Jump to content

ST (ռեփեր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ST
Բնօրինակ անունАлександр Андреевич Степанов
Ի ծնե անունԱլեքսանդր Անդրեևիչ Ստեպանով
Նաև հայտնի է որպեսST, Հարյուրը հարյուրից, $t Soulja
Ծնվել էսեպտեմբերի 23, 1988(1988-09-23) (36 տարեկան)
Մոսկվա
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Ժանրերռեփ, հիփ-հոփ
ՄասնագիտությունՌեփ կատարող, տեքստերի հեղինակ
Գործիքներվոկալ
ԼեյբլKingRing (2006–2007 թվականներ),
Phlatline (2007–2011 թվականներ),
Invisible Management (2012–2013 թվականներ)
ԿապվածԲասթա, Guf, Marselle, Dino MC 47, «Իմաստային հալուցինացիաներ»
Կայքstoizsta.ru
 ST (rapper) Վիքիպահեստում

Ալեքսանդր Անդրեևիչ Ստեպանով (ռուս.՝ Александр Андреевич Степанов, սեպտեմբերի 23, 1988(1988-09-23), Մոսկվա, ԽՍՀՄ), ավելի հայտնի է ST բեմական անվանումով։ Ռուս ռեփեր, Phlatline միության նախկին անդամ, «Կռիվ հարգանքի համար» շոուի առաջին եթերաշրջանի եզրափակչի մասնակից։

2011 թվականից մինչև 2013 թվականի դեկտեմբերը Dino MC 47-ի հետ վարել է RapInfo հեռուստահաղորդումը։

2013 թվականի Муз-ТВ-ի մրցանակաբաշխության ժամանակ առաջադրվել է «Լավագույն հիփ-հոփ ծրագիր» անվանակարգում։ Ինչպես նաև հանդիսանում է «Սպարտակ Մոսկվա» ֆուտբոլային ակումբի երկրպագու, որին նվիրել է իր երգերից մի քանիսը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր առաջին ձայնագրությունը կատարել է 2003 թվականին Souljar's Family-ի կազմում, որի կազմի մեջ եղել են ST-ն (այդ ժամանակ $t Soulja), Shodi-ն և Lil’ Soulja-ն։

Իսկ 2006 թվականին նրա ստեղծագործությունը գրավեց Սերյոգայի՝ KingRing լեյբլի ղեկավարի ուշադրությունը, որն էլ նույն պահին ST-ին առաջարկեց պայմանագիր կնքել պրոդյուսերական ընկերության հետ։

Արագ գրավելով ունկնդիրների ուշադրությունն ու սերը, ռեփերը դարձավ Մոսկվայի լավագույն ակումբների ամենասպասված հյուրը, ինչպես նաև բազմաթիվ զանգվածային միջոցառումների մասնակից («Կոֆեմոլկա» միջոցառումը, RMA-ում և «Զոլոտոյ Գրամոֆոն»-ում Սերյոգայի հետ համատեղ ելույթը, «Splash!» հիփ-հոփ միջոցառումը և ուրիշներ)։ 2008 թվականին ST-ն լքել է KingRing լեյբլը։

2007 թվականին սկսում է ակտիվ համագործակցությունը Ռուսաստանում առաջին հիփ-հոփ-գործակալության՝ Phlatline-ի հետ։ Նույն թվականի հոկտեմբերին, «Մոնոլիտ» ձայնագրման ստուդիայի հետ համատեղ, երգիչը թողարկում է իր դեբյուտային ալբոմը՝ «Հարյուրը հարյուրից»։

Ալբոմը ST-ին բերում է էլ ավելի շատ ճանաչում, նա դառնում է մայրաքաղաքի հեղինակային ակումբների պատվավոր հյուր (B-Club, ЖАРА, R&B cafe, Black October DJ Bar, Diamond Hall, Bar Fly), սկսում է մասնակցել տարբեր տեսակի մասսայական միջոցառումներին և երաժշտական մրցանակաբաշխություններին։

