր տարածքով, իսկ կառուցման հրապարակը ունեցել է 157 800 մ2 տարածք։

Ընկերություններ, որոնք մասնակցել են երկնաքերի նախագծման և կառուցման ժամանակ.

  • Kiler GYO (ներդրող-կառուցող)
  • Güney Turizm (Mustafa Tatlıcı, տարածքի սեփականատեր)
  • Biskon Yapı (կառուցող ընկերություն, համարվում է Kiler GYO-ի դուստր կազմակերպություն)
  • Demsar İnşaat (օժանդակ ծառայությունների մատուցում)
  • Tabanlıoğlu Architects (նախագծող ընկերություն)
  • Ruscheweyh Consult GmbH (խորհրդատվական կազմակերպություն)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Emporis GmbH. «Sapphire Tower, Istanbul | 285917 | EMPORIS». www.emporis.com. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 12-ին.
  2. «Путь от Istanbul Sapphire к ближайшему участку E80 на Google Maps». Google Maps.
  3. «Путь от Istanbul Sapphire к ближайшему участку трассы Otoyol 1». Google Maps.
  4. «Emlak Haberleri: «Istanbul Sapphire 4 Mart'ta açılıyor»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 18-ին.