Respawn Entertainment

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Respawn Entertainment
Տեսակտեսախաղեր մշակող
Հիմնադրված է2010
ՀիմնադիրVince Zampella?
ՎայրSherman Oaks, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ և Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Արդյունաբերությունտեսախաղերի արդյունաբերություն
Մայր ընկերությունElectronic Arts
Կայքrespawn.com(անգլ.)

Respawn Entertainment, ամերիկյան ընկերություն, որը մասանգիտացված է համակարգչային խաղերի մշակմամբ, հիմնադրվել է Infinity Ward-ի երկու նախկին աշխատակիցներ՝ Ջեյսոն Ուեստի և Վինս Զամպելլաի կողմից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերությունը հիմնադրվել է 2010 թվականի մարտին Activision և Infinity Ward-ի միջև տեղի ունեցած կոնֆլիկից մեկ ամիս անց։ Նոր ընկերության աշխատակիցների մեծ մասը Infinity Ward-ի նախկին աշխատակիցներ էին[1][2][3][4]։ 2011 թվականի տվյալներով ընկերությունում աշխատում էր Infinity Ward-ի 40 նախկին աշխատակից[5]։

Ընկերության առաջին նախագիծը դարձավ Titanfall խաղը, որը հայտնի դարձավ E3 2013-ից մի քանի օր առաջ, Game Informer պարբերականում հայտնված նյութի միջոցով[6]։ Առաջին անգամ խաղը ցուցադրվեց 2013 թվականի հուլիսի 10-ին[7]։

2013 թվականի մարտին ընկերության հիմնադիրներից մեկը՝ Ջեյսոն ՈՒեստը, լքեց ստուդիան[8]։

2014 թվականին Titanfall-ի թողարկումից հետո, ընկերությունը ձեռնամուխ է լինում ստեծելու խաղի շարունակությունը՝ Titanfall 2, որը թողարկվեց 2016 թվականին[9][10][11]։

2014 թվականին Respawn Entertainment-ին միացավ Սթիգ Ասմուսսենը, God of War խաղաշարքի նախկին մշակողներից մեկը։ Ասմուսսենը Respawn Entertainment-ում զբաղեցրեց խաղային-տնօրենի պաշտոնը, և սկսեց աշխատել Titanfall խաղաշարքից անկախ մի նախագծի վրա[12]։ 2016 թվականի մայիսի 4-ին Ասմուսսենը հայտարարեց, որ նոր նախագիծը նվիրված է լինելու «Աստղային պատերազմ»-ի թեմատիկային, իսկ խաղի անունը հայտնի դարձավ միայն E3 2018-ի ժամանակ՝ Star Wars Jedi: Fallen Order[13]։

2017 թվականի նոյեմբերի 9-ին Electronic Arts-ը գնեց ընկերությունը 151 միլլիոն դոլլարով։ Բանակցությունների փուլը ավարտվեց 2017 թվականի դեկտեմբերի 1-ին [14]։

2020 թվականի մայիսի 18-ին Վանկուվերում բացվեց գրասենյակ, որը հետագայում զբաղվեց Apex Legends [15] աջակցմամբ։

Respawn Entertainment-ի խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Պլատֆորմ Խաղային շարժիչ Հրատարակչություն
2014
Titanfall Windows, Xbox 360, Xbox One Source Electronic Arts
2016
Titanfall 2 Windows, Xbox One, PlayStation 4 Titanfall Engine
[16]
2019
Apex Legends Windows, Xbox One, PlayStation 4, PlayStation 5
Star Wars Jedi: Fallen Order Windows, Xbox One, PlayStation 4 Unreal Engine 4
2020
Medal of Honor: Above and Beyond Windows (Oculus Rift, HTC Vive, Valve Index)
2023
Star Wars Jedi: Survivor Windows, PlayStation 5, Xbox Series X/S TBA

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Johnny Cullen։ «Five ex-Infinity Ward staff join Respawn Entertainment (Update)» (անգլերեն)։ VG247։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-28-ին։ Վերցված է 2010-04-23 
  2. Johnny Cullen։ «Four more ex-Infinity Ward vets join Respawn Entertainment» (անգլերեն)։ VG247։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-28-ին։ Վերցված է 2010-05-01 
  3. Patrick Klepek։ «FiInfinity Ward Exodus Continues -- Three More Leave Studio, Two Join Respawn» (անգլերեն)։ http://g4tv.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-28-ին։ Վերցված է 2010-04-27 
  4. Kyle Orland։ «Infinity Ward HR rep joins Respawn» (անգլերեն)։ http://www.eurogamer.net։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-28-ին։ Վերցված է 2010-05-05 
  5. Brenna Hillier։ «40 Infinity Ward staffers on Respawn team» (անգլերեն)։ VG247։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-23-ին։ Վերցված է 2011-07-01 
  6. Alexander Sliwinski։ «Respawn Entertainment's 'Titanfall' revealed»։ joystiq։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-07-ին։ Վերցված է 2013-06-07 
  7. David Hinkle։ «Titanfall assembles multiplayer footage at E3»։ joystiq։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-11-ին։ Վերցված է 2013-06-11 
  8. Brenna Hillier։ «Respawn confirms Jason West departure»։ VG247։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-14-ին։ Վերցված է 2013-06-13 
  9. Andy Weir։ «WSJ: Titanfall 2 is coming to PlayStation 4»։ www.neowin.net։ Արխիվացված է օրիգինալից 2014-06-11-ին։ Վերցված է 2014-06-10 
  10. Stephany Nunneley։ «Titanfall sequel in planning stages for PS4 – report»։ VG247։ Արխիվացված է օրիգինալից 2014-06-11-ին։ Վերցված է 2014-06-10 
  11. Stephany Nunneley։ «Single-player hasn’t been ruled out for future Titanfall releases»։ VG247։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-09-ին։ Վերցված է 2014-07-08 
  12. Brenna Hillier։ «God of War boss now working with Titanfall developer»։ VG247։ Արխիվացված է օրիգինալից 2014-06-16-ին։ Վերցված է 2014-06-17 
  13. Purchese Robert (2018-06-09)։ «Respawn's Star Wars game announced as Jedi: Fallen Order»։ Eurogamer։ Արխիվացված է օրիգինալից 2022-02-17-ին։ Վերցված է 2018-06-10 
  14. «EA to Acquire Respawn Entertainment»։ Արխիվացված է օրիգինալից 2017-11-10-ին։ Վերցված է 2017-11-10 
  15. Valentine Rebekah (2020-05-18)։ «Respawn marks its ten-year anniversary with a new Vancouver studio»։ Gamesindustry.biz։ Արխիվացված է օրիգինալից 2020-05-19-ին։ Վերցված է 2020-05-18 
  16. #Titanfall2QA