Phlatline-ի աջակցությամբ նկարահանվում են ST-ի բազմաթիվ տեսահոլովակներ, որոնք երկար ժամանակ գտնվում են այնպիսի հայտնի հեռուստաալիքների եթերում, ինչպիսիք են A-One, RU.TV, Music Box, «Муз-ТВ» и MTV: Այն ժամանակվա նրա ամենահայտնի տեսահոլովակներից մեկն է հանդիսանում «Պիտեր-Մոսկվա» («Питер-Москва») երգի հիման վրա տեսահոլովակը, նաև նրա հաշվին են «BEEF», «Respect», «Սիրահարվել» («Влюбиться»), «Ուրիշ կերպ» («По-другому») (Գուֆի մասնակցությամբ), «We Made It Remix» և «Քո տան մեջ» («В твоём доме»)։

Փետրվարի 11-ին անց են կացվում ST-ի նոր հոլովակի նկարահանումները «Աղջիկը արվարձանից» («Девочка с периферии») տրեկի հիման վրա՝ «Իրականը» («На100ящий») ալբոմից։ Տրեկի պրոդյուսերն էր Nel-ը՝ «Marselle» խմբից, իսկ կրկներգը կատարող դերասանուհի Ալեքսանդրա Ստրելցովան կատարում է գլխավոր հերոսուհու դերը։

«Աղջիկը արվարձանից»-ը կմտնի ST-ի «Իրականը» երկրորդ ալբոմի տրեկ-ցուցակի մեջ, որի թողարկումը նախատեսված է դեկտեմբերի սկզբին։

Տեսահոլովակի նկարահանման ռեժիսորն է հանդիսանում Սարիկ Անդրեասյանը, որը նկարահանել է «Լոպուխի» և «Ծառայողական սիրավեպ»-ի ժամանակակից տարբերակը։

2011 թվականի մարտի 31-ին, անհայտ պատճառներով, նա լքում է Phlatline լեյբլը, երգիչներ Marselle-ի և DJ Booch-ի հետ միասին[1]։

Invisible Management / «Մշակույթի հանրախանութ» («Универсам Культуры»)

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին ST-ն սկսում է համագործակցությունը «Մշակույթի հանրախանութ» ՍՊԸ-ի հետ։

«Մշակույթի հանրախանութ»-ը անկախ ընկերություն է, որը ստեղծվել է 2005 թվականին Գրիգորի Զորինի և Ասյա Կալյասինայի կողմից։

Հետագա երեք տարիների ընթացքում ընկերությունը ուժգնորեն աշխատում է շուկայում իր արտիստների կարգավիճակի ամրապնդմամբ և զարգացմամբ, ինչպես նաև գտնվում էր նոր տաղանդների ակտիվ փնտրտուքում։

«Rap’N’Roll» և նոր փուլ ստեղծագործ աշխատանքներում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամառային շրջանի ամենաեռուն փուլում, երբ ամբողջ ժամանակակից երիտասարդությունը փորձում է բաց չթողնել լիցքաթափվելու և «ամբողջ ծրագրով» հանգստանալու հնարավորությունը, ST-ն ուղևորվում է օվկիանոսից այն կողմ՝ Լոս Անջելես քաղաք։ Դրա առիթն է հանդիսանում ռադիոեթերը պայթեցրած և արդեն հիթ դարձած «Rap’N’Roll» տրեկի հեսահոլովակի ծրագրավորված նկարահանումները։ Ակումբային հիփ-հոփ սինգլ, ժանրին բնորոշ առույգ ռեչիտատիվ շարժուն բիտի ազդեցությամբ։

Նկարահանման գործընթացի ղեկավարությունը իր վրա վերցրեց Motion Family-ն։ «Rap’N’Roll»-ը առաջին սինգլն է ռեփ-կատարող ST-ի «Գնդակադիմացկուն» («Пуленепробиваемый») անվանումով երրորդ ստուդիական ալբոմից։

«Գնում եմ դեպի հատակ» («Иду ко дну»)

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի դեկտեմբերի 22-ին թողարկվում է «Գնում եմ դեպի հատակ» երգի տեսահոլովակը։ Երգը դեռ մինչև էկրանացումը մեծ արձագանք ունեցավ հիփ-հոփ-ընկերակցությունում։ Անմիջապես տրեկի թողարկումից հետո պարզվեց, որ նրա հեսահոլովակը արդեն նկարահանված է և գտնվում է պոստ-պրոդակշնում։ Հոլովակի վրա աշխատանքներ է իրականացրել «2rbina 2rista» պրոդյուսերական խումբը։ Ինքը՝ ST-ն ասում է, որ այդ տրեկը ամենաանձնականն է այն բոլորից, որոնք կմտնեն ապագա ալբոմի մեջ։

«Գնդակադիմացկուն» («Пуленепробиваемый») ալբոմի թողարկումը կայացավ 2013 թվականի մարտի 5-ին, իսկ ներկայացումը կայացավ մարտի 9-ին։

Սեպտեմբերի 23-ին, իր ծննդյան օրը, Ալեքսանդրը մատուցում է «Beef» երգի վերափոխվաց տարբերակի տեսահոլովակը, որի բնօրինակը թողարկվել էր դեռևս 2008 թվականին[2]։

2013 թվականի վերջին Ալեքսանդրը դադարեցնում է համագործակցությունը Invisible Management ընկերության հետ[3]։

2014 թվականին մասնակցություն է ունենում «Versus Battle» ինտերնետ-շոուին[4]։ Թողարկումը եթեր է հեռարձակվում 2014 թվականի մարտի 9-ին։ Նրա ընդիմախոսն է հանդիսանում պիտերյան ռեփեր Գարրի Տոպորը, որը այդ նույն նախագծում ջախջախել էր այնպիսի հայտնի հիփ-հոփ կատարողների, ինչպիսին են Billy Milligan-ը, Czar-ը և Noize MC-ին։ Մրցամարտը ավարտվում է ST-ի հաղթանակով։

«Կռիվ Հարգանքի համար»

[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին Ալեքսանդրը իրեն վառ կերպով դրսևորեց «Կռիվ հարգանքի համար» («БиTVа за респект» (Муз-ТВ)) ռեալիթի շոուում և դարձել է այսօրվա դրությամբ ռուսական հեռուստատեսության պատմության մեջ ամենահիշվող Հիփ-հոփ հեռուստանախագծի եզրափակչի մասնակից[5]։

  • Նախընտրական փուլ, Mad-a ընդդեմ ST (հաղթանակ)
  • 1/4 եզրափակիչ, D.masta ընդդեմ ST (հաղթանակ)
  • 1/2 եզրափակիչ, L’One ընդդեմ ST (հաղթանակ ըստ հանդիսատեսի ձայների)
  • Եզրափակիչ. Ант ընդդեմ ST (պարտություն. 49 % ST-ի օգտին ընդդեմ 51 % Ант-ի օգտին)
  • Versus Battle 2x2, Գարրի Տոպոր ընդդեմ ST (հաղթանակ 1:2 հաշվով)
  • Versus Battle All Stars: ST ընդդեմ D.Masta (հաղթել է ST-ն)

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2008 թվական - «Հարյուրը հարյուրից» («Сто из ста»)
  • 2011 թվական - «Իրականը» («На100ящий»)
  • 2013 թվական - «Գնդակադիմացկուն» («Пуленепробиваемый»)
  • 2015 թվական - «Ձեռագիր» («Почерк»)
  • 2008 թվական - «Մենք ակումբում ենք» («Мы в клубе») (L’One-ի հետ համատեղ)
  • 2008 թվական - «Ռուսերենի դասեր» («Уроки русского»)
  • 2008 թվական - «Russian Club Bangers» (DJ Booch-ի հետ համատեղ)
  • 2009 թվական - «Ուրախանալու ժամանակն է» («Пора порадоваться») (DisbalanZ-ի հետ համատեղ)
  • 2009 թվական - «Պիտեր-Մոսկվա» («Питер-Москва») (DJ Pill.One-ի հետ համատեղ)
  • 2009 թվական - Phlatline In Da Building (Marselle խմբի հետ համատեղ)
  • 2010 թվական - «Ասա ինձ, ո՞վ» («Скажи мне, кто?») (DJ Maxxx-ի հետ համատեղ)

Հավաքածուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2013 թվական - 25

Մինի ալբոմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվական - «Խոկկու» («Хокку»)

Մասնակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2007 թվական - «Ես ռեփ եմ» («Я - рэп») (ST1M’-ի ալբոմը)։ Երգ 09։ «Во даю» (Սերյոգայի մասնակցությամբ)։
  • 2007 թվական - I Am The Russian Dream vol.1 (Phlatline-ի միքստեյպ/պրոմո-հավաքածու)
  • 2008 թվական - Poetry Nights (DJ Nik-One-ի միքստեյպ)։ Երգ 13։ «All вand» (մասնակցությամբ 5Плюх-ի, MC Молодой-ի, Le Truk-ի, Mezza Morta-ի)։
  • 2008 թվական - «Լույսի ռազմիկները vol.1» (GLSS լեյբլի ալբոմ)։ Երգ 01։ «Ինտրո» («Интро»), 10: «Լույսի ռազմիկներն այստեղ» («Войны света здесь») (մասնակցությամբ 5Плюх-ի), 17։ «Երազանք» («Мечта») (մասնակցությամբ L’One-ի, Մաշա Մալինովսկայաի)։
  • 2008 թվական - Mars (Marselle խմբի ալբոմ)։ Երգ 13. «Հեյ Yo» («Хэй Yo»)։
  • 2008 թվական - Mars Mic ON (Marselle խմբի միքստեյպ)։ Երգ 04։ «Ինչպիսին կլինեմ ես» («Каким буду я»)։
  • 2008 թվական - Mars FM (Marselle խմբի միքստեյպ)։ Երգ 11։ «Շրջվիր» («Оглянись»)։
  • 2008 թվական - Novi Den (Kadi և Zoit-ի համատեղ ալբոմը)։
  • 2009 թվական - «Նավթ» (Dino MC 47-ի ալբոմ)։ Երգ 11։ «Բայեր» («Глаголы») (մասնակցությամբ Ռոմա Ժիգանի, 5Плюх-ի), 17։ «Տուր ինձ իմ mic…» («Дай мне мой mic…»)։
  • 2009 թվական - «Լույսի ռազմիկները vol.2» (GLSS լեյբլի հավաքածու)։ Երգեր 04։ «Մի անգամ աշխարհը կծռվի» («Однажды мир прогнётся»), 20. «Բայեր» («Глаголы») (մասնակցությամբ Dino MC 47-ի, Ռոմա Ժիգանի, 5Плюх-ի)։
  • 2010 թվական - «Դելյուգա» («Делюга») (Ռոմա Ժիգանի և Տրիբալաի համատեղ մաքսի-սինգլը)։ Երգ 07. «Բայներ» («Глаголы») (մասնակցությամբ Dino MC 47-ի, 5Плюх-ի)։
  • 2010 թվական - 3G (Ջի Վիլկսի ալբոմ)։ Բոնուս տրեկ 09։ «Արևազատություն» («Солнцесвобода»)։
  • 2010 թվական - «Ալբոմ չէ» («Не альбом») (Artik’a-ի հավաքածու)։ Երգ 05։ «Այնպես ինչպես ես» («Так как я») (մասնակցությամբ L’One-ի, Կեքսի, Իլյա Կիրեևի)։
  • 2010 թվական - «Մոսկվա 2010» («Москва 2010») (Miko-ի ալբոմ)։ Երգեր 05. «Մոսկվա» («Москва») (մասնակցությամբ Dino MC 47-ի, Ռոմա Ժիգանի, Նաստյա Կոչետկովայի), 18։ «Պատասխանելու համար» («В ответе за») (մասնակցությամբ Dino MC 47-ի, Նաստյա Կոչետկովայի)։
  • 2010 թվական - «Ուրիշները 2» («Другие 2») (Գիգիի և Մետա Կվոտի համատեղ մինի-ալբոմը)։ Երգ 02։ «Կրիմինալ չէ» («Не криминал»)։
  • 2011 թվական - Ein Fall für Zwei (альбом DJ Sweap և DJ Pfund 500-ի ալբոմ)։
  • 2011 թվական - The Show by MaxiGnom (MaxiGnom’а-ի ալբոմ)։
  • 2012 թվական - «Բնակության միջավայր» («Среда обитания») (Dino MC 47-ի ալբոմ)։ Երգ 03։ «Մենք շարունակում ենք Rock&Roll-ը»(«Мы продолжаем Rock&Roll»), 17: «Պատասխանելու համար» («В ответе за») (մասնակցությամբ Նաստյա Կոչետկովայի)։
  • 2012 թվական - «Ամերիկական 2» («Американщина 2») (Կարանդաշի ալբոմը)։ Երգ 16։ «Տիտանիկ» («Титаник») (մասնակցությամբ Luina-ի)։
  • 2012 թվական - «Հին գաղտնիքներ» («Старые тайны») (Պտախայի ազբոմը)։ Սկիտ 22։ «Մինուսոկի համար» («За минусок»)։
  • 2013 թվական - «Էպիզոդ 3» («EP’зод 3») («Նոր Միություն» խմբի մինի-ալբոմ)։ «Վզակապից կարճ» («Короче поводка») երգ։
  • 2013 թվական - «Սոմատիկա» («Соматика») (Գիգիի ազբոմ)։ «Շնորհավոր Նոր տարի, մայրիկ» («С новым годом, мама») երգ (մասնակցությամբ Խամիլի)։
  • 2013 թվական - «Ցանկանում են, որ լինեն բոլոր ընկերները» («Хочу, чтоб были все друзья») (4atty-ի հավաքածու)։ «Ծխում եմ, ռեփ եմ կարդում» («Курю, читаю рэп») երգ (մասնակցությամբ 5Плюх-ի, Jenee-ի)։
  • 2013 թվական - #4eva (Cosmostars խմբի ալբոմ)։ «Ես երբեք չեմ թողնի խմելը» («Я никогда не брошу пить») երգ (մասնակցությամբ L’One-ի, Կարանդաշի)։
  • 2014 թվական - «#Քարհանք» («#Каменоломня») (DJ Philchansky և DJ Daveed-ի միքստեյպ)։ «#ST» երգ։
  • 2014 թվական - XO (Nel’a-ի մինի-ալբոմ)։ «Rock’n’Roll» երգ։
  • 2014 թվական - Decamerone («Վինտաժ» խմբի ալբոմ)։ «ЛР» երգ։
  • «Կուտի» («Скушает») (ինտերներ-ռելիզ)
  • «Ծխում եմ, ռեփ եմ կարդում» («Курю, читаю рэп»)
  • «Արթնացրու իմ մեջ երաժշտությունը» («Разбуди во мне музыку»)
  • «Ուղղակի ամուր բռնիր իմ ձեռքը» («Просто держи мою руку крепче»)
  • «Rap’N’Roll»
  • «Գնում եմ դեպի հատակ» («Иду ко дну»)
  • «Շնորհավոր Նոր տարի, մայրիկ» («С новым годом, мама») (մասնակցությամբ Գիգայի և Խամիլի)
  • «Գնդակադիմացկուն» («Пуленепробиваемый»)
  • «Ես երբեք չեմ թողնի խմելը» («Я никогда не брошу пить») (մասնակցությամբ L’One-ի, Կարանդաշի, Cosmostars-ի)
  • «Ճակատագրի հեգնանքը» («Ирония судьбы») (մասնակցությամբ Անդրեյ Grizz-lee-ի)
  • «Ժպտալ քեզ հետ» («Улыбаться с тобой») (մասնակցությամբ «Մոխիտո»-ի)
  • «Նամակ կնոջը» («Письмо к женщине») (Стих Ս. Ա. Եսենինի բանաստեղծությամբ)

Տեսագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսահոլովակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2007 թվական - «Ես ռեփ եմ» (Long mix) (ST1M, СД, Սերյոգա, Միշա Կրուպին, Լիոն, Artik («Караты»), Վալաչի (G-Style)
  • 2008 թվական - «Beef»
  • 2008 թվական - «Respect»
  • 2008 թվական - «Russian Club Bangers» / «We Made It» (Linkin Park & Busta Rhymes instr.)
  • 2009 թվական - «Սիրահարվել» («Влюбиться»)
  • 2009 թվական - «Պիտեր-Մոսկվա» («Питер-Москва»)
  • 2009 թվական - «Այլ կերպ» («По-другому») (Guf)
  • 2009 թվական - «Քո տան մեջ» («В твоём доме») (Marselle)
  • 2010 թվական - «Մայրիկ» («Мама»)
  • 2010 թվական - «20 տող» («20 строк») (DJ Maxxx)
  • 2010 թվական - «Ասա ինձ, ո՞վ» («Скажи мне, кто?») (DJ Maxxx)
  • 2010 թվական - «Ռեփը չի դրոշմվում» («Рэп не штампуется») (Nel)
  • 2011 թվական - «Աղջիկն արվարձանից» («Девочка с периферии») (Ալեքսանդր Ստրելցով)
  • 2011 թվական - «Կապիր իմ աչքերը» («Завяжи мои глаза»)
  • 2011 թվական - «Նա-նա-նա» («На-на-на») (Իլյա Կիրեև)
  • 2011 թվական - «So High» (DJ Sweap և DJ Pfund500)
  • 2011 թվական - «Միայնակը» («Одиночка»)
  • 2011 թվական - «Հույս» («Надежда») (OZ)
  • 2011 թվական - «Ծխում եմ, ռեփ եմ կարդում» («Курю, читаю рэп»)
  • 2012 թվական - «Մարիխուանա» («Марихуана») (Լինդա)
  • 2012 թվական - «Դայակները» («Няньки»)
  • 2012 թվական - «Ուղղակի ամուր բռնիր իմ ձեռքը» («Просто держи мою руку крепче»)
  • 2012 թվական - «#Դեհաջողություն» («#Давайдосвидания») (Տիմատի, L’One, Nel, Jenee, 5 Плюх, Միշա Կրուպին)
  • 2012 թվական - «Մենք շարունակում ենք Rock&Roll-ը» («Мы продолжаем Rock&Roll») (Dino MC 47, DJ Kid)
  • 2012 թվական - «#Ծխում եմ ռեփ եմ կարդում» («#Курючитаюрэп») (5 Плюх, Jenee, 4atty)
  • 2012 թվական - «Rap’N’Roll»
  • 2012 թվական - «Տիտանիկ» («Титаник») (Կարանդաշ, Luina)
  • 2012 թվական - «Շնորհավոր Նոր տարի, մայրիկ» («С новым годом, мама») (Գիգա և Խամիլ)
  • 2012 թվական - «Գնում եմ դեպի հատակ» («Иду ко дну»)
  • 2013 թվական - «Գնդակադիմացկուն» («Пуленепробиваемый»)
  • 2013 թվական - «Արոսի» («Рябина»)
  • 2013 թվական - «ՔիչՔիչ» («МалоМало») (L’One, DJ Pill.One)
  • 2013 թվական - «Թռչել» («Лететь»)
  • 2013 թվական - «Ամեն ինչ լավ կլինի» («Будет всё гуд») (MC T, Անդրեյ Grizz-lee)
  • 2013 թվական - «Ես երբեք չեմ թողնի խմելը» (Cosmostars, L’One, Կարանդաշ)
  • 2013 թվական - «Ճակատագրի հեգնանքը» («Ирония судьбы») (Անդրեյ Grizz-lee)
  • 2013 թվական - «Beef /2013» (Noises)
  • 2013 թվական - «Այդքան կարևոր» (Տրիբալ)
  • 2014 թվական - «Slam» (DJ Pill.One)
  • 2014 թվական - «Ժպտալ քեզ հետ» («Улыбаться с тобой») («Մոխիտո»)
  • 2014 թվական - «Ոտնակներ» («Педали») (DJ Kid, Stewart)
  • 2014 թվական - «Rock’n’Roll» (Nel)
  • 2014 թվական - «Փյունիկ» («Феникс») (Տրիբալ, Անդրեյ Կիլլա)
  • 2014 թվական - «Էսթետներ» («Эстеты») (Մարթա Կոտ)
  • 2014 թվական - «Ես այստեղ եմ» («Я здесь») (Big Som, Morison)
  • 2015 թվական - «Մերձշոուբիզ» («Околошоубиз»)
  • 2015 թվական - «Ջրի տակ» («Под водой») («Պիցցա»)

Մասնակցություն հեսահոլովակներում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2007 թվական - «Իմ խաղը» («Моя игра») (Բասթա և Guf)
  • 2012 թվական - «XXIV» (Nel)
  • 2013 թվական - «Ժամանակ» («Время») (Պտախա)
  • 2013 թվական - «Ռենտգեն» («Рентген») (Տիմատի)
  • 2013 թվական - «Magical» (Տիմատի և Snoop Dogg)

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2009 թվական - «Լոպուխի» («Лопухи»)
  • 2012 թվական - «Դայակներ» («Няньки»)
  • 2012 թվական - «Շնորհավոր Նոր տարի, մայրիկներ» («С новым годом, мамы!»)
  • 2013 թվական - «Սեր մեծ քաղաքում 3» («Любовь в большом городе 3»)

Որպես դերասան

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2011 թվական - «Հղին» («Беременный») - Էպիզոդիկ դեր, ծխող երիտասարդ, որը մտածում էր, որ հալուցինացիաներ ունի։
  • 2013 թվական - Օդնոկլասնիկի.ռու՝ սեղմիր հաջողության կոճակը - Էպիզոդիկ դեր, մեկը ամբոխից, որը շանը այգում բաց էր թողնում հրթիռի վրա։
  • 2014 թվական - «ЦАО Фильм» - Կամեո։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Guf’-ի հետ ձայնագրել է «Ուրիշ կերպ», «Հոդված», «Դե ի՞նչ» տրեկները, որոնք համապատասխանաբար ընդգրկվել են ST-ի երեք համարակալված ալբոմների ցանկում։ Ելույթ է ունեցել նրա հարսանիքին։ ST-ն ծնվել է նույն օրը, ինչ Guf’-ը (սեպտեմբերի 23), սակայն Դիլմաթովը Ստեպանովից մեծ է ինը տարով։ 2009 թվականին թողարկված «Ուրիշ կերպ» տեսահոլովակը հարմարեցված էր երկու կատարողների ծննդյան օրվան[6]։
  • «Իմաստային հալուցինացիաներ» («Смысловые галлюцинации») խմբի հետ վերաձայնագրել է «Հավերժ երիտասարդ» («Вечно молодой») տրեկը՝ նվիրված Սերգեյ Բոդրով-կրտսերին։
  • Ապրում է Կուտուզովի պողոտայում (Մոսկվա)։
  • Հունվարի 10-ին СТС հեռուստաալիքով եթեր է հեռարձակվել «Բիթի պոեզիա» համերգային շոուն, որտեղ ռեփերները կարդում էին դասական-բանաստեղծների բանաստեղծությունները սեփական մինուսի ներքո։ ST կարդաց Սերգեյ Ալեքսանդրովիչ Եսենինի «Նամակ կնոջը» բանաստեղծությունը՝ Nel’-ի մինուսի ներքո, որով առաջացրեց բուռն ծափահարություններ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ST и Marselle прекратили сотрудничество с Phlatline. Кратко. Rap.ru.
  2. «ST, Noises «Beef /2013». Видео. Rap.ru». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին.
  3. «Johnyboy и ST сменили продюсера. Новости. Rap.ru». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին.
  4. Вышел новый Versus: Гарри Топор против ST. Новости. Rap.ru.
  5. Ант - чемпион «Битвы за респект» на Муз-ТВ проверено|20|6|2010
  6. «Интервью с ST, DJ Pill.One и Phlatline. Культура. Geometria.ru». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ST (ռեփեր)» հոդվածին։